20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռադայում կրկին ծեծել են իրար /վիդեո/

Այսօր Ուկրաինայի գերագույն Ռադայում 2014-ի բյուջեի օրինագծի ընդունումից հետո կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել, տեղեկացնում է korrespondent.net-ը: Ծեծկռտուքի արդյունքում տուժել է “Батькiвщина” կուսակցության պատգամավոր Ստեփան Կուբիվը: Հիշեցնենք, որ չնայած ընդդիմության դիմադրությանն ու կոչերին, Ուկրաինայի Ռադան ամբողջությամբ ընդունեց 2014-ի բյուջեի օրինագիծը:

Կատալոնցիները շարունակում են անկախություն պահանջել

Կատալոնիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Իսպանիայից անկախանալու համար հանրաքվե անցկացնելուն, փոխանցում է EFE գործակալությունը: Մադրիդ փաստաթուղթ է ուղարկվել, որով կատալոնցիները պահանջում են ճանաչել իրենց անկախությունը: Հարկ է նշել, որ ավելի վաղ Կատալոնիայի խորհրդարանը հռչակագիր էր ընդունել, որով Կատալոնիան ինքնիշխան սուբյեկտ էին ճանաչել:

“Սպիդ” Գագոյին “պինցետ, լանցետ”-ով վարակել են

ՀԱԿ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել. “Բանտում մի կալանավոր կար, “սպիդ Գագո” մականունով։ Իր պատմելով բանտի բժիշկներն էին “պինցետ, լանցետ”-ով իրեն վարակել։ Գագոյի դուրը հենց մի բան չէր գալիս, արյունը քաշում էր ներարկիչի մեջ ու աշխատողներին պետերով գերի էր վերցնում”:

Աստված տա դիմանաս…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռուբեն Մելքոնյանը Facebook-յան իր էջում գրել է. ”Ֆեյքերի, ուտկաների, քաղաքական գործիչների, կուսակցությունների, հասարակական զանազան տարաբնույթ կազմակերպությունների, լրատվամիջոցների, զանազանամերձ տեղեկություն տարածողների, ”չերեզչուր շուստրիների”, թայֆաբազների, ամեն ինչից գաղափար ունեցողների ու միայն ժողովրդի բարեկեցության, նրանց ու միայն նրանց կյանքով ապրող նվիրյալների առատությունից խեղդամահ եղած Հայաստանս…Կդիմանա՞ս, Հայաստանս…Աստված տա դիմանաս…Այլ ելք ունե՞ս…”:

Քոչարյանը կարող է հպարտանալ նրանով, որ հանդիսանում է կուտակային կենսաթոշակային համակարգի հիմնադիր հայրը. Armenpress

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանել է ”Արմենպրես”-ի հարցերին: -Պարոն Ասատրյան, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է, որ թեև իր մոտ քննարկումների ժամանակ որոշվեց նախապատվությունը տալ սերունդների համերաշխության համակարգին, կենսաթոշակային բարեփոխումները գնացին այլ՝ պարտադիր կուտակային բաղադրիչի գերակայությամբ: Ինչու և ինչպես փոխվեց այս ընտրությունը: -Գիտեք, նման պնդումը լավագույն դեպքում կարելի է որակել […]

Հայցվոր ոստիկանները խառնե՞լ են ժամը

Վարչական դատարանում այսօր կայանալիք  2013թ. օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց վրան տեղադրելու դեպքերի հետ կապված “Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին” ՀՀ ոստիկանության հայցի քննությունը ընդդեմ, Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի` հետաձգվեց: Գործով քննությանը չէին ներկայացել հայցվոր կողմի՝ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները: Թեեւ դատական նիստի մասին պատշաճ ծանուցվել էին, բայց դատավոր […]

Ականատեսները պատահաբար նկարել են, թե ինչպես է կայծակը սպանել կնոջը /ֆոտո/

Կայծակը վայրկյանների ընթացքում սպանել է կնոջը նրա ընտանիքի անդամների ու մտերիմների աչքի առաջ: 36-ամյա Ռոզանգելա Բիավետին, Սան Պաուլուի լողափներից մեկում հանգստանալիս, տեսել է, որ ամպրոպ է մոտենում եւ սսկել է ձեռքերը թափահարել` 11-ամյա տղային կանչելով, որպեսզի նա դուրս գա ծովից: Եւ հենց այդ պահին կայծակը հարվածում է կնոջը: Նրա ամուսինը պատմել է, որ ինքը մինչ […]

Թանկարժեք ժամացույցների նոր ցանկ /ֆոտո/

Եթե նախկինում ժամացույցը զուտ ժամանակին հետեւելու սարք էր, ապա 20-րդ դարում այն դառնում է դիզայն և արվեստ կրող կիրառական առարկա: Մեր օրերում դիզայներական շքեղ ժամացույցներ է արտադրում Angular Momentum ընկերությունը: Դեկորներով ու արվեստով լի ժամացույցները ստեղծում է Մարտին Պաուլին: Յուրաքանչյուր ժամացույցին հեղինակը անվանում է տալիս, հաճախ նույնիսկ դրանք դասավորում շարքերում: Ժամացույցները հիմնականում պատրաստում են թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղներով:  Եթե կտավներ […]

Վարակված ասեղներով, շրջում են մարդաշատ վայրերում, մարդկանց վարակում ՁԻԱՀ-ով

”Վերջերս ՀՀ է ներխուժել ինչ-որ կազմակերպություն,որի կարգախոսն է ` ”եթե մահանում ենք,ապա մահանում ենք բոլորով”: Այս կազմակերպությունը Հայաստան է ներթափանցել Ռուսաստանից մոտ 4 ամիս առաջ,վերոնշյալ կազմակերպության անդամները, զինված ՁԻԱՀ-ով վարակված ասեղներով, շրջում են մարդաշատ վայրերում և ծակելով մարդկանց` վարակում ՁԻԱՀ-ով: Փորձեցինք ՌԴ-ի մեր գործընկերներից տեղեկանալ այնտեղ ևս գործող նման կազմակերպության մասին,նրանց հավաստմամբ շատ դեպքեր են […]

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ի ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի