08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Արարատի երկրորդ ոտքն են անդամահատելու. հերոսության և թշվառության քառուղիներում

Ազատամարտիկների պատմությունները միանման են , դրանք տարբերվում են միայն մի բանով՝ պատերազմից առաջ և պատերազմից հետո…

Ալավերդու ջոկատի կազմում կռված՝ ազատամարտիկ Արարատ Կիրակոսյանը   Շահումյանի անկումից առաջ հասցրեց մեկ տանկ և մեկ ԲՄՊ տեսակի զրահապատ մեքենա շարքից հանել : Հետո արդեն ծանր վիրավորվեց :

Մարտական ընկերը ցավով է հիշում կատարվածը. ’’ Համ ձեռքից էր վիրավորվել , համ կողքից, ասկոլկեն մնացել էր ոտքի մեջ՝  ինքը էտպես ման էր գալիս: Էնքան ազնիվ տղայա, որ չուզեց կարգ հանի ու թոշակ ստանա : Զոռով ենք բերել վիրահատել առաջին անգամը: Հետո էլի վիրհատվեց, պետպատվերի շրջանակներում : Հիմա մի ոտը կտրել են, մյուս ոտի միայն մի մատն են կտրել, բայց քիչ առաջ տեղեկացանք, որ մյուս ոտն էլ պետքա կտրեն’’ :
Մեր խմբագրոթյանը դիմած ազատամարտիկները տեղեկացրին, որ Արարատի ընտանիքը շատ ծանր սոցիալական պայմաններում է գտնվում: Չորս անչափահաս երեխաների խնամքը ծանրացել է առանց այն էլ ծանր վիճակում գտնվող մարդու հայացքի մեջ:

47 ամյա Արարատ Կիրակոսյանի ընտանիքը գոյատևում է միայն ազատամարտիկ ընկերների աջակցության շնորհիվ: Լոռու մարզի Աքորի գյուղում բնակվող ազատամարտիկը հավատում է, որ մի օր իր երեխաները պայծառ ապագա կունենան և կհպարտանան հոր թափած արյամբ վերագտած հաղթանակով:

 

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ