20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կհանդիպե՞ն. վարչապետը սպասողական է

Henaran.am-ի տեղեկություններով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատակազմը սպասում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արձակուրդից վերադառնալուն: Սա է պատճառը, որ վարչապետի գրասենյակը չի պատասխանում էքս-նախագահի միմյանց հաջորդող հայտարարություններին: Ի դեպ, մեր աղբյուրները չեն բացառում Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հանդիպումը` ոչ պաշտոնական ձեւաչափով: Հիշեցնենք, Սերժ Սարգսյանն այս պահին արձակուրդում է, կվերադառնա հունվարի 18-ին:

Մոտ հազար երեխա վարակվել է աղեստամոքսային վիրուսով

Ճապոնական Համամացու քաղաքում մոտ 1 000 երեխա վարակվել է աղեստամոքսային վիրուսով: 14 դպրոցների 905 երեխա եւ 41 ուսուցիչ չեն կարողացել հիվանդության պատճառով դուրս գալ տնից, գրում է РИА Новости-ն: Քաղաքի դպրոցներում կարանտին է հայտարարվել, մեծամասշտաբ հակավիրուսային ծրագիր է իրականացվում:

Մեյդան բերողները կդառնան` մեյդանի առաջին ոտնատակ ընկնողները/վիդեո/

Ազատամարտիկները բոլորից լավ են ճանաչում ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին: Նրանք միասին ճանապարհ են անցել: Նրանք  միշտ պատրաստ են կյանքը նվիրելու իրենց համոզմունքներին: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում “Կոռնիձոր” ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո) անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի կրկին ակտիվ քաղաքականություն վերադառնալու հավանականությանը: “Բիրտ եղանակով խլելով հայոց պետականության վերին էշելոնը` բոլոր երեք իշխանությունները այսօր մեզ […]

Անվճար բուժօգնության ակցիաներից 2013թ.-ին ավելի քան 8000 քաղաքացի է օգտվել

Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում 2013 թվականի ընթացքում քաղաքապետարանի կողմից նախաձեռնվել և իրականացվել են անվճար բուժօգնության տարբեր ակցիաներ, որոնց շրջանակում անվճար բուժօգնություն են ստացել մայրաքաղաքի հազարավոր  բնակիչներ: Մասնավորապես, 2013 թվականի մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում <<Ձեզ համար կանայք>> խորագրով ակցիայի շրջանակում համաբուժարաններ է դիմել ավելի քան 6000 կին: Հայտարարված առողջապահական միամսյակի ընթացքում 2427 կին ուղեգրվել […]

Զատիկյանը հերքեց

Քաղաքացիական  ակտիվիստ Վրեժ Զատիկյանի դեմ ոստիկանությունը` ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար ներկայացրել է վարչական պատասխանատվության հայց: Լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` դատարանում սույն գործով նիստ է նշանակված եղել: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Զատիկյանը նկատեց, որ ինքը այդ մասին չի ծանուցվել.”Ես ուրիշ անգամ էլ եմ բերման ենթարկված եղել, ոստիկանների հետ խնդիրներ ունեցել եմ: Հիմա չգիտեմ խոսքը որ դեպքին […]

Ռոբերտ Քոչարյանը հետեւե՞լ է Արմեն Մովսիսյանի խորհրդին

Լրագրող Կարմեն Դավթյանը Ֆեյսբուքի իր էջում ենթադրել է, որ միայն Ռոբերտ Քոչարյանն է հետեւել Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի խորհրդին: Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը Ազգային ժողովում հայտարարել էր, թե Սովետի ժամանակ գյուղացիները սուրճը դնում էին գազին, եփում, հետո նոր գնում էին գոմ: ‘’Իսկ հիմա սուրճը դնում են գազին, գնում գոմ, […]

Ամուսինն 80-ամյա կնոջը դավաճանության մեջ է կասկածել ու փորձել է հանել նրա աչքը

Պետախ-Տիվայի 87-ամյա բնակչին ձերբակալել են այն բանի համար, որ նա փորձել է դանակով հանել իր կնոջ աչքը: 80-ամյա կինը պատմել է ոստիկաններին, որ երբ ինքն առավոտյան արթնացել է, իր գլխավերեւում տեսել է ամուսնուն` դանակը ձեռքին: Տղամարդը հայտարարել է, որ կինն իրեն դավաճանում է եւ փորձել է հանել նրա աչքը: Կնոջը հաջողվել է փախչել տնից: Երբ […]

Վարկ վերցնելը` թմրանյութի նման մի բան

Ֆեյսբուքի օգտատեր Ալբերտ Գասպարյանը այսօր իր էջում` այսպիսի գրառում է արել. Այսօր մեկը մյուսի հետևից վարկ վերցնելը և մեկ այլ տեղ վարկի տոկոսներն ու պարտքերը մարելը դարձել է ապրելակերպ մեր հասարակության համար, ասեմ ավելին , հասարակությունը արդեն կախվածություն է զգում այդ երևութի հանդեպ: Կարծես թմրանյութի նման մի բան լինի, մեկ անգամ օգտվում ես և ամբողջ […]

Գագիկ Բեգլարյանը տեղում ստուգեց ճանապարհների անցանելիությունը

Վերջին օրերի առատ ձյան հետևանքով ավտոճանապարհների անցանելիությունը, ճանշինների աշխատանքը տեղում ստուգելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը  այցելեց Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր: Յուրաքանչյուր մարզում ճանշինների ղեկավարները նախարարին զեկուցեցին իրենց կողմից սպասարկվող ճանապարհների մաքրման աշխատանքների ընթացքի, առկա խնդիրների և դժվարությունների մասին: ‹‹Աղ ու ավազի, համապատասխան տեխնիկայի և անհրաժեշտ աշխատուժի խնդիր չկա››,- նշեցին նրանք, ապա […]

Առաջիկայում կտաքանա

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ԱԻՆ “Հիդրոմետ” ծառայության օթերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն ասել է, որ հանրապետությունում առաջիկայում ջերմաստիճանը կբարձրանա, քանի որ տաք հոսանքներ են ներթափանցելու: Նա նշել է, որ մինչեւ շաբաթվա վերջ մայրաքաղաքում առաևելագույն ջերմաստիճանը կհասնի 3-5 աստիճան տաքության: “Սպասվում է, որ ջերմաստիճանը նորմայից բարձր կգրանցվի”,- ասել է նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի