16 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լոս-Անջելեսում տասնյակ հայեր են ձերբակալվել մեքենայությունների մեղադրանքով

Կալիֆորնիայում ավարտվել է մի քանի տարի տևած հետաքննությունը, որին առնչություն ունեն մի շարք հայեր: LA Times-ը հայտնում է, գործը կապված էր միլիոնավոր դոլարների մեքենայությունների հետ: Մեղադրանք է առաջադրվել Լոս-Անջելեսի 17 և Ֆրեզնոյի 1 բնակչի նկատմամբ:  Մեղադրյալներից 12-ը գտնվում են կալանքի տակ: Տվյալ անձինք մեղադրվում են ավտոմեքենաներ առևանգելու և ապահովագրության հետ կապված մեքենայություններ կատարելու մեջ: Նրանք […]

Նախարարները կպարգևատրեն

Մայիսի 29-ին, ժամը 930-ին Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում /Ն. Զարյան 17ա/  տեղի կունենա Զինադադարի 20-ամյակին նվիրված “Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր` պատերազմի” խորագրով շարադրությունների մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը կմասնակցեն  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարը հանձնարարել է…

Մայիսի 27-ին, վաղ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամասի տարածքում, հետևել է զորամասի սպառազինությունների վերանորոգման արտադրամասում ընթացող աշխատանքներին, զրուցել է զորամասի անձնակազմի հետ, ծանոթացել առկա խնդիրներին: Նախարարին է ներկայացվել նաև զորամասում տարածքում ընթացող կապիտալ-շինարարական աշխատանքների ընթացքը: Այցի ավարտին պաշտպանության նախարարը […]

Սահմանադրական դատարանի շենքը բարդ իրավիճակում է հայտնվել

Սահմանադրական դատարանի դահլիճն ու շենքն ամբողջապես կապիտալ վերանորոգման կարիք ունեն: Այս մասին այսօր ԱԺ-ում 2013 թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը՝ պատասխանելով ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին, թե ՍԴ-ի դահլիճի ջեռուցման հարցը լուծվել է, թե ոչ:  ՛՛Ջեռուցման համակարգը գործում է ու բավարարում է լրիվ: ՍԴ-ի շենքը բավականին բարդ իրավաճակում է […]

Ինչու է Հռոմի պապը հրաժարվում Facebook-ից

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չի գրանցվում Facebook-ում կարդիլաների պատճառով, ովքեր վստահ են, որ պապը կստանա չափից շատ վիրավորանքներ: Արքեպիսկոպոս Կլաուդիո Մարիյա Չելին հայտնել է, որ ի տարբերություն Twitter-ի, որում հնարավոր է թաքցնել մեկնաբանությունները, Facebook-ում դա իրականացնելն անհամեմատ ավելի բարդ է: ”Իմաստ չունի դրանով զբաղվել նաև Facebook-ում”,-նշել է հոգևորականը: Այս տարի Հռոմի պապն արդեն վարձել էր IT […]

Սերժ Սարգսյանի ”մեսիջները”

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը այսօր “Հենարան”  մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նախորդ շաբաթ ներքաղաքական դաշտում արձանագրված իրադարձություններին, մասնավորապես նոր ձևավորված կառավարության ներկայացրած ծրագրի խորհրդարանական քննարկմանը և  ՀՀԿ 15-րդ համագումարին:  “ՀՀԿ-ն ազդեցիկ ուժ է, ժողովրդավարական ծրագրերով, մեր ղեկավարը առաջնորդվում է քաղաքական հանդուրժողականության և համագործակցության սկզբունքով: Որպես պահպանողական կուսակցություն մեզ համար դա  շատ […]

Դոնեցկում կրակահերթի տակ է ընկել բեռնատար. սպանվել է 35 մարդ/վիդեո/

Ուկրաինական Դոնեցկում կրակահերթի տակ է ընկել վիրավոր զինյալներին տեղափոխող ”Կամազը”: Զոհվել են բեռնատարում գտնվող բոլոր 35 զինյալները: Դոնեցկի ինքնապաշտպանության շտաբից հայտնել են, որ վիրավոր զինյալներին օդանավակայանից տեղափոխելիս են եղել հիվանդանոց, երբ կատարվել է հարձակումը: Հաղորդվում է, որ նախ դիպուկահարի միջոցով սպանվել է բեռնատարի վարորդը, որից հետո կրակահերթ է բացվել բեռնատարում գտնվողների ուղղությամբ: Նշենք, որ զոհեր […]

Երեւանում կկառուցվի մինի ֆուտբոլի 15 խաղադաշտ

Երեխաների առողջ ապրելակերպի խթանման, ինչպես նաև բակային ակտիվ հանգստի ապահովման ու պատանի երևանցիների մարզական հաջողություններին նպաստելու նպատակով  վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով ընթանում են մինի ֆուտբոլի նոր խաղադաշտերի կառուցման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերի շրջանակում: Այս տարվա ծրագրով մայրաքաղաքում կառուցվելու է  մինի ֆուտբոլի 15 խաղադաշտ: Դրանցից  10-ում շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել […]

ՀՍՆՀ միջոցներով կառուցվել է նոր մանկապարտեզ, վերակառուցվել ջրամատակարարման համակարգ

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով շարունակվում է ՀՀ մարզային ենթակառուցվածքների ստեղծման և բարեկարգման աշխատանքների իրականացումը: Հերթական ծրագրերով Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում կառուցվել է նոր մանկապարտեզ, իսկ Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում վերանորոգվել է ջրամատակարարման ողջ համակարգը: Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի նոր երկհարկանի մանկապարտեզը նախատեսված է երկու խմբի համար՝ 50 սան, ինչը բավարարում է գյուղի կարիքները: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված