12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանությունը` Վարդան Ղուկասյանի տան խուզարկումից

 ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածվել, որտեղ մասնավորապես ասված է. ”Զանգվածային լրատվության միջոցներից մեկն այսօր անդրադարձել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տանն իբր տեղի ունեցած՝ բազմիցս  հերքված խուզարկության չարչրկված  թեմային՝ ”հարստացնելով” ”իրար վրա զենք բարձրացնելու”, ”հայհոյելու”, ”ոտքով հարվածելու”  ստահոդ  ”մանրամասներով”, որոնք նույնքան չեն համապատասխանում իրականությանը: Մենք քանիցս  ԶԼՄ  ներկայացուցիչներին հորդորել ենք՝  իրենց ”իրազեկ աղբյուրների” հորինվածքներին […]

“Ցերեկները նորմալ մարդ են, գիշերները դառնում են գեյ”

Արձագանքելով “Մենք” երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանի այսօր տարածած հաղորդագրությանը քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանը այսպիսի գրառում է արել. “ՇՏԱՊ, բոլոր ԶԼՄ-ներին, տարածել։ “Մունք” երիտասարդների շարժման փոխնախագահ Խևան Բարբաջանյանը շտապ հաղորդագրություն է տարածել․ “Վերջերս ՀՀ է ներխուժել մի կազմակերպություն “Գիշերային միասեռականների գաղտնի աղանդ” անվանմամբ, “Գիշերը մերն է” կարգախոսով, որը նպատակ է դրել բոլոր հայերին դարձնել գեյ, […]

Հասմիկ Պողոսյանն իր տեղո՞ւմ է

”Մեր Մշակույթի նախարարն իր տեղում է, պարզապես մենք, մեր իշխանությունը չգիտի, թե ինչ է պահանջում նախարարությունից, իսկ ղեկավարել բավական տանելի ձևով ղեկավարում է տիկինը, խնդիր չկա”,-այսօր Facebook-յան ասուլիսում ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոյի և թատրոնի դերասան, բեմադրիչ, սցենարիստ Երվանդ Մանարյանը` ի պատասխան հարցի, թե Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն արդյոք իր տեղում է:

“Հալեպի արձանագրությունները” ընթերցողի սեղանին է /վիդեո/

 “Գերեզմանոց այցելելիս տապանագրերի վրա գրված ազգանուններն էին ինձ հետաքրքրում, հանգուցյալների ծննդավայրերը, որոնք ներկայացնում են Արեւմտյան Հայաստանը: Գրքում տեղ են գտել Արեւմտյան Հայաստանի տարբեր անկյուններից` Խարբերդից, Վանից, Էրզրումից, Կիլիկիայից Հալեպ գաղթած արձանագրությունները”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սիրիայից Հայսատան տեղափոխված Րաֆֆի Քորթոշյանը:   Նա “Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող” հիմնադրամի գիտաշխատող է եւ հրապարակել է “Հալեպի արձանագրությունները” գիրքը, որտեղ տեղ […]

Կաթողիկոսն է որոշում` ով է այդ ամպհովանու տակ. Երվանդ Մանարյան

”Այդ ամպհովանին պահելը կապ չունի նրա հետ, ով է  նրա տակ կանգնած, դա արդեն Կաթողիկոսի խնդիրն  է”,-այսօր Facebook-յան ասուլիսում ասաց սիրված դերասան Երվանդ Մանարյանը` խոսելով Տիգրան Ներսիսյանին ու Արմեն Էլբակյանին ուղղված քննադատությունների մասին: Հիշեցնենք, որՄայր աթոռ սուրբ էջմիածնում Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագի ընթացքից տարածված պաշտոնական լուսանկարները, որտեղ պատկերված է, թե ինչպես […]

Ինչու՞ պատասխանատվության չենթարկվեց նախկին մարզպետը/վիդեո/

Դիզվառելիքի բախշման հետ կապված Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը մեղադրվել է չարաշահումների համար: Այդ հանգամանքին անդրադարձել է նաև ՀՀ ֆինանսների նախարարության` ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը: Ինչու պատասխանատվության չենթարկվեց Արարատի նախկին մարզպետը եւ ընդհանրապես մոտ 200 մլն դրամի փոշիացում է տեղի ունեցել 4 մարզերում: Ստուգումների արդյունքները ուղարկվել են ՀՔԾ, որտեղ էլ հարուցվել է քրեական […]

Ռադայում կրկին ծեծել են իրար /վիդեո/

Այսօր Ուկրաինայի գերագույն Ռադայում 2014-ի բյուջեի օրինագծի ընդունումից հետո կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել, տեղեկացնում է korrespondent.net-ը: Ծեծկռտուքի արդյունքում տուժել է “Батькiвщина” կուսակցության պատգամավոր Ստեփան Կուբիվը: Հիշեցնենք, որ չնայած ընդդիմության դիմադրությանն ու կոչերին, Ուկրաինայի Ռադան ամբողջությամբ ընդունեց 2014-ի բյուջեի օրինագիծը:

Կատալոնցիները շարունակում են անկախություն պահանջել

Կատալոնիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Իսպանիայից անկախանալու համար հանրաքվե անցկացնելուն, փոխանցում է EFE գործակալությունը: Մադրիդ փաստաթուղթ է ուղարկվել, որով կատալոնցիները պահանջում են ճանաչել իրենց անկախությունը: Հարկ է նշել, որ ավելի վաղ Կատալոնիայի խորհրդարանը հռչակագիր էր ընդունել, որով Կատալոնիան ինքնիշխան սուբյեկտ էին ճանաչել:

“Սպիդ” Գագոյին “պինցետ, լանցետ”-ով վարակել են

ՀԱԿ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել. “Բանտում մի կալանավոր կար, “սպիդ Գագո” մականունով։ Իր պատմելով բանտի բժիշկներն էին “պինցետ, լանցետ”-ով իրեն վարակել։ Գագոյի դուրը հենց մի բան չէր գալիս, արյունը քաշում էր ներարկիչի մեջ ու աշխատողներին պետերով գերի էր վերցնում”:

Աստված տա դիմանաս…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռուբեն Մելքոնյանը Facebook-յան իր էջում գրել է. ”Ֆեյքերի, ուտկաների, քաղաքական գործիչների, կուսակցությունների, հասարակական զանազան տարաբնույթ կազմակերպությունների, լրատվամիջոցների, զանազանամերձ տեղեկություն տարածողների, ”չերեզչուր շուստրիների”, թայֆաբազների, ամեն ինչից գաղափար ունեցողների ու միայն ժողովրդի բարեկեցության, նրանց ու միայն նրանց կյանքով ապրող նվիրյալների առատությունից խեղդամահ եղած Հայաստանս…Կդիմանա՞ս, Հայաստանս…Աստված տա դիմանաս…Այլ ելք ունե՞ս…”:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի