՛՛Նոր գլխացավանք՛՛
ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում այսօր ներկայացվեց ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին օրենքում լրացում կատարելու մասին անհրաժեշտությունը:
Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը նշեց, որ շատ են բողոքները, որ հանրահավաքների ժամանակ ոստիկանների գործողությունները իրավաչափ չէին: Նա նշեց, որ այդ նպատակով ստեղծվել է հանձնաժողով, որտեղ ներգրավված են Հ/Կ-ները, կառավարության աշխատակազմից ներկայացուցիչներ, այդ հանձնաժողովը հոկտեմբերից աշխատում է: Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ հանձնաժողովը ստեղծելը շատ լավ գաղափար է: Սակայն քննարկող հանձնաժողովի անդամները նշեցին, որ կառավարությունը կարող է ոստիկաններին պաշտպանել ու սուբյեկտիվ կերպով որոշել, թե այդ հանձնաժողովում որ դեպքերն են քննարկվելու:
՛՛Կառավարոթյունն ուղղակիորեն կճնշի ոստիկանության վրա ու տարբերակումներ կանի՛՛:
Օսիկյանն արձագանքեց, որ կընդգրկվեն այն հարցերը, որոնք կվերաբերեն բացառապես հավաքների ժամանակ ոստիկանության ծառայողների ոչ օրինական վարքագծին:
Նա վստահեցրեց, որ եթե կոպիտ խախտումներ լինեն, ապա քննության առարկա կդարձնեն:
Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն առաջարկեց որոշ ժամանակ ևս քննարկել, ապա փոփոխություն կատարել: Ըստ Քոքոբելյան՝ եթե հանձնաժողովի վերաբերյալ օրինագիծն այսպես ըդնունվի, ապա գլխացավանք կդառնա:
Ի վերջո, որոշվեց քննարկումը հետաձգել 15 օրով: