20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ազգային ժողովը լսեց Անի Զախարյանին

”Հենց նոր տեղեկացա, որ ԱԺ-ի բոլոր խմբակցությունների պատգամավորների համահեղինակությամբ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է լրատվամիջոցների նկատմամբ պատասխանատվություն սահմանել՝ Facebook սոցիալական ցանցից անանուն օգտատիրոջ էջերի վիրավորական և զրպարտական բնույթի տեղեկատվությունը հրապարակելու համար:
Փաստորեն ԱԺ-ը ականջալուր եղավ ամիսներ առաջ իմ այն խոսքերին, որ հարկավոր է Facebook-ը մտցնել իրավական դաշտ:

Ըստ Էության, օրենքը իսկապես արդիական է, քանզի հաճախ ես տեսնում, թե ինչպես են որևէ ֆեյքի վիրավորական արտահայտությունը հրապարակում և հետո այդ զրպարտության հենքի վրա հաղորդումներ կազմակերպում՝ազդելով մարդու հեղինակության և գործնական համբավի վրա,արտահայտություն, որը արել է ընդամենը ոմն մեկը, սակայն ներկայացվում է այսպես՝ շատերն ասում են և այլն…

Անշուշտ սա անընդունելի երևույթ է: Սակայն օրենքը անկատար է, հարկավոր է օրենքում պատասխանատվության կետ սահմանել նաև այն մարդկանց նկատմամբ, ովքեր ֆեյսբուքով վիրավորական արտահայտություններ կամ զրպարտություն են տարածում այս կամ այն մարդու մասին:

Ի վերջո, ֆեյսբուքը ոչ միայն չի զիջում որևէ լրատվական կայքի, այլ նաև վայելում է առավել մասսայականություն և լիարժեք կարելի է համարել ինֆորմացիոն լրատվական աղբյուր:

Ուստի քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածը, որը վերաբերում է մարդու գործնական համբավին և հեղինակությանը առնչվող հրապարակումների դեպքում հերքման և պատասխանատվության ենթարկելու պահանջին, հարկավոր է տարածել նաև Ֆեյսբուք սոցկայքի վրա և նախատեսվող օրենքում ներառել նաև այս կետը”:

Անի Զախարյանի Facebook-յան էջից:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ