14 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախարարները դարձան պաշտոնակատարներ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:  Ըստ ՀՀ Սահմանդրության 55-րդ հոդվածի, Հանրապետության Նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի, Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու, կառավարությանն անվստահություն հայտնվելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական […]

Գործատուները չեն ցանկանում պահումներ կատարել

”Գործատուները շատ ուրախացել էին Սահմանադրական դատարանի որոշումից”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, միաժամանակ նշեց. ”Բայց Կառավարության որոշ ներկայացուցիչների այսօրվա ելույթները ցույց են տալիս, որ կարծես թե իրենք լրիվ ուրիշ կողմ են տանում այդ որոշումն ու չեն հարգում ՍԴ-ի որոշումը կամ պատճառաբանում են, որ օրենքը կասեցված չէ, գործում է, մենք էլ շարունակում ենք […]

ՀՐԱՏԱՊ. Վարչապետը հրաժարական տվեց /վիդեո/

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական ներկայացրեց:  Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:  Վարչապետ Տիգրան Սարգասյանի  հրաժարականի դիմումն ընդունվել է ՀՀ նախագահի կողմից: Վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել դեռևս մեկ ամիս առաջ, սակայն քանի որ բանակցություններ էին ընթանում Մաքսային միության հետ կապված, պետք է կազմակերպվեր […]

Օմբուդսմենի աշխատակազմը պատասխանում է ՏՄՊՊՀ նախագահին

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն անդրադարձել էր Օմբուդսմենի 2013թ. տարեկան զեկույցին, սակայն Զեկույցը, ամենայն հավանականությամբ, հանգամանալից չի ուսումնասիրվել: Արտակ Շաբոյանը խոսում է օրենքի չիմացությունից, այն դեպքում, երբ  ՏՄՊՊՀ-ի կողմից Զեկույցը  սխալ է մեկնաբանվել, նենգափոխվել է դրանում բարձրացված խնդիրը և գերիշխող դիրքի առկայության մասին մտահոգությունը ներկայացվել է որպես Պաշտպանի կողմից պնդում, որ գերիշող դիրք ունենալն ինքնին  անօրինական […]

Ուղեկցորդուհին ստիպել է մարդկանց մեծ արագության տակ սլացող գնացքից ցած նետվել. մի կին է մահացել

Սարատովում քրեական գործ է հարուցվել Կիրով-Կիսլովոդսկ մարդատար գնացքի ուղեկցորդուհու նկատմամբ: Ինչպես պարզվել է, Սարատովի կայարան է եկել 5 հոգանոց ընտանիք, ում բարեկամը գնացքում է եղել: Նրանք ցանկացել են տեսնել իրենց բարեկամին, եւ ուղեկցորդուհին, խախտելով օրենքը, նրանց թողել է գնացք: Սակայն նրանք չեն հասցրել դուրս գալ գնացքից նախքան դրա շարժվելը, ինչից հետո ուղեկցորդուհին հրահանգել է նրանց […]

Ավելի լավ, քան սպասում էին

Եկրապահ կամավորականների միության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը մոտ 15 օրից կլինի Հայաստանում: Նա Ֆրանսիայում է՝ գործնական հարցերով, սակայն նաեւ բուժհետազոտություն է անցել: “Նրա հիվանդությունից անգամ հետք չի մնացել: Առողջական վիճակը ավելի լավ է, քան սպասում էին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նրա խոսնակ Վարդան Վարդանյանը: Հիշեցնենք, որ գեներալ Գրիգորյանը անցած տարի վիրահատվել էր  Ֆրանսիայում:

Սոցիալական աջակցության ծրագրեր՝ կանանց միամսյակի կապակցությամբ

Երևանի քաղաքապետարանը կանանց միամսյակի  կապակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում ՀՀԿ կանանց խորհրդի հետ համատեղ նախաձեռնել և իրականացնում է սոցիալական աջակցության 2 ծրագիր, որոնց շրջանակում այցելություններ են կազմակերպվում և համապատասխան աջակցություն ցուցաբերվում արցախյան ազատամարտի մասնակից 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող երևանաբնակ ազատամարտիկների մայրերին և կանանց: Աջակցություն են ստանում նաև 4 և ավելի անչափահաս, նորածին երեխա ունեցող ընտանիքները: Ծրագրերի […]

Արայիկ Պետրոսյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցված չէ. գյուղապետի սպանության առեղծվածը/վիդեո/

Երեկ լրացավ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեկ տարին: ՀՅԴ կուսակցության անդամ գյուղապետի սպանությունը մինչ օրս չի բացահայտվում: Գյուղապետի սպանության մեջ մեղադրվող նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը անազատության մեջ մնաց շուրջ 9 ամիս, փաստերի բացակայության պատճառով Պետրոսյանը ազատ արձակվեց, սակայն նրա կարգավիճակը այդպես էլ մնաց չճշգրտված: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Արայիկ Պետրոսյանի […]

DDoS հարձակումը հասել է մինչեւ 50 ԳԲ.փորձագետ

 “DDoS հարձակումը վտանգավոր է, քանի որ կայքին ձեռք չեն տալիս, բայց ինտերնետ կապուղիները լցվում են աղբով, որը գեներացված է վիրուսով: Կայքը սկսում է վատ աշխատել կամ խցանվում է ինտերնետ կապը”,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Ըստ նրա, Հայաստանի ցանցի վրա երեկ DDoS հարձակումը հասել է մինչեւ 50 ԳԲ: Վերջին տարիներին […]

Հանդիպեցին Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Ջոն Հեֆֆերնը

3 ապրիլի 2014թ., Երեւան: Այսօր տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հանդիպումը:Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր, այդ թվում իրադրությունը տարածաշրջանում: “Ժառանգություն” կուսակցության լրատվական ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի