11 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վազգեն Մանուկյանին կրկին կնշանակեն.Հրապարակ

“Հրապարակ” թերթը  գրում է. Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպած Վազգեն Մանուկյանը, ըստ մեր աղբյուրների, մինչեւ Նոր տարի պետք է եւս մեկ անգամ “նշանակվեր” Հանրային խորհրդի նախագահ, սակայն արդեն ոչ թե նախագահի հայեցողությամբ, այլ` ըստ օրենքի: Բանն այն է, որ տեւական ժամանակ է, ինչ պատրաստ է “Հանրային խորհրդի մասին” օրենքը, որով, ինչպես տեղեկացրել ենք, […]

Սուտ բռնաբարվածը. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-իե Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանըի դատավոր Ջոյա Ջաքինյանի նախագահությամբ, իրեն բռնաբարելու մասին սուտ մատնու­թյուն կատարած Խաշթառակ գյուղի 35- ամյա բնակչուհուն մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1 -ին եւ 3- րդ կետերով (սուտ մատնությունը, որը զու­գորդվել Է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով կա­տարվել է […]

Նախկին վարչապետը կալանավորվել է

Եգիպտոսում կալանավորվել է երկրի նախկին վարչապետ Քանդիլը, որը պաշտոնավարում էր Մուհամեդ Մուրսիի օրոք, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Քանդիլին տեղափոխել են Կահիրեի Թորա բանտ: Գործը կապված է Տանտա քաղաքում տեքստիլ ֆաբրիկայի սեփականաշնորհման հետ: 

Ճաշակի հարց է. Առավոտ

 “Առավոտ” թերթի խմբագրականում Արամ Աբրահամյանը գրում է. “Եթե ես տեսնում եմ, որ իմ աչքի առաջ ինչ-որ մեկը փորձում է ինքնասպանություն գործել, ապա անկախ նրանից՝ ես եկել եմ այդ իրադարձությունը լուսաբանելու, թե պարզապես զբոսնում եմ Կիևյան կամրջով, ես պարտավոր եմ իմ ուժերի չափով կանխել ողբերգությունը։ Եթե ինձ՝ որպես լրագրողի, խմբագրությունը գործուղում է Ազգային ժողով, որպեսզի ես […]

Շուշան Պետրոսյանին մեկուսացրել են

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը գիշերը անց է կացրել հանգիստ, իսկ առավոտյան արդեն հետազոտվում է: Այս մասին Henaran.am-ին ասաց “Նաիրի” բժշկական կենտրոնի վերակենդանցման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին: Չի կարող ասել, թե դեռ որքան է տիկին Պետրոսյանը մնալու հիվանդանոցում, սակայն նշեց, որ նա վերակենդանցման բաժանմունքի հիվանդ չէ: “Պարզապես Շուշանին մեկուսացրել ենք նրա երկրպագուներից, լրագրողներից, […]

Շուշան Պետրոսյանը վատառողջ է եղե՞լ. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. Շուշան Պետրոսյանը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 23-ին, նույն օրը, երբ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցավ “գազային համաձայնագրերի” քվեարկությունը, որն այդքան կարեւոր էր ՀՀԿ-ի համար։ Երեկ “Հայկական ժամանակ” թերթի թղթակիցը պատգամավորի ամուսնուց հետաքրքրվել է, թե ինչն էր պատճառը, որ Պետրոսյանը չէր ներկայացել ԱԺ, այն դեպքում, երբ փաստորեն Երեւանում է եղել, իսկ երեկոյան […]

Հ1-ի աշխատակիցները բողոքում են. Հրապարակ

 “Հրապարակ”-ը գրում է. Հանրային հեռուստատեսությունում կատարվող փոփոխություններից դժգոհությունները շարունակվում են՝ մեզ են զանգահարում Հ1-ի աշխատակիցները և պատմում, թե ինչպես են ոտնահարվում իրենց իրավունքները, ինչ տոնով է Հանրայինի տնօրենը խոսում իրենց հետ, թե ինչպես են ռուսական ազգանուններով անհայտ անձինք բարձր աշխատավարձեր ստանում և այլն։ Եվ շարունակվում են կրճատումները։ Աշխատակիցների մի մասին կրճատելու օրինական եղանակը Հանրայինի տնօրինությունը […]

Սերժ Սարգսյանը նախատե՞լ է. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. ՀՀԿ-ում վերջին օրերին բավական թեժ մթնոլորտ է. լավատեղյակ աղբյուրներից  “Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը նախատել է ՀՀԿ-ական այն պատգամավորներին, որոնք համարձակվել են գազային համաձայնագրերի դեմ քննադատական ելույթներ ունենալ։ Ու որպեսզի “համաներվեն”, առաջարկվել է խելոք գնալ ու համաձայնագրերին կողմ քվեարկել։ Պատահական չէ, որ կողմ քվեարկելուց բացի, օրինակ, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական […]

Գտնվեց առաջին “ֆիքստուլը”՝ կոկորդիլոս է վաճառվել.Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. Աժ գործարար պատգամավոր Արտակ Սարգսյանի ( “ՍԱՍ”-ի Արտակ) ներկրած երեք կոկորդիլոսներից մեկը վաճառվել է։ Խոսքը “ՍԱՍ” սուպերմարկետների ցանցի Թումանյանի մասնաճյուղում վաճառասեղանին բազմած կոկորդիլոսի մասին է։“ՍԱՍ”սուպերմարկետների ցանցը ՀՀ է ներկրել կոկորդիլոս՝ 380 հազարական դրամ արժողությամբ, որոնք երկար ժամանակ չէին վաճառվում։ Փաստորեն, գտնվել է առաջին “ֆիքստուլը”, ով պետք է Ամանորի սեղանին ամբողջական […]

Հայհոյել ու հարձակվել են հիվանդի վրա.Henaran.am-ին արձագանքեցին /վիդեո/

Փղախտով հիվանդ Աշոտը` վերջին օրերին հնարավորություն չունի անգամ հանրակացարանից դուրս գալու` առողջական վիճակը թույլ չի տալիս: Անօգնական ու մենակ մնացած Աշոտը տանջվում է իր փոքրիկ սենյակում: Անիծում է մորը, որին երբեք չի տեսել…..դադարել է հավատալ Ամանորյա հրաշքին: Բանաստեղծություններ է գրում, արցունքը խառնած թանաքին` Աշոտը շարունակում է պայքարել ապրելու իր իրավունքի համար: Օրեր առաջ Henaran.am-ի թղթակիցը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի