22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դա թուրքական քաղաքականության ստեղծած միֆն է, թե թուրքերը տեղյակ չեն Հայոց ցեղասպանության մասին. քաղաքագետ

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն, անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայաստանյան այցին, նշեց, որ այն սովորական պրոտոկոլային այց է եւ որ իր համար անընդունելի էր Հայաստանում առաջացած աժիոտաժը: ՛՛Հեչ էլ գա Դավութօղլուն, նա գալիս է  Սևծովյան տնտեսական համաժողովին, որն իր  պարտականությունն է: Արևմուտքին քծնում է, իսկ մեր որոշ վերլուծաբանների  համար […]

՛՛Ջհանդամը, թե սրբապղծություն չեն անում՛՛. բաց նամակ

Հազարամյակներ անցած եւ համաշխարհային քաղաքակրթություններ ստեղծած Հայաստանում չի’ կարող լինել ընչաքաղցության (իմա՝ ընչաքաղցների) նախարարություն, որն այսօր ծպտվել է մշակույթի նախարարություն անվան տակՀարգարժան նախագահ.Արդեն քանի անգամ է, եւ ես անձամբ, եւ Հայ Արիական Միաբանությունը պաշտոնապես դիմել ենք Ձեզ կամ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, այսպես կոչված մշակույթի նախարարության այս կամ այն հակամշակութային եւ հակահայ դրսեւորումներին վերջ տալու համար:  Այսպես կոչված […]

1915-ի տեղահանությունն անմարդկային էր եւ սխալ. Դավութօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդին մասնակցելու համար Երևան այցելելուց հետո ուշագրավ հայտարարություններ է արել թուրք լրագրողների հետ զրույցում՝ Հայոց ցեղասպանությունը որակելով որպես “անմարդկային տեղահանություն”, գրում է “Թուրքագիտական պորտալը“։ Թուրքական հեղինակավոր “Հյուրիյեթ” պարբերականի թղթակիցը, ով ներկա է եղել Դավութօղլուի զրույցին, փոխանցել է նրա արտահայտած մտքերը։Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ Դավութօղլուն այն […]

Ինչ է կատարվում Կարեն Անդրեասյանի հետ

՛՛Մարդու իրավունքների պաշտպանի հետ կատարվում է այն, ինչ ընդդիմության հետ կատարվում էր ընտրությունների ժամանակ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով ՄԻՊ-ի արտահերթ զեկույցի մասին, որ վերաբերում է դատական համակարգի չարաշահումներին: Մարտիրոսյանը հիշեցրեց, որ ընտրությունների ժամանակ իշխանությունն ընդդիմությունից էր պահանջում բացահայտել հանցագործությունները, կեղծիքների վերաբերյալ ապացույցներ բերել, ինչը ոստիկանության աշխատանքն է: ՛՛Նման իրավիճակում […]

Երեւանի բոլոր փողոցները լիարժեք երթևեկելի են. քաղաքապետարան

Մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական բոլոր փողոցները լիարժեք երթևեկելի են, տեղեկացնում են Երեւանի քաղաքպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի ձնամաքրման  աշխատանքներն առանց դադարի շարունակվել են նաև դեկտեմբերի 12 – ի լույս 13 – ի գիշերը:  Երևանի քաղաքապետարանին և վարչական շրջաններին այս գործընթացում աջակցել են նաև շինարարական կազմակերպությունները` տրամադրելով բեռնատարներ, բարձիչներ և այլ […]

Ուկրաինան եւ Եվրամիությունը վերսկսում են բանակցությունները

Ուկրաինան եւ Եվրամիությունը վերսկսել են բանակցությունները ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ: Այդ մասին ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան, գրում է  INTERFAX.RU-ն: “Մենք վերսկսել ենք բանակցությունները: Արդեն Բրյուսել են ուղարկվել այն հարցերը, որոնք պետք է քննարկվեն”: Նա ասել է անեւ, որ Ուկրաինան պետք է շարունակի եվրաինտեգրացիայի կուրսը:

Սկանդալային գրառումը Լևոն Դոխոլյանը չէ՞ր արել

 ՛՛Կարծում եմ՝ յուրաքանչյուր քաղաքացու իրավունք է իրեն պաշտպանել անկախ իր պաշտոնից՛՛,-այսօր ասուլիսում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ մեկնաբանելով ՕԵԿ նորընտիր պատգամավոր Լևոն Դոխոլյանի Facebook-յան էջում արած գրառումը: ՛՛Լևոն Դոխոլյանը հայտարարություն է տարածել, և շատ մասնագետներ ասացին, որ կարող են շատ անձինք այդ գրառումները կատարել մեկը մյուսի փոխարեն: Լևոն Դոխոլյանը պարկեշտ անձնավորություն է՝ կիրթ […]

Որտեղ լավ գործ կա, ՕԵԿ-ն այդտեղ է

՛՛Սոցիալական բյուջե էր եւ մի շարք կարեւորագույն ուղղություններ ուներ՛՛-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա նշեց, որ 2014 թվականի բյուջեի վերաբերյալ իրենց առաջարկները հիմնականում ընդունվել են: Ինչ վերաբերում է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում պարտադիր բաղադրիչի հետ կապված Սահմանադրական դատարան բողոքարկելու ոչ իշխանական ուժերի որոշմանն ապա պատգամավորը նշեց, որ դա իրավունք […]

Հեղափոխությունը սկսել ֆեյքերից

 “Վերելք” քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը Ֆեյսբուքի իր էջում առաջարկում է հեղափոխությունը սկսել ֆեյքերից: “Հարկավոր է սկսել ֆեյքերից ազատվելով: Այն տղամարդը, որը չունի համարձակություն իր դեմքով ներկայանալ ու կարծիք հայտնել, պիտի տեղ չունենա մեր շրջապատում: Սկսեցինք: ՀԳ.  /Կանայք էլի ոչինչ/ “,-գրել է նա:

Կմեկնարկի “Կին” միջազգային փառատոնը

Վաղը Երեւանում կմեկնարկի ”Կին” միջազգային փառատոնը, որն այս տարի կնշի հոբելյանական 10 տարին: Այս տարվա փառատոնին ներկայացված են 82 ֆիլմեր` 27 երկրներից` Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Իսրայել, Իսպանիա եւ այլն: Այս մասին այսօր ”Հենարան” մամուլի ակումբում ասաց փառատոնի հիմնադիր տնօրեն Մարիամ Օհանյանը: Փառատոնի հիմնական նպատակը, ըստ բանախոսի, կին ռեժիսորների վրա ավելի մեծ ուժադրություն հրավիրելն է: “Կին ռեժիսորները քիչ են, քանի որ կանանց քիչ տեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի