16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եվս մեկ զոհ

“Ադրբեջանական բանակը կորցրեց ևս մեկ զինծառայող” , -հաղորդում է ԱՊԱ լրատվական գործակալությունը: Սահմանին տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Էլվին Ռյուսհաթ օղլու Բազիրլին  զենքի հետ անվտանգության կանոնների խախտման արդյունքում իրեն հասցրել է հրազենային վիրավորում,  ինչի հետևանքով հոսպիտալի ճանապարհին մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ,  հետաքննությունը շարունակվում է: 

“Ետ տվեք մեզնից թալանված փողերը”. պահանջում են վերադարձնել գազի գումարները

“Ետ տվեք մեզնից թալանված փողերը” կարգախոսով այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացրին կառավարության շենքի մոտ: Չնայած էներգետիկայի նախարարի պաշտոնակատարին հանդիպել նրանց չհաջողվեց, բայց նրանք վճռական են տրամադրված: Ներազգային ազատագրական շարժման ղեկավար Վահան Մարտիրոսյանը, որը Վրաստանում եւ Հայաստանում միաժամանակ գազի վրա սուրճ եփելով փորձարկել էր գազի կալորիականությունը եւ բազմիցս հայտարարել, որ Հայաստանին մատակարարվող գազը ավելի […]

Ցրտահարությունից տուժած գյուղացիներին կօգնեն

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում արձանագրել է, որ 2014թ. մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում տեղի ունեցած ցրտահարության՝ բնական աղետի հետևանքով մարզերի մի շարք համայնքներին պատճառված վնասը հասել է աղետալի աստիճանի՝ ստեղծելով արտակարգ իրավիճակ: Այդ վնասը մեղմելու նպատակով հրատապ անհրաժեշտություն է առաջացել գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից ձեռք բերել տարբեր սերմացու և […]

Պահումներ պետք է կատարվեն

Կառավարության նիստից հետո Արդարադատության փոխնախարարի պաշտոնակատարն անդրադառնալով ՍԴ-ի որոշմանը՝ նշեց, որ ապրիլի 2-ից հետո տարաբնույթ մեկնաբանություններ են տրվում: ՛՛ՍԴ որոշումները մեկնաբանելիս անհրաժետ է միմիայն առաջնորդվել Սահմանադրությամբ ու այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներով՛՛,-նշեց նա` հավելելով, որ ութ դրույթներ ճանաչվել են հակասահմանադրական, իսկ յոթ դրույթներ` սահմանադրական:  ՛՛Մինչև սեպտեմբերի 30-ը ամբողջությամբ շարունակելու է գործել օրենքի հինգերորդ հոդվածը, […]

Սոցապ նախարարը կշարունակի՞ պաշտոնավարել

՛՛Ես կարծում եմ՝ արդեն մեկնաբանություններ հնչել են: Դա պարոն վարչապետի անձնական որոշումն է եղել՛՛,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես կմեկնաբանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը:  Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ հանրության կտրուկ վերաբերմունքը նրան ստիպեց […]

Մոսկվայում հայ երիտասարդին ազատազրկման են դատապարտել

Մոսկվայում դատարանի որոշմամբ Մերձմոսկվայի բնակիչ, ազգությամբ հայ Սարգիս Խաչատրյանը դատապարտվել է 7 ամսվա ազատազրկման, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Հարկ է նշել, որ դատարանն ապացուցված է համարել, որ 30-ամյա տղամարդը խուլիգանություն է կատարել` հարսանեկան շարասյունից կրակոցներ արձակելով: Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել 2013-ի դեկտեմբերին, Մոսկվայում, երբ հարսանեկան մեքենաների շարասյունից դեպի օդ կրակոցներ էին հնչել: Ավելի ուշ […]

Շարունակեք աղոթել վիրահատությանս բարեհաջող ելքի համար. Գայանե Փայտյան

Հեռուստահաղորդավարուհի Գայանե Փայտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Ես էլ բոլորի պես միշտ մտածել եմ, թե ինձ հետ երբեք վատ բան չի պատահելու, ես ինչ-որ ծանր հիվանդությամբ չեմ հիվանդանալու, չեմ զգալու բժշկի ,,դատավճռի,, ցավն ու ծանրությունը, չեմ մեռնելու… Չեմ էլ մտածել, որ սեփական ,,բժշկական դատավճիռս,, այդքան սառն ու հանգիստ կընդունեմ, ուղղակի կյանքս աներևակայելի արագությամբ, վայրկյանների […]

Վլադիմիր Գասպարյանը ներում է Րաֆֆի Հովհաննիսյանին.news.am

 News.am-ը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից փորձել է պարզել թե ինչպես է վերաբերում “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե 2013 թվականին ապրիլի 13-ին  Ծիծեռնակաբերդում համատեղ աղոթքի ժամանակ   Վլադիմիր Գասպարյանը քմծիծաղ է տվել իր թիկունքում:   “Ցավում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը զղջում է աղոթքի համար ու, չեղած բաներ հորինելով, կարծես ներում է հայցում՝ հասկանալի չէ ումից: Քրիստոնյան […]

Մարդկանց խրամատներից գտնում ու դաժանորեն սպանում էին.Մարաղայի դեպքերից անցել է 22 տարի. Asekose.am /ֆոտո, վիդեո/

1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականները ներխուժելով ավերել ու հրկիզել են ԼՂՀ ամենամեծ բնակավայրերից մեկը` Մարաղա գյուղը: Ողջակիզել ու անմարդկային դաժանություններով տանջամահ են արել խաղաղ բնակիչներին, մի մասին էլ գերեվարել ու տարել անհայտ ուղղությամբ: Մարաղայի ողբերգականդեպքերի ընթացքում սպանված հայերի թիվը տատանվում է 80-100-ի միջև։ Ավելի քան 40 մարդվիրավորվել է, 63-ը՝ գերի վերցվել։ Սպանդը շարունակվել է մինչև ապրիլի […]

Ստուգել կազինո մտնողների անձնագրերը

Այսօր կառավարության հերթական նիստին Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը Կառավարության հաստատմանը ներկայացրեց ՛՛Շահումով խաղերի և խաղատների մասին՛՛ օրենքում լրացումներ կատարելու մասին՛՛ օրենքի նախագծին հավանություն տալու մասին որոշման նախագիծը: Օրենքի նախագծի հեղինակաները Ազգային ժողովի պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Ալեքսանդր Արզումանյանն են: Առաջարկվում է շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջներում նախատեսել, որ կազմակերպիչը ստուգում է խաղասրահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի