08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Բացահայտվել է Լոռու մարզում բիզնեսմենին սպանողի ինքնությունը

Ինչպես տեղեկացրել էինք՝ հունվարի 8-ին՝ ժամը 15։30-ին  քաղաքացիների կողմից ահազանգ էր ստացվել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավաման կենտրոն, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ գտնվող տարածքում, Peugeot մակնիշի 73 MԼ 777 համարանիշի ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա:

Օպերատիվ քննչական խումբը նշված ավտոմեքենայում հայտնաբերել էր Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի 35 շենքի 4-րդ բնակարանի բնակիչ, 36-ամյա Մհեր Գրիգորյանի դին:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հունվարի 09-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Լոռու մարզի քննչական, ոստիկանության Գուգարքի և ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մ. Գրիգորյանին վերջինիս պատկանող ավտոմեքենայի մեջ դանակով հարվածել և սպանել է 1977 թ. ծնված Արամ Ս.-ն, որը տվել է ինքնախոստովանական ցուցմունք:

Արամ Ս.-ն ձերբակալված է:

Նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ