14 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տարոն Մարգարյանի ուղերձը Ջազի միջազգային օրվա կապակցությամբ

Հարգարժան ջազմեններ և ջազային ստեղծագործությունների հեղինակներ, ջազային երաժշտարվեստի երկրպագուներ. Ջերմորեն շնորհավորում եմ Ջազի միջազգային օրվա կապակցությամբ: Հայերիս համար ջազը հոգեհարազատ է,ու դա բացառապես մեր տաղանդաշատ ջազմենների ու ժանրում ստեղծագործությունների շնորհիվ, ինչը միշտ էլ առանձնակի է գնահատվել՝ Հայաստանին բերելով ջազային արվեստի կայացած հիմքեր ունեցող երկրի, իսկ Երևանին էլ՝այդ ինքնատիպ ճյուղի տարածաշրջանային կենտրոնի համբավ: Հայկական ջազն իր  […]

Թողնված է աշխատողի ու գործատուի հայեցողությունը. նախարարը՝ կուտակային պահումներից

Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված կենսաթոշակային պահումները չվճարելու դիմաց տուգանքների դադարեցման մասին օրինագիծը: Հիմնական զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե հիմա էլ են ասում, որ ՍԴ որոշումից հետո օրենքի դրույթներն ուժի մեջ են ու քաղաքացիները պետք է ենթարկվե՞ն դրան: ՛՛Հիմա օրինակ այս օրենքի ընդունումից հետո […]

Հաստատվել են բուհերի 2014-2015 ուստարվա առկա ուսուցման տեղերը

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա՝ բակալավրի կրթական ծրագրով և մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունելության տեղերը: Նոր ուսումնական տարվա համար նախատեսվում է բակալավրի կրթական ծրագրով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2516 տեղ, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ 1715 տեղ, որից 1312 տեղ՝ առանց տարկետման իրավունքի և 403 տեղ՝ տարկետման իրավունքով: Մեկ […]

Ինչու՞ էր Րաֆֆի Հովհաննիսյանը Թուրքիա գնացել/վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ”Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց ապրիլի 24-ին Թուրքիա կատարած իր այցի մասին: “ Գտնվում էի Ստամբուլում մասնակցելու մեր հայրենակիցների և նաև առաջադեմ քրդերի ու թուրքերի կողմից կազմակերպված միջոցառումներին: Ինչպես գիտենք մեր պարագայում ցեղասպանությունը ոչ միայ ժողովրդի կործանում էր , այլ նաև բնահանում, տեղահանում: Ես առիթ ունեցա ելույթ ունենալ “Թալեաթ […]

Կմեծանա զինվորական ծառայության գրավչությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և ևս ութ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնք մշակվել են 2013թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի 9-րդ հավելվածը պետական բոլոր ծառայություններում կիրառելի դարձնելու, ինչպես նաև օրենքում առկա որոշ խնդիրներ լուծելու նպատակով: Մասնավորապես, առաջարկվում է հստակեցնել նաև Հայաստանում գործող […]

2014թ. մայրաքաղաքում թեքահարթակներ կկառուցվեն ինչպես քաղաքային ծրագրով, այնպես էլ մասնավոր ընկերությունների կողմից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2013 թվականին մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումներում թեքահարթակներ կառուցելու նպատակով  առաջին անգամ համայնքային բյուջեից հատկացվեց 20 մլն. դրամ:  Թեքահարթակներ կառուցվեցին նաև մասնավոր ընկերությունների միջոցներով: Տարեցտարի ընդլայնվող ծրագրի համար, դարձյալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, այս տարի համայնքային բյուջեից կհատկացի արդեն 40 մլն. դրամ: Այդ միջոցներով մայրաքաղաքի վարչական շրջաններում, ըստ առաջնահերթության, կկառուցվի […]

Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնած թուրք լրագրողը ճանաչվել է “Մամուլի ազատության 100 հերոս”

“Լրագրողներ առանց սահմանների” կազմակերպության հրապարակած “Մամուլի ազատության 100 հերոս” ցուցակում տեղ են գտել 2 լրագրող Թուրքիայից: Հասան Ջեմալը /T 24/ և Իսլայիլ Սայմազը /Ռադիքալ/) ընդգրկվել են ցուցակում իրենց լրագրողական խիզախումների համար: Նրանց հետ միասին 100-յակի մեջ ընդգրկված են լրագրողներ աշխարհի 64 պետությունից, գրում է Ermenihaber.am–ը: Ըստ թուրքական “Գազեթեջիլեր” կայքի` Հասան Ջեմալի մասնագիտական ոլորտում հերոսացման մեջ […]

Կառավարությունն ի գիտություն է ընդունել Ֆինանսների նախարարության հաշվետվությունը

ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության՝ ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2013 թվականի տարեկան արդյունքների հաշվետվությունը, ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին, մարզպետներին և համայնքների ղեկավարներին հանձնարարել միջոցներ ձեռնարկել խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում բացառելու համար, այդ մասին իրազեկելով ՀՀ կառավարությանը, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարությանը: Որոշման կատարման […]

Կադրային ՛՛ջարդ՛՛ չի լինելու. Առողջապահության նախարար

”Թույլ տվեք իմ պաշտոնավարման 100 օրը լրանալուց հետո պատասխանել բոլոր ծրագրային հարցերին”,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ Առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը: Նախարարը գիտակցում է՝ բազմաթիվ խնդիրներ կան ոլորտում, դրանց քաջատեղյակ է, և այդ խնդիրներին առավել մանրամասն ծանոթանալուց հետո կունենա հստակ ծրագիր: Նորանշանակ նախարարը նաև խոստացավ՝ կադրային փոփոխություններ չեն լինելու: ՛՛Որևիցե կադրային մեծ փոփոխությունների […]

Րաֆֆի Հովհաննիսյանը հուսահատվե՞լ է /վիդեո/

”Ես չեմ համարում որ սահմանդրական իշախանփոխություն նշանակում է Սարգսյանը Աբրահամյանով փոխարինելը, կամ Սահակյանով , երկրորդ  ես երբեք քառյակ եզրը չեմ օգտագործել, հույս ունեմ որ այդ համագործակցությունը կշարունկավի, սակայն ակնհայտ է, որ գործ ունենք ինքնուրույն ուժերի հետ և միասնական աշխատանքը բացակայում է”.-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ”Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նկատեց, որ խորհրդարանական ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված