22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անվտանգության աշխատակիցը հիանալի ճարպկություն է դրսեւորել` փրկելով ընկնող երեխային /վիդեո/

Լեհաստանի Կատովիցե օդանավակայանում անվտանգության աշխատակիցը անհավանական ճարպկություն է դրսեւորել` փրկելով երեխային ընկնելուց: Երեխան ընկնելիս է եղել հոր մեղքով, քանի որ վերջինը նրան հագցնելիս պատահաբար հրել է երեխային: Բարեբախտաբար, անվտանգության աշխատակիցը հրաշալի ռեակցիա է դրսեւորել:

Նոր տարուց հետո

Henaran.am-ի տեղեկություններով,  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում էր բարձաստիճան սպաների կադրային փոփոխություններ անել, մասնավորապես մարզային վարչություններում, սակայն փոշմանել է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ոստիկանապետը որոշել է չխաթարել իր ենթակաների Ամանորը եւ հրամանագրերը կլինեն Ամանորից հետ: Ոստիկանությունից ի պատասխան ասացին, որ ոստիկանապետի որոշումները, հրամանագրերը հրապարակվում են միայն նրա կողմից ստորագրվելուց հետո: Առայժմ Վ. Գասպարյանը ոչ մի կադրային […]

107.5 մլն դրամ` Բնապահպանության նախարարությանը

Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրել է մոտ 107.5 մլն դրամ, որից մոտ 5 միլիոնը` Արարատի և Արմավիրի մարզերում  եղած ձկնաբուծական նպատակով կամ համայնքներին պատկանող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման կամ կոնսերվացման, մնացած գումարը նույն նպատակով ”Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն” ՊՈԱԿ-ին տրամադրելու համար: Որոշման ընդունմամբ կհստակեցվի ՀՀ […]

Առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:  Աշոցքի, Ստեփանավանի, Վանաձորի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ  առկա է մերկասառույց:  Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին […]

Ինձ ընտրեիք. դժգոհ է քաղաքապետարանից /վիդեո/

ԱԻՆ Արմեն Երիցյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենց հրշեջ փրկրարաներն աշխատում են Երևանի քաղաքապետարանի հետ քաղաքում սառույցները մաքրելու և ճանապարհները կարգի բերելու համար: Սակայն որպես քաղաքացի նախարարը կարծում է, որ քաղաքապետարանի աշխատանքները կարող էին ավելի լավը լինել: Դիտարկմանը, թե ստացվում է` ”Ավելի լավ Երևան” չունեցանք, որն ի դեպ, քաղաքապետ Տարոն […]

Մազմանյանի ու Խեչոյանի բուժման գումարը կառավարությունն է տրամադրում

Արձակագիր Լևոն Խեչոյանի և ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանի բուժման համար  գումար կտրամադրվի: Այս մասին որոշումը կայացվեց այսօր կառավարության նիստում: Լևոն Խեչոյանին կտրամադրվի 20000, իսկ Արմեն Մազմանյանին՝ 10000 եվրոյին համապատասխան ՀՀ դրամ: Նշենք, որ Գերմանիայում բուժման մեջ գտնվող արձակագիր Լևոն Խեչոյանի առողջական վիճակը վատացել էր: Բժիշկները խորհուրդ են տալիս անկողնային վիճակում Լեւոնին տեղափոխել Հայաստան, ինչը ընտանիքի […]

Կինը հայտնել է իր երեխայի կորստի մասին, ապա խոստովանել…

Մոսկվայի բնակչուհին դեկտեմբերի 17-ին դիմել է ոստիկանություն՝ հայտարարելով, որ իր վեց անսական երեխան անհետացել է: Նա ասել է, որ երեխան բնակարանից անհետացել է կես ժամվա ընթացքում, երբ ինքը խանութ է գնացել: Երբ նա տուն է վերադարձել, դուռը բաց է եղել, իսկ երեխան անհետացել է: Ավելի ուշ, սակայն, կինը խոստովանել է, որ երեխան չի անհետացել: Նա […]

Երկրապահ կամավորներին տարածք տրամադրվեց

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Տավուշի մարզի, Նոյեմբերյան քաղաքի Զ. Անդրանիկի 3 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 4 933 000 ՀՀ դրամ շուկայական արժեքով 148.06 քառ.մետր մակերեսով տարածքը 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնվեց Երկրապահ կամավորականների միությանը:  

Լեւոն Խեչոյանն այսօր Հայաստանում կլինի

 “Խնդրում եմ համբերենք մի փոքր, մինչեւ հայրս տեղ հասնի: Այո, այսօր երեկոյան Հայաստանում կլինի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց արձակագիր Լեւոն Խեչոյանի որդին՝ Վահեն: Նրա խոսքով, հայրը ի վիճակի չէ տեղաշարժվելու եւ նրան տեղափոխում են Գերմանիայից: “Գիտակցությունը տեղն է, խոսում ենք հետը, բայց խնդրում եմ, ճիշտ հասկացեք՝ համբերենք մի փոքր”,-ասաց: Հիշեցնենք, ծանր հիվանդությունը հյուծել է գրողին: ՀՀ […]

Անցնցում տարի էր. քաղաքագետ

Ամփոփելով անցնող տարին` քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց, որ այն քաղաքական առումով անցնցում տարի էր: Բանախոսը նշեց, որ անցնող տարին Հայաստանի համար կարելի է համարել ընտրական ցիկլի փակում, որոնց միջոցով իշխանությունը կենտրոնացվեց  Հանրապետական կուսակցության ձեռքում: “Ընդդիմության մեջ չկար այն ուժը, որ իր շուրջ կկենտրոնացներ բողոքող զանգվածի”,- ասաց նա: Քաղաքագետն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված