10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

7 օրվա փոխարեն՝ 30 օր

ՀՀ միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով  վերջերս ՀՀ եւ ՌԴ միգրացիոն ծառայությունների միջեւ ստորագրված համաձայնագրին՝ ասաց, որ նախկինում ՀՀ քաղաքացիները ՌԴ մուտք գործելուց հետո պարտավոր էին 7 օրվա ընթացքում հաշվառման կանգնել, իսկ այս համաձայնագրով 7 օրը դարձել է 30 օր:  “Բնականաբար, դա ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում […]

Տարոն Մարգարյանի ընտանիքը լավ հարաբերություններ ունի վարչապետի հետ /վիդեո/

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ պատասխանելով երկու լրատվամիջոցների հարցին՝ անդրադարձավ իր եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարաբերություններին: Քաղաքապետը չարախոս համարեց նման տեղեկություններ տարածողներին: “Իմ եւ Հովիկ Աբրահամյանի փոխհարաբերությունները նորմալ են եւ ոչ միայն որպես քաղաքապետ եւ վարչապետ: Այլ անձնական հարաբերություններ ունենք, որ այսօր չի ձեւավորվել, այլ 10-15 տարի առաջ ընտանիքներով մտերիմ ենք […]

Բիլ Գեյթսը միլիարդատերների ցուցակում զիջել է առաջատարի դիրքը

Մեքսիկացի մագնատ Կառլոս Սլիմը, ում Forbes հանդեսը մարտին հրապարակած միլիարդատերերի վարկանիշային ցուցակում հատկացրել էր 2-րդ հորիզոնականը, հուլիսի 15-ին իր կարողությամբ առաջ է անցել ցուցակի առաջատար, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսից, գրում է forbes.ru-ն։  Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Մեքսիկայի շուկաներում Սլիմի America Movil հոլդինգի բաժնետոմսերի արժեքի աճի շնորհիվ։ Այդ օրվա արդյունքներով ընկերության արժեքն աճել է 1%-ով՝ […]

Վարչական շրջանների ղեկավարները ծանոթանում են ճամբարականների առօրյային

ՀՀ Կոտայքի մարզի ճամբարներում իրենց ամառային հանգիստն անցկացնող երեւանաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին պարբերաբար այցելում են վարչական շրջանների ղեկավարները:  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Ղազարյանը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել են Ծաղկաձորի ճամբար: Ծանոթանալով ճամբարականների առօրյային՝ հյուրերը հետաքրքրվել են երեխաների տպավորութուններով, լսել նրանց կարծիքներն ու առաջարկները:  ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային […]

՛՛Լավ համայնքապետը նա է համարվում, ով մարզպետի հետ լեզու կգտնի՛՛

”Հայաստանում լավ համայնքապետը նա է համարվում, ով մարզպետի հետ լեզու կգտնի, նա էլ կառավարությունում կհամոզի՝ փող տան, մանկապարտեզը սարքի,դպրոցը վերանորոգի՛՛,-այսօր Շիրակի մարզպետարանում սահմանադրական բարեփոխումների հայեցկարգի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը՝ խոսելով ՏԻՄ-ների լիազորությունների առկայության ու բացակայության մասին: ՛՛Հաջորդ ընտրությանը  նման համայնքապետը գնալու է, ի՞նչ ասի, ես մարզպետի հետ լա՞վ էի: Այսպիսի համայնքապետ պետք […]

՛՛Անհրաժեշտության դեպքում ժողովուրդը կարողանում է իրավունքները պաշտպանել՛՛ /վիդեո/

Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը չի ասում, որ վերջին մի քանի ամսվա ընթացքու իր ղեկավարած մարզի բնակչությունն ավելի բարեկեցիկ է ապրում, սակայն վստահեցնում է՝ պիտի արվի ամեն ինչ, որ ստեղծվեն այն պայմանները, որ մարզի բնակչությունն ավելի լավ ապրի: ՛՛Մեր խնդիրն այդ պայմանների ստեղծումն է՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը:  Հարցին՝ ինչով է բացատրում, որ չնայած նրան, որ […]

Գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառը հուլիսի 26-ին

Սույն թվականի հուլիսի 26-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևան քաղաքի “Կենտրոն” վարչական շրջանի “Մալիբու” սրճարանի հարակից տարածքում նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ:  Տոնավաճառին մասնակցող ՀՀ տարբեր մարզերի գյուղացիական տնտեսությունները սպառողներին կներկայացնեն բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության […]

Վոլոդյա Ավետիսյանին ՝6 տարի ազատազրկում ես մեղավոր չեմ /վիդեո/լրացված/

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քիչ անց կհրապարակվի ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դատավճիռը: Ազատամարտիկը մեղադրվում է խարդախության համար: Մեղադրող Վարդան Պապիկյանը միջնորդել էր Ավետիսյանին ազատազրկել 6 տարի 6 ամիս ժամկետով եւ նրանից բռնագանձել 864 հազար դրամ: Մինչ դատական նիստի սկիզբը դատարանի դահլիճում գտնվողները երգում էին ազգագրական-հայրենասիրական երգեր: Երբ դահլիճ բերեցին Վոլոդյա Ավետիսյանին […]

Քաղաքական կամք՝ կուտակային կենսաթոշակների բարեփոխմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից մեկի՝ “Ցե-կվադրատ Ամպեգա Ասեթ մենեջմենթ Արմենիա” ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների ընթացքին եւ ՀՀ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից բխող օրենսդրական նոր փաթեթին վերաբերող հարցեր: Վարչապետը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից այս տարվա […]

Լևոն Հայրապետյանը կալանավորված է

Հայազգի մեծահարուստ գործարար Լևոն Հայրապետյան անազատության մեջ կմնա մինչև սեպտեմբերի 15-ը: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:  Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել է Լևոն Հայրապետյանին որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը: Դատարանը կալանքի մասին որոշումը հիմնավորել է նրանով, որ ազատության մեջ Հայրապետյանը կարող է օգտագործել իր կապերը ու թաքնվել նախաքննությունից: Հիշեցնենք, որ  հայազգի գործարարին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի