14 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջահերով երթն ավարտվել է մասսայական ծեծկռտուքով /վիդեո/

Կիեւում նախօրեին ջահերով երթ է տեղի ունեցել` ի հիշատակ Մայդանում մահացած 100 հոգու: Սակայն երթն ավարտվել է բախումներով ու մասսայական ծեծկռտուքով, տեղեկացնում է Российская газета-ն: Բախումները տեղի են ունեցել ազգայնականների եւ ուժային կառույցների ներկայացուցիչների միջեւ: Բախումները տեւել են մոտ կես ժամ, ինչից հետո ուժայիններն արցունքաբեր գազ են կիրառել: Բախումներին մասնացել է մի քանի հարյուր հոգի:

Հանուն հացի խնդրի /վիդեո/

Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը այսօր կայացած ասուլիսի ժամանակ խոսեց նաև երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին: Ընկեր Սարգսյանը վիճակը գնահատեց, որպես.”Կյանք հանուն հացի խնդրի”:Նրան մտահոգում են հատկապես արտագաղթի ծավալները, ինչպես նաև 40-ից բարձր անձանց աշխատանք չունենալը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը կստորագրվի մայիսի 29-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո ասել է, որ իր կարծիքով` Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը կստորագրվի մայիսի 29-ին, գրում է РИА Новости-ն: Նա ասել է, որ իրենք զգալի առաջընթաց են գրանցել, եւ բոլոր հիմքերը կա ենթադրելու, որ նշանակված ժամկետում պայմանագիրը կհաջողվի ստորագրել։ Եվրասիական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության նախագիծը կներկայացվի այս […]

Արարատի մարզպետը պաշտոնանկ արվեց

Կառավարություն այսօրվա նիստում որոշում ընդունեց Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին պաշտոնանկ անել:  Հիշեցնենք, որ Արամայիս Գրիգորյանն Արարատի մարզպետ էր նշանակվել 2013 թվականի հոկտեմբերի 10-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Էդիկ Բարսեղյանին։ Ըստ մամուլի՝ նախկին մարզպետին Բնապահպանության նախարար են նշանակելու: 

“Մաշտոցի պողոտան վաղը ամբողջությամբ կարմիր կլինի”

Այսօր ’’Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կոմկուսի կենտկոմի  առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը անդրադարձավ մայիսի 1-ի խորհրդին և խոսեց կումունիստների կողմից կազմակերպվելիք միջոցառումների մասին:  “1886թ.-ի մայիսի 1-ին բանվորական հուզումներ տեղի ունեցան ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաքներից մեկում` Չիկագոյում: Բախումներ եղան ոստիկանության հետ, և ձերբակալվեցին հուզումների մասնակիցներից շատերը, կազմակերպիչներն էլ դատապարտվեցին մահվան: Իսկ 1889 թ.-ին Փարիզում ինտերնացիոնալի […]

Ռազմաբազայի պայթյունի հետեւանքով 10 մարդ է մահացել /վիդեո/

Զաբայկալյեում նախօրեին ռազմաբազա է պայթել` ռազմական պարագաներով, ինչի արդյունքում կան զոհեր: Մահացել է զորամասի ղեկավարն ու կրակը մարել փորձող գյուղացիներից: Արդյունքում նախնական տվյալներով 10 հոգի է մահացել, 11 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, գրում է РИА Новости-ն: Պայթյունի հետեւանքով վնասվել են նաեւ մոտակայքում գտնվող գյուղի տները: Պայթյունի եւ մարդկանց զոհվելու փաստերի առթիվ քրեական գործ […]

“Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ” թեմայով գիտաժողով Վանաձորում

Ապրիլի 29-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցավ «Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով գիտաժողով, որին մասնակցում էին ՎՊՄԻ պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ՀՀ պաշտպանության նախարարության  և  կրթության ոլորտի ներկայացուցիչներ:  Զեկույցներում բանախոսներն անդրադարձան այն խնդիրներին, որոնք ծնում են արատավոր բարքեր և սպառնալիք են հասարակության համար: ՎՊՄԻ հոգեբանության ամբիոնի վարիչ Ռ. Ավագիմյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ սոցիալական ցանցերում ներգրավվածության […]

ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Նավի Փիլայի պատասխանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակին

ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Նավի Փիլայը պատասխանել է իրեն հասցեագրված ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակին, որում նախարարը խորին մտահոգություն էր հայտնել Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի և շրջակա գյուղերի վրա ահաբեկչական խմբավորումների հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նավի Փիլայն իր նամակում տեղեկացրել է, որ տարածաշրջանում տեղակայված մարդու իրավունքների վերահսկման իր թիմը ուշադիր հետևում է […]

Ուսուցիչները գործադու՞լ կանեն /վիդեո/

Այսօր գիտության և կրթության նախարարության դիմաց գիտության և կրթության ոլորտի աշխատակիցները, մասնավորապես ուսուցիչները ու դասախոսները բողոքի ակցիա իրականացրին ԿՀ նախարարության դիմաց: Երկու ժամ շարունակ նրանք պահանջում էին, որ նախարարը ցած իջնի և հանդիպի իրենց հետ: Արմեն Աշոտյանը, սակայն աշխատակիցների միջոցով փոխանցեց, որ ուսուցիչներին պատրաստ է ընդունել նախարարության ներսում: Ուսուցիչները այդ առաջարկը չընդունելով հանդերձ բղավեցին.”Եթե մեր […]

Տեղի ունեցավ ճանապարհային ոլորտը կարգավորող խորհրդի առաջին նիստը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի նախագահությամբ ապրիլի 29-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված ճանապարհային ոլորտը կարգավորող խորհրդի  առաջին նիստը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Անուշավան Այվազյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը, ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված