08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ փաստաթուղթ կստորագրվի Վիլնյուսում

 ՛՛Մենք բանակցում ենք Արևելյան գործընկերության երկրների հետ, այդ թվում՝ Հայաստանի, և մենք պատրաստվում ենք Վիլնյուսյան գագաթնաժողովին՝ այնտեղ հավաքելու համար մեր բոլոր գործընկերերին՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան՝ ի պատասխան հարցի, թե ինչ փուլում է գտնվում ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև համագործակցությունը: Դեսպանը շեշտեց, որ անհամբերությամբ են սպասում վիլնյուսյան գագաթնաժողովի գործընթացի արդյունքներին, […]

ԱԳ նախարարը մասնակցեց Գերմանիայի դեսպանության շենքի վերաբացմանը

Նոյեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հայաստանում Գերմանիայի դեսպանատան վերանորոգումից հետո բացման արարողությանը, որին ներկա էին Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, Հայաստանում գործող ընկերությունների և գերմանական հիմնադրամների ղեկավարներ: Շնորհավորելով դեսպանին և դեսպանության աշխատակիցներին շենքի վերաբացման կապակցությամբ, նախարար Նալբանդյանը մասնավորապես ասաց. “Գերմանիան առաջին երկրներից էր, որն իր դիվանագիտական ներկայացուցչությունը բացեց նորանկախ Հայաստանում:  Հիշում եմ, […]

Պուտինն ու Էրդողանը անդրադարձել են ԼՂ հարցին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հարցին, գրում է haqqin.az-ը: Էրդողանն ասել է, որ գոյություն ունեն ընդհանուր քայլեր, որ պարտավոր են ձեռնարկել: Նա նաեւ նշել է, որ ինքը հավատում է, որ Թուրքիան եւ Ռուսաստանը պարտավորություններ ունեն տարածաշրջանում՝ կապված ղարաբաղյան հակամարտության, Սիրիայում […]

Ուկրաինայում պեղումների ժամանակ հայ զինվորի մասունքներ են հայտնաբերվել

Ուկրաինայի Վոլինսկի մարզի Կլեվեցկ գյուղի մոտակայքում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել են անհայտ զինվորների մասունքներ: Որոնողական աշխատանքերը թույլ են տալիս ենթադրել, որ այդտեղ ամփոփված են նաև 1925 թ. ծնված Սերգեյ Հարությունի Աղասյանի մասունքները: Սերգեյ Աղասյանը պատերազմից առաջ բնակվել է Երևանում, զորակոչվել է 1944 թվականին և նույն տարվա հուլիսին զոհվել Կովելյան ճակատամարտում: Սերգեյ Հարությունի Աղասյանի հարազատներին կամ […]

Լեոնիդի տեղակալներից մեկը այսօր բանտում է. Գագիկ Գինոսյան/վիդեո/

“Կարին” երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը այսօր խոսեց “Ազատագրական Բանակի” գլխավոր հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի մասին: Այսօր հերոսի ծննդյան օրը նշանավորող միջոցառումներ չեն անցկացվել և այս հանգամանքը ցավ է պատճառում նրա նախկին զինակցին: “Տղերքի պակասը այսօր կա, բայց մենք տղերքով փորձելու ենք այդ բացը լրացնել: Լեոնիդի տեղակալներից մեկը այսօր բանտում է` Վոլոդյա Ավետիսյանը, անհասկանալի մեղադրանքներով”,-ասաց Գագիկ […]

Քննարկվել են հայ-քուվեյթյան հարաբերությունների զարգացման ուղղությունները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Ահմադ ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանը:             Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Էլ-Քուվեյթի նահանգապետի այցը մեր երկիր կխթանի հայ-քուվեյթյան հարաբերությունների ամրապնդմանը: «Վերջինշրջանումմերերկկողմծրագրերընորթափենստանում: ՀայաստանըշահագրգռվածէՔուվեյթիհետփոխգործակցությանընդլայնմանևվերամշակողձեռնարկություններիստեղծմանուներդրումայինայլծրագրերիիրականացմանգործում»,- ասել է կառավարության ղեկավարը:             Իր հերթին, Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Ահմադ ալ-Սաբահը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Քուվեյթի վարչապետի ջերմ ողջույնները […]

Պարզաբանում ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանին փոխանցվող տարածքների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանը տեղաբաշխված է տարբեր կետերում, որոնք կոչվում են ռազմական ավաններ:          Ռուսաստանյան ռազմակայանի վերաբերյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկում, Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման ուղղությամբ ռազմակայանի խնդիրների փոփոխությամբ պայմանավորված, մի քանի անգամ փոխվել են նաև ռազմակայանի տեղակայման կետերը: Մասնավորապես, առաջիկայում «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի արդիականացման […]

Եթե կառավարությունը ճիշտ աշխատեր

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգը բավական առաջադիմական մոդել է, նման համակարգ կիրառվել է տասնյակ երկրներում և իր արդյունքները տվել է: ՛՛Այս մոդելը առաջարկվել է Չիլիում և հենց այստեղից էլ շատ բաղադրիչներ են վերցրել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետը: Համակարգի կիրառման հիմնական խնդիրը նա համարում է այն, որ Հայաստանում վստահությաուն չկա:  Ինչ վերաբերում է […]

Լիտվան դեմ է ԵՄ-ի եւ Ուկրաինայի բանակցություններին Ռուսաստանի մասնակցությանը

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն ասել էր, որ մինչ Վիլնյուսի գագաթնաժողովը եռակողմ բանակցություններ կլինեն ԵՄ-ի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ` առեւտրա-տնտեսական համագործակցության վերաբերյալ, գրում է РИА Новости-ն: Սակայն Լիտվան “հնարավորություն չի տեսնում” Ռուսաստանի ներգրավմանը բանակցություններին, քանի որ Ուկրաինայի հետ ասոցացումը երկկորղմանի գործընթաց է: Այդ մասին հայտարարել է Բրյուսելում լիտվացի պաշտոնյան, ով սակայն չի ցանկացել հայտնել իր անունը:

Ուկրաինայի դեպքում էլ նույն գործոններն ազդեցին

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ Ուկրաինայի վրա էլ ազդեցություն ուենցան այն նույն գործոնները, որոնք որոշիչ էին Հայաստանի համար: ՛՛Մոտավորապես Հայաստանի նման նույն երևույթները կարելի է դիտարկել նաև Ուկրաինայի վրա, որ որոշում ընդունեցին, որ Վիլնյուսում փաստաթուղթ չեն ստորագրելու, բայց դա նշանակում է, որ Ուկրաինան ինչ-որ չափով սառեցնում է համագործակցության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի