07 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավտոճանապարհները բաց են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սելիմի լեռնանցքում և Սյունիքի մարզի “Զանգեր” կոչվող հատվածում առկա է մերկասառույց:  ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` […]

Մահացել է Վանո Սիրադեղյանի քույրը

Henaran.am-ի տեղեկություները հավաստում են, որ մահացել է  գրող, ՆԳ նախկին նախարար Երեւանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի քույրը՝ Արեւիկ Սիրադեղյանը: Հիշեցնենք, որ օրերս Երեւանում մահացել էր Վանո Սիրադեղյանի  եղբայրը՝ Բորիս Սիրադեղյանը: Նշենք նաև , որ Վանո Սիրադեղյանը 1999 թվականից գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել երկու անձանց սպանության կազմակերպման մեղադրանքով:Սիրադեղյանի գտնվելու վայրը […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`  Հունվարի 8-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն: Քամին հարավ-արևմտյան՝ 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևանում՝ Հունվարի 8-12-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն:

Ամանորի գիշերը,ախ, հրաշք լիներ. ամանորյա բանաստեղծություններ շարքից

ԱՄԱՆՈՐԻ ՀԵՔԻԱԹԸԻՐԱԿԱՆԼԻՆԵՐ Ամանորի գիշերը,ախ, հրաշք լիներ. Ոչ մի մանուկ չլիներ տխուր այդ գիշեր, Գեթ մի անգամ հավասար խինդը բաժանվեր, Կուշտ ու տաքուկ երազը խեղճին էլ հիշեր: Ամանորի գիշերվա բարին լուսանար, Սրտի սիրով հայացքը շրջեր աշխարհը, Ամանորի գիշերը գար ու չգնար, Հեշտ լիներ  հեքիաթի պես հրաշքի գալը : Ոչ մի մանուկ չտնքար անօգ իր ցավին, Գութն աշխարհի […]

Քաղաքական գործիչները գնան, որ մի քիչ թարմ օդ գա /վիդեո/

“Արձագանք” ստուդիայի համահիմնադիր Արտավազդ Բայաթյանը ամփոփելով անցած տարին` հայ ժողովրդին բարեմաղթանքներ հղեց. դիմեց նաև քաղաքական ուժերին. ”Ուզում եմ, որ մեր քաղաքական գործիչները վերջապես գնան և տեղ բացեն նոր մարդկանց համար, որ մի քիչ թարմ օդ գա”: Արտավազդ Բայաթյանը նաև երգ նվիրեց Henaran.am-ի ընթերցողներին: Մանրամասները`  տեսանյութում:

Ո՞վ կարող է 3-րդ երեխան ունենալ /վիդեո/

”Ես լավատես մարդ եմ: Պետք է լավ տեսնենք Հայաստանի ապագան”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա, ի դեպ, անցնող տարում ունեցավ իր երրորդ զավակը, ինչի համար անչափ երջանիկ է: Հետաքրքրվեցինք, թե արդյոք հասարակ քաղաքացին կարող է իրեն թույլ տալ երրորդ երեխան ունենալ : Պատասխանը` տեսանյութում:

Հայաստանի ԱԳ նախարարի այցելությունը Պերու

Հունվարի 6-ին մեկնարկեց արգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Պերու։  Նույն օրը կայացավ Էդվարդ Նալբանդյանի և Պերուի արտգոծնախարար Էդա Ռիվաս Ֆրանչինիի հանդիպումը, որը սկսվեց առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվեց պատվիրակությունների մասնակցութամբ։  Պերուի արտգործնախարարը ողջունեց 21 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի ԱԳ նախարարի առաջին այցելությունը Լիմա և ընդգծեց, որ այցը հնարավորություն է ընձեռում քննարկելու և […]

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում`   Հունվարի 8-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն: Քամին հարավ-արևմտյան՝ 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:     Երևանում՝   Հունվարի 08-12-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն:

Վարդս եղեւնուդ վնաս չէ, վնաս չէ. օրվա կադր

Տոնական այս օրերին գունագեղ հանդերձանք են ստանում ոչ միայն եղեւնիները, այլ բոլոր ծառերը: Սակայն Henaran.am-ի արձանագրած կադրերում ծաղիկների թագուհի վարդենուն չէին զարդարել: Փոխարենը պճնվել էր հարեւանությամբ գտնվող եղեւնին: Իսկ վարդը, թեկուզ թառամած, բայց վստահ կանգնել էր ձմռան ցրտում… Լուսանկարները՝ առանց մեկնաբանության:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի