20 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կմեկնի ԼՂՀ

Մայիսի 8-9-ը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կմեկնի ԼՂՀ` մասնակցելու Հաղթանակի տոնին, ԼՂՀ պաշտպանության բանակի օրվան եւ Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: 

ԼՂ-ի վերաբերյալ Պետդեպի քաղաքականությունը պետք է հավատարիմ լինի ազատության ու ժողովրդավարության համամարդկային արժեքներին

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը /ANCA/ հաղորդագրություն է տարածել, որում հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ընդգծել է Միացյալ Նահանգների վարած քաղաքականության ու ամերիկյան արժեքների համընկնման կարևորությունը։  Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Պետդեպի վարած քաղաքականությունը պետք է հավատարիմ լինի ազատության ու ժողովրդավարության համամարդկային արժեքներին։   “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, ինչպես և ԱՄՆ-ինը, օտար բռնապետությունից ու […]

Ֆրանսիայի նախագահի այցի նպատակը Հայաստան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակազմից տեղեկացնում են. Ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից այսօր տարածած տեղեկատվության, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ցանկանում է պարզաբանել, որ Ֆրանսիայի Նախագահի՝ առաջիկայում Հայաստան կատարվելիք պետական այցի ընթացքում Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը ոչ թե մասնակցելու է Կարֆուր հիպերմարկետի բացմանը, այլ այցելելու է այն վայրը, որտեղ հետագայում տեղակայվելու և բացվելու է Կարֆուրի առաջին հիպերմարկետը։ Այս մասին […]

Երկու դեռահասները փորձության են ենթարկվել սխալ ինֆորմացիայի պատճառով. ուսուցչուհին պահանջում է/վիդեո/

Henaran.am լրատվական կայքում օրեր առաջ հրապարակվել էր մի տեղեկատվություն ըստ որի՝ ապրիլի 10-ին Վանաձորի Պուշկինի անվան N4  քիմիայի դասի ժամանակ 7-րդ դասարանի աշակերտ Վարդան Ստեփանյանը հարավածել է քիմիայի ուսուցչուհի  Իրինա Բաբայանին:  Հարվածի հետևանքով ուսուցչուհու քթից արյուն է եկել և աչքի տակ կապտուկ առաջացել: Այսօր ՝ մայիսի 7-ին իրականությունը բացահայտելու նպատակով մեր խմբագրությանը դիմեցին հիշյալ դպրոցի քիմիայի […]

Ինչպես է Անգելա Մերկելին հաջողվել նիհարել 10 կգ-ով /ֆոտո/

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերջերս նիհարել է 10 կիլոգրամով: Նա ասել է, թե ինչպես է իրեն հաջողվել դա, տեղեկացնում է The Times-ը: Պարզվում է, կանցլերը հրաժարվել է թխվածքաբլիթներից, յուղոտ մսից, բլիթներից եւ այլն: Հիշեցնենք, որ դեկտեմբերին քաղաքական գործիչն ընկել էր դահուկներով սահելիս եւ վնասել ողնաշարը: Միջադեպից հետո բժիշկները խորհուրդ էին տվել Մերկելին դիետայի հետեւել, որպեսզի […]

Վեցամյա Լիզան անհավասար պայքար է մղում քաղցկեղի դեմ

Շուրջ մեկ տարի է վեցամյա Լիզան անհավասար պայքար է մղում քաղցկեղի դեմ: Նախորդ տարի մայիսին փոքրիկի  մոտ հայտնաբերել են գլխուղեղի քաղցկեղ: Հայաստանում վիրահատության ենթարկվելուց հետո երեխային ծնողները տեղափոխել են Մոսկվա, ուր ստացել է քիմաթերապիայի և ճառագայթման կուրս: Բուժման արդյունքները բավականին հուսադրող են: Բուժման արդյունքում վերացել են մետաստազները:՛՛Այժմ Լիզան պետք է ստանա ևս 4-6 քիմիաթերապիայի կուրս գլխուղեղի ուռուցքի […]

՛՛Կամելոտ՛՛ ռեստորանի առաջացրած գիշերային աղմուկի վերաբերյալ

Այսօր Երևանի ավագանու ՛՛Բարև Երևան՛՛ խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը ՛՛Կամելոտ՛՛ ռեստորանի առաջացրած գիշերային աղմուկի վերաբերյալ նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում նշված է. ՛՛Ս.թ. մարտի 19-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետը, ի պատասխան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի մասնաճյուղի գրասենյակի տնօրենի նամակի, որը վերաբերում է Երևանի Մաշտոցի պողոտա 31 հասցեում գտնվող ՛՛Կամելոտ՛՛ ռեստորանի առաջացրած գիշերային աղմուկի վերաբերյալ […]

Գալուստ Սահակյանին երկու ձեռքերը բավարարում են. ՀՀԿ խմբակցության նոր ղեկավարը /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նիստը, որտեղ որոշվել են` ովքեր են  լինելու խմբակցության ղեկավարն ու քարտուղարը: Լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ինքն է ղեկավարելու խմբակցությունը, իսկ քարտուղար ընտրվել է Գագիկ Մելիքյանը: Կարողանալո՞ւ է համախմբել կուսակցության ներսում տարբեր թեւերին, Բաղդասարյանը ասաց, որ նման բան չկա: Վահրամ Բաղդասարյանի խոսքով ինքը միաձայն […]

Ուկրաինական բեսպրեդել. դիպուկահարը սպանել է պատշգամբում կանգնած կնոջը /ֆոտո, վիդեո/

Ուկրաինական Սլավյանսկ քաղաքը ուժայինները շրջափակել են եւ չեն թողնում խաղաղ բնակիչներին դուրս գալ քաղաքից: Քաղաքից տեղեկատվություններ են ստացվում, որ ուժայինները սպանում են խաղաղ բնակիչներին: Քաղաքի ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչները հայտնել են, որ ուկրաինական դիպուկահարը կրակել է անզեն կնոջը, ով կանգնած է եղել պատշգամբում, հայտնում է Life News-ը: Հայտնի է դարձել, որ 30-ամյա Իրինա Բոեվեցը դուրս է […]

Էրդողանը պնդում է, որ Ցեղասպանություն չի եղել, քանի որ ոչ բոլոր հայերն են սպանվել

Էրդողանը պնդում է, որ Ցեղասպանություն չի եղել,քանի որ ոչ բոլոր հայերն են սպանվել  Մի քանի օր անց ապրիլի 23-ի խորամանկ հայտարարության հրապարակումից հետո, որը մի քանիսին մոլորության մեջ էր գցել, թե իբր Թուրքիայի վարչապետ Էրդողանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, նա փոխեց իր դիրքորոշումը ամերիկյան հեռուստածրագրում, պնդելով, որ 1915 թվականի հայերի զանգվածային սպանությունը ցեղասպանություն չէր:  Վաստակավոր լրագրող Չառլի Ռոզի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի