15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ռումբի պայթյունը սպանել է քնած մանկանը

Կյանքը ունի պատուհաններ, ոչ մեկը չգիտե որ պատուհանը՝ հանկարծ կարող է փակվել և որ պատուհանը անականկալ կբացվի ու հույս կպարգևի հուսահատյալին:

Henaran.am-ի թղթակցի զրուցակիցը հոգնել է կորուստներից: 43 ամյա կինը Ղարաբաղյան պատերազմի տարիներին կորցրեց այն թանկագինը, որը մարդուն կապում է կյանքին: Հայր, ամուսին, որդի… և այդ բոլորին զուգահեռ առողջությունը:

“92-ի այդ օրը երկու ռումբ է պայթել Մարտունիում, որից մեկը իմ տանը: Տղաս մահացավ հենց օրորոցի մեջ…ես այդ օրը կորցրի ապրելու իմաստը”,-պատմեց Նունե  Աբրահամյանը:

Նունեի ոդիսականը նրան հասցրեց Երևան: Նա այժմ բնակվում է Ավան թաղամասում գտնվող հանրակացարանում: Բազմաթիվ հիվանդությունները և հոգևոր ցավը հյուծել են երիտասարդ կնոջը:

“Եթե գնամ հիվանդանոց, ապա մի կտոր հաց բերող էլ չունեմ: Դեղերը ահավոր թանկ, չեմ հասկանում իմ ընտանիքի տղամարդիկ կյանք են տվել, որ ես մեռնեմ մենակ՝ հանրակացարանում, կիսաքաղց ու առանց ցավազրկողի……Ես դեռ հավատում եմ, որ լավ է լինելու”,-ասաց Նունե Աբրահամյանը:

Ազատամարտի մասնակից երիտասարդ կինը անկարող է զսպել հուզումը.”Ամուսինս՝ Աշոտը 27 տարեկանում հեռացավ: Ծանր վիրավորվելուց մեկ օր հետո հոգին ավանդեց Աստծուն: Էսօր ում դիմում եմ՝ ինձ արհամարում են…”,-ահազանգեց Նունեն:

 Henaran.am-ը դիմում է բոլոր իրավասու մարմիններին, որ արձագանքեն հանուն հայրենիքի զոհված ազատամարտիկի կնոջը:

Մենք կհետևենք այս կնոջ ճակատագրում արձանագրվող փոփոխություններին և կներկայացնենք մեր ընթերցողի դատին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ