25 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավտոբուսը պայթեցրել է 30-ամյա տեռորիստուհին

Վոլգոգրադի ավտոբուսը պայթեցրել է տեռորիստուհի-մահապարտուհին: Նախնական տվյալներով` նա Դաղստանի քաղաքացի Նաիդա Ասիյալովան է, տեղեկացնում է  Газета.Ru-ն: Կինը կանգառներից մեկում մտել է ավտոբուս, եւ այն անմիջապես պայթել է: Դա հաստատել է նաեւ ավտոբուսի ուղեվորուհիներից մեկը, ով ողջ է մնացել:  Հիշեցնենք, որ այսօր Վոլգոգրադում ավտոբուս էր պայթել, որի հետեւանքով 10 հոգի մահացել էին:

Պոմպակայանները դադարեցնում են աշխատանքը

(«Երևան Ջուր» ՓԲԸ  գործունեության արդյունքները 2013թ.  սեպտեմբերին) Սեպտեմբերի կարևորագույն ձեռքբերումը «Երևան Ջուր» ընկերության  համար «Արարատյան» և «Շորշոր» ջրաղբյուրների պոմպակայանների աշխատանքի ամբողջովին, իսկ «Գյումուշի»  և «Գառնիի» պոմպակայանների՝ մասնակի դադարեցումն է: Ճիշտ է, վերջին տարիներին, լեռներից ինքնահոս եղանակով ստացվող ջրի արդյունավետ օգտագործման շնորհիվ, դրանք ավելի ու ավելի նվազ հզորությամբ էին գործում, բայցևայնպես, շոգ եղանակներով պայմանավորված ջրի սպառման ծավալների ավելացման պատճառով, ընկերությունը ստիպված է ամռանը չաշխատող պոմպերի […]

Սամվել Ալեքսանյանի “Բոգոյի” արկածները /վիդեո/

Նախախորհրդարանը տեսանյութ է տարածել` ի գիտության Ճանապարհային ոստիկանության. Օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մտերիմ և հովանավորյալ Ռուբեն Սիմոնյանը (ներկայումս՝ Կոստանյան), որը քրեական շրջանակներում հայտնի է “Բոգո” մականվամբ, ոստիկանների ներկայությամբ բացահայտ ու կոպիտ կերպով խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները և պատասխանատվության չի ենթարկվում։ Ծածկած շուկան օլիգարխից ազատագրելու ակցիաների մասնակիցներին մշտապես հետևող այդ ավտոմեքենայով Բոգոյի հետ միասին հաճախ երթևեկում […]

Ընդդիմությունը բոբո չէ. Շարմազանով

 ՛՛Մեզ մոտ սխալ տպավորություն կա, եթե ընդդիմությունը չի հաղթում ընտրություններում և չի ավիրում իշխանական բուրգը, ապա դա ընդդիմություն չէ, բանի պետք չէ: Այդպես չէ, քաղաքակիրթ աշխարհում կա նորմալ աշխատանքային հարաբերություններ ընդդիմության ու իշխանության միջև, և այդ աշխատանքային հարաբերությունների դրսևորման հիմնական թատերաբեմը Ազգային ժողովն է՛՛,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ […]

Ավտոբուսը պայթել է. կա 10 զոհ

Վոլգոգրադում ավտոբուս է պայթել, ինչի արդյունքում 10 հոգի մահացել է, կան մոտ 20 վիրավորներ, տեղեկացնում է են INTERFAX.RU-ն: Պայթյունի պատճառն ամենայն հավանականությամբ ավտոբուսի մեջ գտնվող գազի բալոնի անսարքությունն է եղել, սակայն չի բացառվում նաեւ, որ այն կարող էր լինել ահաբեկչության հետեւանք: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է “Ընտանի Կենդանիների Բարեկեցության Միջազգային համաժողովին”

Կենդանիների բարեկեցության “Դինգո Թիմ” ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանը և Pro Paws բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը հոկտեմբերի 14-16–ը մասնակցել են Բարսելոնայում կայացած “Ընտանի Կենդանիների Բարեկեցության Միջազգային 16-րդ համաժողովին”, որին մասնակցում էին ավելիքան 300 կենդանապշտպան կազմակերպություններ ամբողջ աշխարհից: Նշենք, որ Հայաստանն այս համաժողովին ներկայանում էր առաջին անգամ։ Համաժողովի շրջանակներում Օվսաննա Հովսեփյանն ուՆարե Արամյանն այցելել են նաև Բարսելոնայի La Lliga շների և կատուների կացարան, մանրմասն ծանոթացել կացարանի աշխատելաոճին:

“Փակ շուկայի” ակցիան չկայացավ. Վարդան Պետրոսյանը վթարի է ենթարկվել /վիդեո/

Երկու հակընդդեմ ակցիաները հանուն՝ ”Ծածկած շուկայի” այսօր հանդիպեցին Մաշտոցի պուրակում: Դեղին գլխարկներ կրող “Փրկենք հուշարձանը օլիգարխից ” նախաձեռնության անդամները հանդես եկան հայտարարությամբ, ըստ որի` այսօր ակտիվ ակցիա չի իրականանա, քանի որ ավտովթարի է ենթարկվել սիրված դերասան Վարդան Պետրոսյանը և նույն վթարի հետևանքով երկու մարդ զրկվել են կյանքից: Կարմիր գլխարկներ կրող “Փակ շուկա” սուպերմարկետի բացման կողմնակիցները […]

Մոսկովյան անկարգությունների մեջ հայ ”սադրիչներին” են մեղադրում

Մոսկվայի Բիրյուլեւո զապադնոե շրջանում տեղի ունեցած անկարգությունների ու ցույցերի մեջ հայերին են մեղադրել: Ռուսաստանցի լրագրող, վերլուծաբան Մաքսիմ Շեւչենկոն հայտարարել է, որ Բիրյուլեւոյում տեղի ունեցած իրադարձությունների մեղավորը բողոքի ակցիաներին մասնակցող հայ սադրիչներն էին:  Նա ասել է նաեւ, որ “Ռուսկիե” շարժման առաջնորդ, Բիրյուլեւոյի ակցիաների մասնակից, ազգայնական Դմիտրի Դեմուշկինը նույնպես ասել է, որ անկարգություններ հրահրողների շարքում սադրիչ հայեր […]

Շվեդ մարզիկի վրա արջն է հարձակվել

Հենրիկ Կարստլեմը, ով հանդես է գալիս գնդակով հոկեյի ՛՛Էրդսբյուն՛՛ ակումբում, ենթարկվել է արջի հարձակմանը: Դեպքը տեղի է ունեցել Շվեդիայի արեւելքում: Կարստլեմը անտառում որսորդությամբ էր զբաղված, երբ ձայն է լսել, որի ուղղությամբ նա կրակել է , բայց դա չի վախեցրել արջին եւ վերջինս հարձակվել է մարզիկի վրա: ՛՛Ես ընկել էի գետնին, իսկ արջն էլ ինձ վրա էր […]

Թուրքիայում 600 000-ից ավելի սիրիացի փախստական կա

Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 600 հազարը, տեղեկացնում է gazeta.ru-ն:  Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նրանցից 400 հազարը գտնվում է հատուկ ճամբարների տարածքներից դուրս:  Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիացի փախստականների հոսքը կանխելու համար Թուրքիան Սիրիայի հետ սահմանին երկու մետրանոց պարիսպ է կառուցում: Դրա շինարարությունն արդեն սկսվել է Նուսայբին քաղաքի շրջակայքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի