18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սովորելը երբեք ուշ չէ, ինքնուսուցներ վարձեք. Աշոտյան-Զոհրաբյան ՛՛դուելը՛՛՝ շարունակելի

Ազգային ժողովում ՛՛Բարձրագույն և հետբուհական կրթության մասին՛՛ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ Կառավարության առաջարկի վերաբերյալ ելույթում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը այսօր էլ շեղվեց թեմայից՝ շարունակելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ բանավեճը:  ՛՛Ես հասկանում եմ, որ տվյալ քաղաքական ուժի համար լկտիությունը տաքարյունության հոմանիշն է, ցինզմը և դատարկաբանությունը՝ ինտելեկտի հոմանիշը, ակնհայտ տափակախոսությունը՝ կրեատիվ լինելու հոմանիշը՛՛,-ասաց […]

Փոփոխվում է Մաքսային միությանն ընդառաջ

Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է Մաքսային միությանն անդամակցելու պետական քաղաքականություն, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ագրոարդյունաբերության ոլորտի օրենսդրական դաշտը համապատասխանեցնել Մաքսային միության օրենսդրությանը: Այսօրվա նիստում գործադիրը ուժը կորցրած է ճանաչել այդ խնդրին վերաբերող իր նախկին որոշումը: Մաքսային միության տարածքում գործում են 2013 թվականին հաստատված մսի և մսամթերքի, կաթի և կաթնամթերքի, մրգի և բանջարեղենի հյութերի և հացահատիկի անվտանգության տեխնիկական կանոնակարգերը, որոնք […]

Կան դերասաններ, որոնք տարվա մեջ մեկ-երկու անգամ են բեմ դուրս գալիս. թատրոնի խնդիրները

Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է : Հայ թատրոնի խնդիրների և հաջողությունների մասին լրագրողների հետ այսօր կիսվեցին դերասան Ռազմիկ Խոսրոևը և Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: ‘’Թատրոնը այն արվեստն է, որ հանդիսատեսի հետ անմիջականորեն կապ ունի և որևէ ներկայացում չի կարող ստեղծել առանց հուզականի, այսինքն առանց հանդիսատեսի: 1961 թվականից  Յունեսկո-ի որոշմամբ […]

՛՛Կուտակայինի՛՛ հետ կապված փոփոխություն պետբյուջեում

Կատարելով ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ ՀՀ օրենքի 9-րդ, 14-րդ և 17-րդ հոդվածների պահանջը, կառավարությունն իր այսօրվա նիստում վերաբաշխում է կատարել ՀՀ 2014թ. պետբյուջեում, փոփոխություն և լրացում՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում:  Վերը նշված 9-րդ և 14-րդ հոդվածների համաձայն հարկային մարմինը օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է պարտադիր կուտակային բաղադրիչի անձնավորված հաշվառման տվյալների բազան, ամեն ամիս գործատուներից […]

Կհատվե՞ն եղեւնիները.sosi-tv.com

Բավականին երկար ժամանակ է ինչ կապանցիների սիրված վայրերից մեկը պատված է շինարարական ցանկապատով։ Ինչպես տեղեկացնում է մարզային sosi-tv.com-ը, նախագծողները խոստացել են, որ այն կապանցիներին կներկայանա յուրովի։ Կապանի փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանի խոսքով այստեղ շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները, սակայն նախքան դա անհրաժեշտություն առաջացավ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ հետ համատեղ քննարկել, արդյո՞ք կարիք կա հատել զբոսայգու եղեւնիները։ Սյունիքի մարզպետարանի […]

Բուլղարիայի մի շարք քաղաքների օրենսդիր մարմիններում հիշատակվել են Օսմանյան կայրությունում իրականացված հայերի կոտորածները

Հունվարի 31-ին Քարլովո քաղաքի Համայնքային խորհորդը (նախագահ՝ Սթայո Քարագենսկի)  ընդունել է հայտարարագիր, որն  ուղղված է Բուլղարիայի խորհրդարանին, ԲՀ նախագահին, վարչապետին և  Համայնքների ազգային միությանը: Հայտարարագրում  դատապարտվում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը բուլղարների հանդեպ: Նրանում շեշտը դրված է այն փաստի վրա, որ չնայած ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը  չի թաքցնում Օսմանյան կայսրության իրավահաջորդը լինելու իր հավակնությունը, սակայն […]

Թյուր կարծիք չստեղծվի

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից՝ արդյոք Սիրիայից վերադարձել են ԱԺ պատգամավորները: ՛՛Երեկ պատվիրակությունը վերադարձել է Դամասկոս Լաթաքիայից, որտեղ հանդիպումներ ունեն: Շաբաթ օրը կվերադառնան՛՛,-պատասխանեց նախարարը:  Վարչապետը խնդրեց հանրությանը տեղյակ պահել, որ մի շարք նախաձեռնություններ կան, որ պատրաստ են օգնել Քեսաբի հայերին: ՛՛Կառավարությունը ևս ձեռնարկում է համապատասխան քայլեր՝ մեր հայրենադարձների […]

Նախագահը ստորագրել է “ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին” ՀՀ օրենքը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը:

Մոսկվայի “Երեւան պլազայից” մարդիկ տարհանվում են. ռումբի մասին հաղորդագրություն կա

Մոսկվայում գործող «Երևան Պլազա» առևտրի կենտրոնում տարհանման աշխատանքներ են տարվում պայթյունի վտանգի պատճառով, գրում է РИА Новости-ն: Այս մասին Ռուսաստանի ՆԳՆ-ի Մոսկովյան վարչության մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Չորեքշաբթի անանուն հաղորդագրություն է ստացվել ոստիկանությունում Բոլշայա Տուլսկայա փողոցում գտնվող «Երևան Պլազա» առևտրի կենտրոնում պայթյունի վտանգի մասին: Առեւտրի կենտրոնից շուրջ 1000 մարդ է տարհանվել, […]

ԱԺ նիստը՝ քառօրյա, ոչ թե եռօրյա

ՀՀ կառավարությունն այսօր ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Թևան Պողոսյանի և Ալեքսանդր Արզումանյանի օրենսդրական նախաձեռնությունը փոփոխություններ կատարել ՛՛Ազգային Ժողովի կանոնակարգ՛՛ օրենքում: Պատգամավորներն առաջարկում են անցնել երկու շաբաթը մեկ գումարվող եռօրյա նիստերին: Օրինագիծը, ըստ հեղինակների, միտված է օրենսդիր մարմնի աշխատանքին ավելի դինամիկ ընթացք հաղորդելուն: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ գործադիրը նույնպես համամիտ և շահագրգիռ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի