12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Մի քանի ինստիտուտ չեն ավարտել

“Ավտովարորդների պաշտպանության լիգայի” նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ու մի խումբ անհատ վարորդներ այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան նույնականացման քարտեր չունենալու հետեւանքով առաջացած խնդիրներին: Մասնավորապես անհատ ձեռնարկատերերը ենթարկվում են 20 հազար դրամ վարչական տույժի:

Ըստ Տիգրան Հովհաննիսյանի, կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ վերացվեց տաքսիների դեղին համարները:”Ինչ-որ տեղեկանք են տվել ու ասել, որ որպես ֆիզիկական անձ կարող ենք աշխատել: Սակայն հետո պարզվեց, որ պիտի նույնականացման քարտեր հանենք ու էլեկտրոնային հաշվետվություն տանք”:

Տիգրան Հովհաննիսյանի խոսքով, վարորդները մի քանի ինստիտուտ չեն ավարտել, որ կարողանան էլեկտրոնային հաշվետվություն տալ: Նրանք պահանջում են վերադառանալ նախկին կարգին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ