09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հայոց Արծիվների» ռազմահայրենասիրական հերթական ծրագրի իրականացումը ՀՀ Վայոց ձորի մարզի բոլոր դպրոցներում (օդաճնշիչ հրացանների նվիրատվություն)

                                              

  «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն, էլեկտրոնային կայք՝ www.hayocartsivner.am)  նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ  ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում կազմակերպել էր  մարզի բոլոր կրթօջախներին օդաճնշիչ հրացանների լրակազմ նվիրելու միջոցառում: Միջոցառման բացման ժամանակ, որին ներկա էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը ևս մեկ անգամ խիստ կարևորեց հանրակրթական օջախներում դպրոցականների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակությունը, ինչպես նաև կրակային պատրաստվածության անհրաժեշտությունը (խոսք՝ Խ. Ասրյան.  «…Արժանապատի՛վ մտավորականներ, միշտ գիտակցե՛ք, որ դուք արդեն տվել եք ներցեղային բարոյականով առաջնորդվող այն հատիկ սերունդը, ի դեմս «Հայոց Արծիվների», ի դեմս Ձեր հզորագույն զավակների, ովքեր ոչ միայն ապահովելու են հայերի տեղն արևի տակ, այլ անընդհատ հզորացնելու են հայոց պետականությունը այնչափ, որ երբևէ չափավորելու կարիքը լինի:

    Ազնվագույն մտավորականներ հայո՛ց, միշտ գիտակցե՛ք, որ հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասի պատճառով, իսկ հայրենասիրությունը գաղափարախոսություններից հզորագույնն է. սերն ու պաշտամունքը դեպի քո հավատքն առ Աստված, սերն ու պաշտամունքը դեպի հայոց պետականությունը, դեպի մայրենի լեզուն, դեպի քո ընտանիքը, դեպի նահատակված ու կենդանի հերոսները, դեպի քո նախնիները, միաժամանակ քո նախնիներին գերազանցելու ձգտումը: Միշտ գիտակցե՛ք, որ յուրաքանչյուրս պետք է ապրի, գործի, մեռնի հանուն հայոց պետականության անընդհատ հզորացման՝ ահա իմ դավանած հայրենասիրությունը… Կեցցե՛ք դուք, կեցցե՛ հայոց անկախ պետականությունը»):

        Խաչիկ Ասրյանը ներկաներին տեղեկացրեց, որ հայրենասեր և բարերար անհատների շնորհիվ Կազմակերպության Նախագահությունը Հայաստանի Հանրապետությունում գործող հանրակրթական 1400 դպրոցների, նախնական և միջին մասնագիտական 105 ուսումնական հաստատությունների, ոչ պետական հանրակրթական 95 ուսումնական հաստատությունների և Արցախում գործող հանրակրթական 250 դպրոցների ռազմագիտության դասարաններին, ինչպես նաև «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 300 մասնաճյուղերին (ընդամենը՝ 2.150)  նվիրում է օդաճնշիչ հրացանների լրակազմ (կոմպլեկտ) (յուրաքանչյուր կրթօջախին և մասնաճյուղին 1 լրակազմ օդաճնշիչ հրացան)` բոլոր կրթօջախներում սովորող աշակերտների, ինչպես նաև սահմանամերձ համայնքների բնակիչների շրջանում ռազմահայրենասիրական ոգին անընդհատ բարձր պահելու նպատակով:

           Խաչիկ Ասրյանը երախտագիտություն և շնորհակալություն հայտնեց մեծ հայրենասեր հայորդի, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին և ռուսաստանաբնակ, «Մոնարխ» ընկերության հիմնադիր, մեծ հայրենասեր, բարերար Սերգեյ Համբարձումյանին ու մեծ հայրենասեր Արմեն Գինոսյանին, ինչպես Կազմակերպության հայրենասիրական միջոցառումներին աջակցելու, այնպես էլ 400 կրթօջախների համար 400 օդաճնշիչ հրացաններ գնելու և նվիրելու համար:

          Հայոց պետականության կայացման, տարածքային կառավարման զարգացման, երիտասարդների հայրենասիրական դաստիարակության գործում մեծ ներդրում ունենալու համար «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

                  

 

 

        «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 545-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 300 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 271 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան  32.000 մարդ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ