22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Արվեստագետները խնդրում են օգնել փոքրիկ Աննային /վիդեո/

Մի խումբ արվեստագետներ՝ դերասաններ եւ ռեժիսորներ, միավորվել են 2011թ․ ծնված Աննա Մելիքջանյանին փրկելու գաղափարի շուրջ:

Երեխայի մոտ ախտորոշված է ողնաշարի սկոլիոզ, ողերի եւ կողերի զարգացման բնածին անոմալիա:

Երեխայի հիվանդությունը սպառնում է ազդեցություն ունենալ նրա ողնուղեղի վրա, ինչը վտանգի տակ կդնի փոքրիկի կյանքը: Երեխային ցուցված է վիրահատություն արտերկրում, քանի որ Հայաստանում նման վիրահատություններ չեն իրականացվում:

Գերմանիայում վիրահատության արժեքն է 40000 Եվրո:

Փոքրիկ Աննային օգնություն ցուցաբերելու նպատակով “Ամերիաբանկ”-ում Լիանա Աշոտի Մելիքջանյանի անունով բացված է հաշվեհամար՝ 1570016083200200 /արտերկրից փոխանցումների կոդերը առկա են տեսանյութում/:

Ծնողները պատրաստ են տրամադրել փոքրիկի հիվանդության եւ բուժման ծախսերի հետ կապված բոլոր փաստաթղթերը: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել +37498 705-508

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ