16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ալիևի ամպագորգոռ բառերը՝ պատերազմի հրավեր/վիդեո/

Հայաստանի սահմանների լարված իրավիճակը որքանո՞վ է պայթյունավտանգ, պատերազմ սկսելու հավանականությունը որքանո՞վ է մոտ բանականության սահմանին և արդյո՞ք ազատամարտիկները պատրաստ են կրկին անգամ զենք վերցնելու մեր սահմանների պաշտպանության համար հարցերի շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց “Տիգրան Մեծ” ջոկատի հիմնադիր հրամանատար, գնդապետ Կորյուն Ղումաշյանի, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Յուրա Միքայելյանի և ազատամարտիկ՝ Արագած Մկրտչյանի(Բոնդո) հետ:

Ղարաբաղյան պատերազմի առաջին իսկ օրից իրենց կյանքը հայրենիքի զոհասեղանին դրած հայորդիները այսօր էլ վստահ են, որ ադրբեջանցին վախենում է հայից.

“Պատերազմի սպասելիք կա, որովհետև Ալիևի այս ամպագորգոռ բառերը այդ մասին են վկայում:Մենք միշտ եղել ու մնում ենք մեր զինվորի կողքը”,-նկատեց Յուրա Միքայելյանը և հավելեց, որ իրենց նյարդերը էլ չեն դիմանում ամեն անգամ ուզում են վեր կենալ ու գնալ թշնամու գլուխը ջարդելու:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ