07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Շանթ Հարությունյանը միանգամից ուշաթափվել է. փաստաբանը բարձրաձայնում է և պահանջում

Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ չնայած իր պաշտպանյալը դադարեցրել է հացադուլը, բայց նրա նկատմամբ անմարդկային դրսևորումները շարունակվում են.

“Ես իրեն շուրջ մեկ ժամից ավելի սպասում էի, չէին ներկայացնում, որովհետև վիճակը վատ էր, բժշկական միջամտություն էր արվում, ուշաթափություն էր գրանցվել: Հացադուլը դադարեցնելուց հետո նրան դիետիկ սնունդ չէր առաջարկվել, միանգամից սովորական սնունդ է առաջարկվել: Մեկ հատ ձու է կերել ու միանգամից ուշաթափվել է, սխալ սնունդ է տրվել: Ես նրան տեսակցեցի, շատ գունատ էր”,- նշել է փաստաբանը:

Պետրոսյանը փոխանցել է Շանթի դժգոհությունները նկատելով, որ վերջինս մեկուսացված է եղել մեկ օր առաջ տեղափոխված Դատապարտյալների հիվանդանոցում, նրան ուշադրություն չեն դարձրել, գտնվել է չջեռուցվող սենյակում;

Ինեսսա Պետրոսյանը պատրաստվում է հունվարի 8-ին վերաքննիչ բողոք  ներկայացրել դատարան՝ Շանթ Հարությունյանի խափանման միջոցը երկարացնելու որոշման դեմ: Փաստաբանըւ տեղեկացրեց, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքներով՝ Շանթ Հարությունյանին մեղսունակ են ճանաչել:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական Օրենսգրքի 316 հոդվածքով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Ինեսսա Պետրոսյանը հայտարարեց, որ այստեղ հանցակազմի բացակայություն կա, քանի որ այն ոստիկանը, որի վրա Շանթ Հարությունյանը բռնություն է գործադրել նոյեմբերի 5-ի իրադարձությունների ժամանակ, քաղաքացիական հագուստով է եղել:

 

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ