22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փաստաբանները ՀՀ ՍԴ նախագահի եւ գլխավոր դատախազի հետ քննարկել են սահմանադրական բարեփոխումների հարցը

ՀՀ փաստաբանների պալատում Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի մասնակցությամբ փաստաբաններն այսօր քննարկել են Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Գագիկ Հարությունյանը փաստաբաններին ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ բարեփոխումների խնդիրը քննելիս առաջ են գալիս հարցեր, որոնք սահմանադրաիրավական լուծումներ են պահանջում: […]

Թոշակառու ամուսինները գողություն են կատարել եկեղեցիներից հաճույքի համար

Շվեյցարիայից թոշակառու ամուսինները ձերբակալվել են եկեղեցուց նվիրատվությունների արկղը գողանալու պատճառով: Դա 70-ամյա զույգի կողմից կատարված հանցագործության եզակի չէ: Սովորաբար կինը գողացել է գումարը, իսկ ամուսինը հետևել է, որ նրանց չնկատեն: Ամուսնական զույգը հարուստ է և չունի լրացուցիչ միջոցների կարիք: Նրանք խոստովանել են, որ հանցագործություն են կատարել` ցանկանալով ստանալ ադրենալին: Զույգը սկսել է գողությունների շարքը 2013 […]

Առանց մարդու համաձայնության նրան հիվանդանոց տեղափոխել հնարավոր չէ. նախարարը՝ Արսեն Խոջոյանից

Ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանի առողջական վիճակի հետ կապված հարցը առողջապահության նախարարությունում քննարկվել է: ՛՛Պետք է ասեմ, որ առանց մարդու համաձայնության նրան հիվանդանոց տեղափոխել հնարավոր չէ՛՛,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու Արսեն Խոջոյանը չի տեղափոխովում Երևան բուժման: Մուրադյանի խոսքով՝  Արսեն Խոջոյանը գտնվում է բժիշկների […]

Ինչպես է ՛՛ատկատ՛՛ արվում

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ պետպատվերի բաշխման համակարգն ուղեկցվում է ատկատի ապահովման մեխանիզմով: ՛՛Որևէ նախարար այդ երևույթի դեմ չի պայքարել: Ստացվում է, որ այն միջոցները, որ հատկացվում են բուժհաստատություններին մեկ տարվա համար պետպատվերի շրջանակներում, որպեսզի քաղաքացին, հիվանդը կարողանա օգտվել, օգոստոսին արդեն միջոցներ չեն լինում և այդ մասին հիվանդին ուղղակի ասում են, […]

ԱԺ փոխնախագահը հանդիպեց ուսանողների հետ

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 30-ին հանդիպեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների հետ: ԱԺ փոխնախագահը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական առաջնահերթություններին, տարածաշրջանային զարգացումներին ու անվտանգության խնդիրներին: Էդուարդ Շարմազանովը խոսեց ԼՂ հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու, […]

Նախարարը՝ Գյումրու ցավալի դեպքից

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն, անդրադառնալով Գյումրու երեկվա ցավալի միջադեպին, տեղեկացրեց, որ դեպքից անմիջապես հետո Գյումրի է մեկնել ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը մասնագետների խմբի` անեսթեզիոլոգի, ռեանիմատոլոգի և մանկաբարձ-գինեկոլոգի հետ՝ ուսումնասիրելու փաստերը: Նախարարի խոսքով՝ քննարկումը կրել է նախնական բնույթ, որովհետև վերջնական բոլոր նյութերը քննարկվել են առողջապահության նախարարությունում՝ հատուկ նիստում, և […]

“Ջերմուկ Գոլդ” և “Արփի” ընկերությունները նախազգուշացվել են՝ “Ջերմուկ” անվանումը անօրինական օգտագործելու համար

“Ջերմուկ”  ընկերությունը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում է ներկայացրել այն մասին, որ “Ջերմուկ Գոլդ”  և “Արփի” ընկերությունները արտադրանքի պիտակավորման ժամանակ օգտագործում են “Ջերմուկ” ապրանքային նշանը, որը  սպառողի մոտ շփոթություն է առաջացնում: Այսօր ՏՄՊՊՀ նիստի օրակարգում այս հարցը նույնպես ընդգրկված էր: Հարցի շուրջ իր դիտարկումների արդյունքը ներկայացրեց հանձնաժողովի հաշվառման և հսկողության իրականացման բաժնի առաջատար մասնագետ […]

Լոգոն իմ դուրը գալիս է. Ջաղինյան

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն անդրադարձավ Հայոց Ցեղասպանության 100-երորդ տարելիցը խորհրդանշող լոգոտիպին և նշեց, որ այն խոսակցությունները թե լոգոտիպը կրկնօրինակն է որոշ ռուսական ընկերության լոգոտիպի, իրականությանը չի համապատասպանում: ՛՛Ռուսական ընկերության լոգոտիպը շատ տարբեր տեղեր ենք տեսել, ես ել եմ մասնակցել լոգոտիպի ընտրման աշխատանքներին և կարծում եմ, որ Ցեղասպանության հարյուրերորդ […]

“ԱրմենՏելը” խոչընդոտել է “Ռոստելեկոմին”. ՏՄՊՊՀ-ը հարթել է խնդիրը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում “Ռոստելեկոմ” ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆահրամազյանը ներկայացրեց իր ներկայացրած ընկերության և “ԱրմենՏել” ընկերության միջև առաջացած խնդիրը, որին լուծում տալու համար “Ռոստելեկոմ”-ը դիմել է ՏՄՊՊՀ-ին: “Ռոստելեկոմ” ընկերությունը դիմել է հանձնաժողովին , հայտնելով, որ իր ծառայությունների աշխարհագրությունը ընդլայնելու և բաժանորդներին ւինտերնետ կապ տրամադրելու նպատակով անհրաժեշտ է վարձակալել “ԱրմենՏել” ընկերությանը […]

Հանրայինի շենքը գրավ չի դրված

՛՛Այս ժամանակահատվածում հանրային հեռուստատեսության ծրագրի փոփոխություններն, իմ կարծիքով, ապացույց են, որ եթե հնարավորություն լինի, որ այն ամենը ստացվի, ես հավատում եմ, որովհետև այս փոքր ժամանակահատվածում եղան փոփոխություններ, որ ուղղակի ապացուցում են, որ եթե այդ օգնությունը և հասկացողությունը լինի, մենք կշարունակեն՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային հեռուստատեսության նախագահ Ռուբեն Ջաղինյանը: Ինչ վերաբերում է լուրերին, որ Հանրային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի