13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Րաֆֆին վերադառնում է. նա Շանթի եւ մյուսների հետ է

Փետրվարից “Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը վերսկսելու է  քաղաքական  ակտիվ կյանքը: Այս մասին նա լրագրողներին ասել է Ազատության հրապարակում, որտեղից երթ է մեկնարկել ի պաշտպանություն “Ցեղակրոն” կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի:

 “Պետք է պայքարը շարունակել, չպետք է սահմանափակվել։ Ես իմ համալիր խոսքը կասեմ փետրվարին, բայց շարունակելու եմ գալ ու մասնակցել բոլոր այսպիսի երթերին։ Դրա համար քաղաքական դիրքորոշումը կարեւոր չէ”,-ասաց Հովհաննիսյանը:

Ի դեպ նրան այսօր չեն թույլատրել տեսակցելու “Դատապարտյալների հիվանդանոց” ՔԿՀ –ում գտնվող  Շանթ Հարությունյանի հետ:

“Ինձ համար Շանթ Հարությունյանը առաջատար քաղաքացի է։ Ինքը ոչ մի առնչություն չունի ոչ հոգեբուժարանի, ոչ քրեակատարողական հիմնարկի հետ։ Ես եկել եմ զորակցելու որպես Հայաստանի քաղաքացի, որովհետեւ նա այս պայքարի առաջամարտիկներից մեկն է, զուլալ հայ է։ Ես եկել եմ նաեւ դատապարտելու քաղբանտարկյալների առկայությունը երկրում”,- ասաց Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ