18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Երևանում աստիճանաբար արդիականացվում են գովազդային կրիչները

Երևանի հատկապես կենտրոնական փողոցներում գովազդային կրիչների արդիականացումը կշարունակվի նաև 2014 թվականին. գովազդային մեծ և միջին կրիչները, որոնց գովազդային մակերեսը դեպի փողոցի երթևեկելի մաս է ձգվում՝ այս տարի ևս ապամոնտաժվելու են։ Ինչպես 2013-ին իրականացված ծրագրով՝ դրանք փոխարինվելու են փոքր ծավալի տարբեր կրիչներով։ 2013թ. գովազդային մեծածավալ 106 կրիչ է ապամոնտաժվել Երևանի Աբովյան, Ամիրյան, Գրիգոր Լուսավորչի, Լեոյի, Մոսկովյան, Նալբանդյան, Պուշկինի, Սարյան փողոցներում, Տիգրան Մեծի պողոտայում։

Գովազդային կազմակերպություններին տրամադրված թույլտվության ժամկետների լրանալուն պես՝ քաղաքապետարանը, համագործակցելով այդ ընկերությունների հետ, առաջարկեց փոխարինել կրիչները քաղաքում կիրառելի նմուշի կրիչներով, քանի որ դրանք պետք է ձուլվեն քաղաքի ճարտարապետությանը և գերիշխող չլինեն։ Գովազդային կազմակերպությունները դրանք ապամոնտաժում են իրենց ուժերով, մեծ ու միջին ծավալի մակերեսով կրիչների փոխարեն տեղադրում են քաղաքային փոքր ծավալի ժամանակակից, այդ թվում նաև բազմագործառութային կրիչներ>>,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։

Գովազդային կրիչների արդիականացումը 2014թ. ևս շարունակվելու է Երևանի կենտրոնական հատվածներում, իսկ կենտրոնական փողոցներում գովազդային կրիչների տեղադրման գործող չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացի կանոնակարգումը շարունակվելու է բոլոր վարչական շրջաններում։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ