24 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Սպասվում է ձյուն

Հունվարի 30-ի երեկոյան ժամերից և 31-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ին և փետրվարի 1-2-ին աստիճանաբար կնվազի՝ 10-15 աստիճանով: Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հանրապետության տարածքում` հունվարի 31-ին, փետրվարի 3-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Փետրվարի 4-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Երևանում Հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 2-ին՝ հնարավոր է տեղումներ, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիս-արևելյան` 5-10մ/վրկ, 31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ, բուք:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ