22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեֆիլյանը հարգում է Հայրիկյանին, բայց…/լրացված/վիդեո/

Ազատության հրապարակից մեկնարկեց Նախախորհրդարանի  իրազեկման  երթը: Նախապես հայտարարվել էր, որ նրանք պիտի միանային ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին: Սակայն “Նախախորհրդարան” շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը տեղեկացրեց, որ Հայրիկյանը հանրահավաքի եւ այլ նպատակներ ունի՝ դեպի նախագահական նստավայր, որը  իրենք չեն խոչընդոտի: “Ես Հայրիկյանին հարգում եմ որպես քաղաքական գործիչ եւ անկախ Հայաստանի առաջամարտիկի խորհրդանիշ, սակայն չենք պատրաստվում միանալ նրան եւ […]

Մեկին խոսքով, մյուսին՝ պարելով.կյանքը աստղերի հետ /ֆոտո,վիդեո/

Երեկ “Վիվալդի” հոլում hայկական շոու-բիզնեսի տարվա իրադարձության` “Հայկական երաժշտական Հեռուստաալիքի” մրցանակաբաշխությանը աստղերից բացի հետաքրքրություն էր առաջացնում դռնապանը: Նա մտնողներին առաջարկում էր լավ մաքրել ոտքերը, որպեսզի խուսափեն տհաճ անակնկալներից: Բայց այդ ամենը նա անում էր տարբեր կերպ՝ մեկին խոսքով, մեկին բացատրում էր պարելով,մյուսին… Առաջարկում ենք դիտել տեսանյութը:

5 տարեկան քրոջը սպանած տղային ձերբակալել են

ԱՄՆ-ի Լուիզիանա քաղաքի դատարանը 13-ամյա տղային մեղավոր է ճանաչել իր 5 տաերկան քրոջ սպանության մեջ: Տղան, նայելով մարտ առանց կանոնների շոուն, սկսել է քրոջ վրա կիրառել այն հարվածները, որոնք տեսել էր շոուի ընթացքում: Հարվածներից 5 տարեկան աղջիկը մահացել է: Ինչպես հայտնի է դարձել, երեխաների մայրը, թողնելով նրանց տանը միայնակ, գնացել է խանութ: Հենց այդ ժամանակ […]

Արվեստագետները խնդրում են օգնել փոքրիկ Աննային /վիդեո/

Մի խումբ արվեստագետներ՝ դերասաններ եւ ռեժիսորներ, միավորվել են 2011թ․ ծնված Աննա Մելիքջանյանին փրկելու գաղափարի շուրջ: Երեխայի մոտ ախտորոշված է ողնաշարի սկոլիոզ, ողերի եւ կողերի զարգացման բնածին անոմալիա: Երեխայի հիվանդությունը սպառնում է ազդեցություն ունենալ նրա ողնուղեղի վրա, ինչը վտանգի տակ կդնի փոքրիկի կյանքը: Երեխային ցուցված է վիրահատություն արտերկրում, քանի որ Հայաստանում նման վիրահատություններ չեն իրականացվում: Գերմանիայում […]

Մաքրել են նույնիսկ գիշերը

 Մայրաքաղաքում տեղացած առատ ձյան մաքրման աշխատանքները շարունակվել են նաեւ դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը: Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ գիշերվա ընթացում մաքրման աշխատանքներ են ընթացել նաեւ գլխավոր եւ երկրորդական  փողոցների մայթերին:  Այս գիշեր նույնպես աշխատանքներում ներգրավվել են շինարարական կազմակերպությունների կողմից տրամադրված մեքենասարքավորումները: Վարչական շրջանների համապատասխան ծառայությունների աշխատակիցներին բակային տարածքների, ինչպես նաեւ աստիճանների ու աստիճանահարթակների մաքրման աշխատանքներում զգալի […]

Ազգային արխիվի աշխատակցուհին կաշառք է պահանջել

Henaran.am-ի տեղեկություններով, ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները՝ Սյունիքի ոստիկանների բերման են ենթարկել Ազգային արխիվի Սիսիանի տարածաշրջանի ներկայացուցչին՝ Անահիտին: Վերջինս 120 հազար դրամ կաշառք էր պահանջել մի քաղաքացուց, որպեսզի Ռուսաստանում ապրող ՀՀ քաղաքացու կենսաթոշակի համար փաստաթղթային կեղծիք անելու համար: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը: Կատարվում է քննություն:

Եփած հավի ծիծաղը կգար Դավութօղլու խոսքերից. պատգամավոր

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Մկրտիչ Մինասյանի կարծիքով, Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի այցը Հայաստան նախապատրաստված շոու է: “Դա ուղղակի խայծ էր, այն էլ մանկամիտ: Անգամ եփած հավի ծիծաղը կգար նրա այն արտահայտությունից, որ հայերի դավաճանությանը  իրենք պատասխանել են դեպորտացիայով: Կարծում եմ՝ քաղաքակիրթ մարդկությունը  ռեալ գիտի, թե ինչ է տեղի ունցել: Պատմությունը խեղաթյուրել այդ աստիճան, ուղղակի անհնար […]

Ավշարում մարզպետի եղբայրն է

Անցած կիրակի՝ դեկտեմբերի 8-ին մի քանի մարզերի համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո վաղը թերեւս հանգիստ կլինի կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար: Գյուղապետ են ընտրելու Արարատի մարզի Ավշար գյուղում: Այստեղ մեկ թեկնածու է՝  52-ամյա անկուսակցական Սուրիկ Գրիգորյանը: Վերջինս ինքնաառաջադրվել է: Նշենք նաեւ, որ Գրիգորյանը Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրն է:  

“Արդեն չեմ կարողանում խոսել”.արձակագրի հարազատները հոգնել են

Արձակագիր Լևոն Խեչոյանի առողջական վիճակը վատացել է: Բուժման նպատակով Գերմանիայում գտնվող գրողին բժիշկները խորհուրդ են տվել վերադառնալ Հայաստան: Շրջանառվող տեղեկությունների համաձայն Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում բնակվող նրա ընտանիքը ի վիճակի չէ հոգալ վերադարձի ծախսերը: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում գրողի որդին նշեց.”Ամեն բան լավ է, նորմալ է, արդեն չեմ կարողանում խոսել, սահմանափակվենք այսքանով խնդրում եմ”: “Ես […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`  Դեկտեմբերի 14-ին Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, 15-18-ին սպասվում է առանց  տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին՝ մառախուղ,  ցածր տեսանելիություն,  ճանապարհներին՝ մերկասառույց:  Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը  էապես չի փոխվի:   Եղանակը Երևանում`  Այս գիշեր հնարավոր է թույլ ձյուն: Դեկտեմբերի 14-ից 16-ը կդիտվի փոփոխական ամպամածությամբ, առանց էական տեղումների եղանակ: Հնարավոր է քամի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի