16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սասունն առանց Նիկոլի էլ՝ գիշերելու է

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վիրահատությունը չի խանգարելու ազատամարտիկ Սասուն Միքայելյանին, որպեսզի նա վաղը՝ մարտի 1-ին իրականացնի նախապես ծրագրված ակցիան: Հիշեցնենք, նրանք որոշել էին մարտի 1-ի գիշերն անցկացնել Շահումյանի հրապարակում՝ ի հիշատակ 2008թ-ի զոհերի։  “Ես գնալու եմ, երեկոյան 9-ից առավոտը 9-ը էնդեղ եմ լինելու: Խի պիտի վախենամ: Մի մոռացիր, որ ես նաեւ ֆիդայի […]

Նիկոլ Փաշինյանին վիրահատել են

Երեկ երեկոյան Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել է “Նաիրի” բժշկական կենտրոնում, որտեղ ենթարկվել է կույրաղիքի անհետաձգելի վիրահատության։ Բժիշկները նրա վիճակը գնահատել են բավարար։ Նա շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։  

Մայդանում եղած հայ 15 ակտիվիստներ պատրաստվում են հեռանալ Հայաստանից. Իրավունք

 “Իրավունք” թերթն իր բամբասանք խորագրի ներքո գրում է.  “Օրերս ռուսական մամուլում և բլոգներում քննարկվում էր այն թեման, որ ռուս իրավապահ մարմինները սկսել են քրեորեն հետապնդել ՌԴ քաղաքացի այն ակտիվիստներին, ովքեր, լինելով Կիևում, մասնակցել են Մայդանի անկարգություններին։ Կիև “քաղաքական տուրիզմի” գնացած ակտիվիստների պարագայում նաև հետազոտվում են նրանց գրառումներն ու մեկնաբանությունները բլոգներում և սոցցանցերում՝ ստուգելու համար, թե […]

Շուտով կդադարի գործել “Էրեբունի” ՔԿՀ-ն. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. “Ժողովուրդ”-ը նախօրեին գրել էր, որ մի շարք ՔԿՀ-ներում դատապարտյալների ակտիվ տեղափոխություններ են սկսվել։ Մեզ հայտնի դարձավ, որ շուտով կդադարի գործել “Էրեբունի” ՔԿՀ-ն։ Այնտեղ երեկվա դրությամբ մոտ 30 դատապարտյալներ կային։ “Ժողովուրդ”-ը փորձեց ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ների վարչության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանից պարզել, թե ինչով է պայմանավորված ՔԿՀ-ն փակելու որոշումը։ Ղլեչյանը, սակայն, […]

Ազատամարտիկները ընդդեմ “կեղծ” ազատամարտիկնե՞րի

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ամիսներ շարունակ ականատեսն ու մեր լռությամբ ակամա մասնակիցն ենք դարձել մի վտանգավոր երևույթի, որն իր մեջ պարունակելով բազմաթիվ սպառնալիքներ, միաժամանակ, լոկ մեկ օղակն է բազմաքայլ մի խաղի, որը նոր վտանգներ է բերում Հայաստանին ու հայ ժողովրդին: Արդեն ավելի քան քառորդ դար հաղորդակցական ուղիների գրեթե լրիվ շրջափակման մեջ գտնվելով հանդերձ, անկախ պետականություն կերտած, Հայաստանն […]

Գյումրիում ամուսինը դանակի բազմաթիվ հարվածնրով սպանել է 28-ամյա կնոջը. shamshyan.com

Փետրվարի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգել են, որ շտապ օգնության մեքենան մարմնական վնասվածքներով երիտասարդ կնոջ է տեղափոխել հիվանդանոց, սակայն վերջինս ճանապարհին մահացել է: Տեղեկացնում է shamshyan.com-ը: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում […]

Հայերը հեղափոխություն անողը չեն

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վստահ է` սոցիալական ինչ իրավիճակում էլ հայտնվենք, Հայաստանում ժողովուրդը չի ըմբոստանա և կհամակերպվի ստեղծված վիճակին: Նա իր թվերն է ներկայացնում: Կատարված հարցումների արդյունքում պարզվել է, որ բնակչության 60-65%-ը գոհ է իր կյանքից: Սա այն դեպքում, երբ բնակչության 85%-ն իր գումարները ծախսում է սննդի վրա, իսկ ամեն տասներոդ ընտանիքը սոված է քնում: Մի խոսքով` վատ […]

“Հանրապետական” երիտասարդը հուզվեց /վիդեո/

Երեկ ՀՀԿ երիտթեւի “Փաստարկ” ծրագրի մեկնարկին՝ երիտասարդներից մեկը, որ պիտի բացեր ծրագիրը՝ հուզվեց եւ չկարողացավ շարունակել: Փոխարենը, փաստարկներ բերեց նրա ընկերը, ով համոզեց լսարանին եւ բացումը շարունակեց ինքը: Թերեւս տեսանյութը դիտելով` կարելի է համոզվել, որ հայ երիտասարդները կարող են թացը չորից տարբերել: Դիտեք տեսանյութը:

Խմբակային սպանություն և բռնաբարություն. հուսահատ մոր աղերսը

Երևանի բնակչուհի Ռիմա Սահակյանը արդեն երկար տարիներ պայքարում է արդարադատությունը վերականգնելու համար: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ չնայած իր պայքարը անարդյունք է , բայց պայքարելու է մինչ մահ, քանի որ այլ կերպ չի կարող: “9 տարի առաջ՝ եկան ու իմ տղային տանից տարան: Տղաս ակնհայտ անմեղ է, սակայն տարել ու բաց չեն թողնում: Սուտ […]

Հյուրընկալություն ոստիկանությունում` “Ոսկե Ծիրան”-ի հետ

Փետրվարի 27-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի պատվավոր նախագահ Լևոն Սարգսյանին, կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանին, փոխտնօրեններ Վարդան Հակոբյանին և Արամ Խաչատրյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամները: Հյուրերին շնորհավորելով միջազգային համբավ և հեղինակություն վայելող փառատոնի տասնամյա հոբելյանի առթիվ, Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանային ամենախոշոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի