14 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Վանք գյուղը ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի

Artsakh Today մամլո կենտրոնը տեղեկացնում է, որ  Արցախի Վանք գյուղի 1005 բնակիչ բաց նամակ են հղել Մոսկվայում ազատազրկման մեջ գտնող Լևոն Հայրապետյանին և ամբողջ աշխարհի հայությանը: Նամակի բովանդակությունը ներկայացվում է ամբողջությամբ.  “Հարգելի պարոն Հայրապետյան, Վերջին օրերին տեղի ունեցածից հետո շոկի մեջ են հայտնվել ոչ միայն Վանքի բնակիչները, այլ ամբողջ Արցախը: Ակնհայտ է, որ թշնամին ուզում […]

Բուժհաստատություններում կխստացվի հսկողությունը

“Ավան” հոգեկան առողջության կենտրոն, “Նուբարաշեն” հոգեբուժական կենտրոն, “Նորք” հոգեբուժական կենտրոն, “Սեւանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց” Փակ բաժնետիրական ընկերություններում դեղերի ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովը մեկշաբաթյա ժամկետում նշված հոգեբուժական կենտրոններում կիրականացնի ուսումնասիրություններ, ուսումնասիրությունների արդյունքները եւ համապատասխան առաջարկությունները կներկայացնի ՀՀ առողջապահության նախարարին: ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական […]

Հանրային խորհրդի անդամից տուն են խլել և տվել պարսկահայի. բողոքի ակցիա /վիդեո/

Այսօր, օրենքի հետ առնչվող տարբեր  հարցերով՝ ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրին մի խումբ քաղաքացիներ: Քաղաքացիներին էր միացել նրանց հարցերով մտահոգ Փաստաբանական պալատի փաստաբան Սուսաննա  Հարությունյանը: Անհատ ձեռնարկատեր  Արմենուհի Հարությունյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը ցանկանում է, որ օրենքը ուժ ունենա ու իրեն կարող է օգնել միայն ՀՀ դատախազը: ”Մեզ շպրտում են […]

Կարգալույծ է արվել իր դիմումի համաձայն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ եկեղեցական ծառայությունից հրաժարվելու իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Տ. Հակոբ աբեղա Գրիգորյանը: Կարգալույծ հռչակված հոգեւորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով`Արման Գրիգորյան:

Միջնորդել է Օմբուդսմենը

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին դիմած կինը հայտնել է, որ իրեն չեն տրամադրել հաշմանդամության համապատասխան կարգ: Պաշտպանի եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության համատեղ աշխատանքների արդյունքում հարցը դրական լուծում է ստացել, դիմումատուին սահամանվել է հաշմանդամության 2-րդ խումբ: *** Շենգավիթի բնակչուհին ընտանեկան նպաստից օգտվելու խնդրանքով բազմիցս դիմել է Սոցիալական ծառայությունների տարածքային բաժին, սակայն մերժում է ստացել: Պաշտպանի միջնորդությամբ […]

՛՛Կարող ենք միասին՛՛ կարգախոսի ներքո հանրային արշավը մեկնարկեց

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) մի շարք գործընկեր կազմակերպությունների հետ այսօր Պողոսյան պարտեզներում մեկնարկեց hաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանն ուղղված հանրային արշավը: «Կարող ենք միասին» կարգախոսի ներքո իրականացվող արշավի նպատակն է խթանել ներառման և «կրթություն բոլոր երեխաների համար» գաղափարների տարածումը Հայաստանում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների` որպես հասարակության լիարժեք անդամների ընդունումը և նրանց դերի կարևորումը երկրի […]

Դոշին պիտի գրեի՞ն դիվերսիոն խումբ ու գային՞… հորթ ուտելու համար հո չես մտել /վիդեո/

‘’Դոշին պիտի գրեի՞ն դիվերսիոն խումբ ու գային՞: Եթե զենքով մտել ես ու սահմանը խախտել ես, ուրեմն դիվերսանտ ես: Ինչո՞ւ ես մտել, հորթ ուտելու համար հո չես մտել, այդքան միամիտ հո չենք՛՛,-այսօր ասուլիսում ասաց երգահան Վահան Արծրունին՝ արձագանքելով այն հայտարարություններին, թե Քարվաճառում հայտնված ադրբեջացիները իբր թե դիվերսանտներ չեն եղել:  Ըստ նրա՝ այսօր հայ զինվորը բավական լավ […]

Ճանապարհային ոստիկանները Սեւանի ճանապարհին աչալուրջ են լինելու

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամռան այս շրջանում ակտիվացել է ավտոմեքենաների հոսքը Սեւանա լիճ, եւ հատկապես շաբաթ-կիրակի օրերին նկատելի է երթեւեկության ինտենսիվության շեշտակի աճ` Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուժեղացվելու է հսկողությունը Երեւան-Սեւան ճանապարհահատվածում: Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը պատշաճ ապահովելու, հանգստյան օրերն անցանկալի պատահարներով չմթագնելու նպատակով՝ վարորդներին հորդորում ենք լինել առավել զգոն, պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները, […]

Էս մի ոստիկանը կարգին մարդա. Շանթ Հարությունյան

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող Շանթ և ընկերներ դատաքննությանը ցուցմունք տվեց նաև նոյեմբերի 5—ի դեպքերից տուժող, ոստիկան  Պետրոս Հյրապետյանը: Նա նշեց, որ իրեն վնասել են հիմնականում երեք հոգի Ավետիս Ավետիսյանը ,Մկրտիչ Հովհաննիսյանը, Վահե Մկրտչյանը։ ”Վահե Մկրտչյանը  փայտով մոտեցավ ինձ, ուզեցի փայտը ձեռքից վերցնել, բայց հարվածեց աչքիս։  այնուհետև ինձ տեղափոխեցին հիվանդանոց, […]

Յուրաքանչյուր թանկացում բնակչի համար տհաճ երևույթ է. Շիրակի մարզպետ /վիդեո/

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը համաձայն է՝ մարզի վրա էլեկտրաէներգայի թանկացումը  բացասական ազդեցություն կունենա: ՛՛Շատ վատ է: Սոցիալապես անապահով խավի հարցը, եթե լուծվում է մի քիչ թեթևանում է բեռը, բայց ընդհանրապես յուրաքանչյուր թանկացում բնակչի համար տհաճ երոևւյթ է՛՛, – Henaran.am_ի հետ զրույցում ասաց Ցոլակյանը: Ինչ վերաբերում է կառավարության կողմից նպաստների 1000 դրամով բարձրացման որոշման մասին, ապա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի