12 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օլիգարխների վրա. կկործանեն

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-յան իր էջում գրել է. ՛՛Հիմա անցնենք Հայաստանին։ Արժեքային համակարգի տեսակետից հայկական միջավայրը, ի տարբերություն կորեականի, լի է անհասկանալի, անտրամաբանական սկզբունքներով։ Կուզեյի խոսել դրանցից մի քանի մասին։ Այսօր կանգ կառնեմ հայերի պետականակործան մի հատկության վրա. իշխանությունը պարբերաբար կենտրոնացնելու և ապակենտրոնացնելու ցիկլի ու պետությման մշտական գերազանցության երևույթի մասին։ Հվ Կորեան, […]

Անձրև և ամպրոպ

Սեպտեմբերի 23-ին,26-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 24-25-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հյուսիս–արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 23-ին արևելյան շրջաններում կբարձրանա 5-6 աստիճանով, 25-ին ամենուրեք կնվազի 3-4 աստիճան:

Տրանսպորտը կթանկանա. Ժողովուրդ

Հոկտեմբերի 1-ից Ստեփանակերտի ներքաղաքային տրանսպորտը թանկանալու է: Ստեփանակերտի քաղաքապետարանում որոշում է կայացվել տրանսպորտի սակագինը 70 դրամից դարձնել 100 դրամ: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ստեփանակերտցիները խիստ դժգոհ են այդ որոշումից և հոկտեմբերի 1-ից պատրաստվում են համընդհանուր բողոքի ակցիաներ կազմակերպել: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:  

Զառա Արամյանը չի վախենում. նա հայ-ռուսական բարեկամական ակումբի անդամ է /վիդեո/

Հաղորդավարուհի Զառա Արամյանը հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի անդամ է: Այսօր նա մասնակցում էր ակումբի յոթերորդ նիստին, որից հետո Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ ռուսերենի դերին ու ունեցած նշանակությանը, Կիսելյովի հայտարարություններին, այսօրվա նիստի ընթացքին: Զառա Արամյանն ասում է, որ չի վախենում քննադատություններից, որ կարող են լինել իր` այս ակումբում մասնակցության վերաբերյալ: Ինքը, ի տարբերություն Կիսելյովի և շատ-շատերի, […]

Առաջին անգամ Ծնողական փառքի մեդալ

Սեպտեմբերի 21-ի Անկախության տոնի կապակցությամբ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ պարգեւների եւ պատվավոր կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն: Մինչ այժմ սահմանված պետական բարձր պարգեւներին ավելացել են “Երախտագիտության մեդալը”, “Աշխատանքային վաստակի համար” մեդալը, “Ծնողական փառքի” մեդալը, “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” շքանշանը եւ Բարեկամության շքանշանը: Ընտանիքի կայացման եւ ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, 13 զավակ ունենալու եւ դաստիարակելու, […]

Նորաձևությանը հետևող յուրաքանչյուր կին պարտավոր է

“Ընդհանուր աշնանը մորթիները նորաձև են, բայց այս անգամ բրդյա, բամբակյա գործվածքներն են նորաձև, ինչը շատ ենք տեսել նորաձևության տներում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը:  Միաժամանակ նա նշեց, որ դրանք շատ ակտուալ են, բայց ավելի շատ Հյուսիասային երկրներում, որտեղ մարդիկ հնարավորություն ունեն կրելու ամբողջովին բրդյա հագուստ` տաբատներ, վերալակներ, պոնչո կոչվող վերնահագուստ:   Այս աշնանը […]

Մահից հետո…./վիդեո/

Տավուշի մարզում բնակվող ազատամարտիկների համար հայրենիքը տուն ու անկյուն էր, հայրենիքը կյանք էր ու սեփական երեխա ու միգուցե ավելին…. Մարտական սուրբ ճանապարհի անկյունաքարը՝ հուշն է…. Ազատամարտիկի հուշերից մի դրվագ… Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Հակաադրբեջանական ագրեսիա Հայաստանում չկա. Հ. Նաղդալյան

Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի յոթերորդ նիստին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հետաքրքրվեց ՌԴ նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյից, թե Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ միջոցառումներ նախատեսվում են ռուսական կողմից: Նախագահի ներկայացուցիչը պատասխանեց, որ լինելու են մշակութային միջոցառումներ, ինքը կցանկանար, որ գոնե երկու ներկայացում թեմադրվեին: Պատգամավորը նաև ասաց, որ ադրբեջանական մի շարք […]

Շանթին ցանկանում էին անմեղսունակ ներկայացնել…

Կենտրոն և Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում իր պաշտպանական ճառում Շանթ և Շահեն Հարությունյանների, Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը ասաց, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանն իր ընկերների հետ արժեքների պահպանման երթի էր դուրս եկել և ցավում է, որ մարդկանց անհիմն մեղադրանքներ են առաջադրվում: ՛՛Շանթ Հարությունյանն ասուլիս է տվել մինչեւ երթը և ասել, […]

Թմրամոլը 9 տարեկան երեխային գերի է վերցրել /վիդեո/

Նախօրեին Բրյանսկում տղամարդը, ատրճանակով սպառնալով, 9 տարեկան երեխային գերի է վերցրել: Հանցագործը փողոցում պատահաբար մոտեցել է երեխային եւ նրան տարել բնակելի շենքերից մեկի նկուղ` այնտեղ նրա հետ փակվելով, գրում է Комсомольская правда-ն: Դեպքի վայր ժամանած ոստիկաններից 40-ամյա տղամարդը երեխայի դիմաց թմրանյութ եւ ալկոհոլ է պահանջել: Բանակցությոթւնները ոչնչի չեն բերել, եւ ոստիկանները ստիպված են եղել գնդակահարել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի