20 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինական բանակը հարձակվել է Սլավյանսկի վրա. կա զոհ եւ վիրավորներ /վիդեո/

Ուկրաինական բանակի հատուկ ստորաբաժանումները այսօր վաղ առավոտյան հարձակվել են Սլավյանսկ քաղաքի վրա, այստեղ մարտեր են ընթանում, տեղեկացնում է РИАНовости–ն:  Քաղաքում լսվում են պայթյուններ և կրակոցներ, ականատեսները հաղորդել են, որ ինքնաթիռները ռեակտիվ ռումբեր են նետում Սլավյանսկի վրա, քաղաքում տագնապի նշան է, որը բնակիչներին զգուշացնում է հատուկ գործողության սկսվելու մասին, քաղաքն ամբողջությամբ արգելափակված է: Սլավյանսկի ինքնապաշտպանության ուժերն […]

Ազատամարտիկ հոր ձեռքից աղջիկը ընկել է ու հաշմանդամ է. սպասում են ընկեր Մարգարյանին/վիդեո/

Հասմիկ Դավեյանը իր դստեր հետ միասին զբաղվում է մուրացկանությամբ և մշտապես գումար է խնդրում ՀՀԿ ներկայացուցիչներից: Նրան մշտապես կարելի է գտնել ՀՀԿ գլխավոր գրասենյակի մոտ:  Հասմիկը չի թաքցնում, որ թե ինքը և թե աղջիկը տառապում են հոգեկան հիվանդությամբ: Նրա հավաստմամբ 16 ամյա Անին՝ փոքր տարիքում գլխի վնասվածք է ստացել, որը թույլ չի տվել նրան նորմալ […]

Ես նման ինֆորմացիա չունեմ. փոխքաղաքապետը` ուղեվարձի թանկացումից

Երեւանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով հանձնաժողովի նիստերը դեռևս շարունակվում են: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: ”Նիստերն անում ենք ու երևում է ամեն ինչ, դեռ արդյունքների չենք հանգել: Մենք կարողանում ենք պատասխանել ուղևորափոխադրողների բոլոր հարցերին, և շուտով հերթական նիստը կլինի”,-ասաց նա: Ինչ վերաբերում է լուրերին, թե քաղաքապետարանը մտադրություն ունի ամռանը […]

Իրազեկեցին փաստաբանները /ֆոտո/

ՀՀ փաստաբանների պալատը, Պալատի երիտասարդական խորհրդի եւ փաստաբանական դպրոցի ունկնդիրների մասնակցությամբ մայիսի 1-ին՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ, Հյուսիսային պողոտայում իրականացրել են իրազեկման ակցիա, որի կարգախոսն է ՙպաշտպանված աշխատող, բարեխիղճ գործատու` հզոր հայրենիք՚: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը աշխատանքի օրվա կապակցությամբ շնորհավորելով աշխատավորներին նշել է.ՙթե՜ հայ աշխատողը եւ թե՜ գործատուն պետք է իմանան, որ  իրենք պաշտպանված […]

“Դեմ եմ”-ը շնորհավորեց /վիդեո, ֆոտո/

Մայիսի 1-ին, “Դեմ եմ” շարժումը իրազեկման ակցիա էր կազմակերպել՝ շնորհավորելով նաեւ Աշխատանքի տոնը: Մատենադարանի մոտ քիչ թվով մարդիկ էին հավաքվել, սակայն նրանք հույսները չէին կորցնում, որ կհամալրվի իրենց շարքը եւ կսկսեն ակցիան: Գուցե անձրեւն ու օրվա տոնական տրամադրությունը խանագարեցին “Դեմ եմ”-ին: Դիտեք նաեւ տեսանյութը:

Պարզվել է, թե ով էր անդամահատել կնոջն ու երեխաներին

Սանկտ-Պետերբուրգի ոստիկանությանը հաջողվել է պարզել սարսափելի սպանության հեղինակին:  Հիշեցնենք, որ երեկ անդրադարձել էինք սարսափելի միջադեպին, որը տեղի էր ունեցել նախօրեին` Սանկտ-Պետերբուրգում /Արկղում կնոջ եւ երեխաների դիակներ են հայտնաբերվել/:  Պետերբուրգի ոստիկանությունը փողոցում արկղ էր հայտնաբերել, որում կնոջ եւ երկու մանկահասակ երեխաների անդամահատված մարմիններ էին:  Սասափելի դեպքից ընդամենը մեկ օր անց պարզվել է, որ հրեշավոր արաքի հեղինակը […]

Մեղավորը գործարանը չէր. պարզաբանում

Երեկ անդրադարձել էինք մեր ընթերցողներից մեկի ահազանգին, որ մայրաքաղաքի  խանութներում վաճառվում է ժամկետանց “Կիլիկիա” գարեջուր: Գործարանից պարզաբանեցին, որ նման բան հնարավոր չէ, իրենք հետեւում են եւ վերջին տասնամյակում միշտ Երեւանի գարեջրի գործարանը միշտ լավագույն է ճանաչվել: Henaran.am դիմած քաղաքացին չցանկացավ նշել խանութը: “Ես մտա խանութ, ներողություն խնդրեցին, ասեցին վաղուց ապրանք չեն ստանում, դրա համար երեւի […]

Խաղ թե՞ իրականություն /վիդեո/

Հատկապես ԱԺ նախագահի ընտրության օրը հանգամանքները ցույց տվեցին , որ ԱԺ ոչ կոալիցիոն ուժերը չեն արդարացնում ժողովրդի սպասելիքները: ”Հրաշալի քառյակը” կազմաքանդվում է, թե՞  ի սկզբանե պատրաստ չէր միասնական աշխատանքին՝ հարցերի շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի հետ: “Ընդդիմության ընդունած կեցվածքը պարզապես ձև էր առանց բովանդակության: Ոնց կարելի է լինել ընդդիմադիր, բայց […]

”Մենք տոնում ենք մի օր, որը վաղուց մնացել է անցյալում”

Հարգելի հայրենակիցներ, Մայիսի 1-ը այն բացառիկ օրերից է, երբ մենք և հատկապես մեր ավագ սերունդները ունենք բազմաթիվ հիշողություններ՝ դրական իմաստով և, ինչու չէ, շատերը նաև կարոտում են: Գրեթե քչերին է հայտնի, որ այս օրը աշխարհում սկսեցին նշել ոչ միայն Չիկագոյում բանվորների ցույցի գնդակոծությունից հետո, այլ նաև մարդկանց 8-ժամյա աշխատանքային օրվա անցնելու կապակցությամբ, որը դարձավ բացառիկ […]

Ի՞նչ է պակասում ընդդիմությանը /վիդեո/

“Ընդհանուր առմամբ ընդդիմադիր ուժերը պետք է գտնեն ձևաչափ իրենց գործնեության համար, վարչապետի հրաժարականի պահանջը հանդես է եկել, որպես նրանց պահանջներից մեկը”,-Henaran.am- ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ներքաղաքական կյանքի վերջին զարգացումների ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը: Հարցին, թե արդյո՞ք անհամաձայնության արտահայտումները ոչ կոալիցիոն 4 ուժերի միջև կբերեն “հրաշալի քառյակի” պառակտմանը և կիջնի ընդդիմադիր դաշտի վարկանիշը ժողովրդի աչքում  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի