04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի սպանության տեսանյութը հայտնվել է համացանցում /վիդեո/

Մերձմոսկվայում ձերբակալվել է Նոգինսկի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի սպանության մեջ մեղադրվող անձը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:  Քննության տվյալներով` ոստիկանը կնոջ եւ ընկերների հետ տեղի սրճարաններից մեկում հանգստանալիս է եղել, երբ այցելուներից մեկը սկսել է անհանգստացնել ոստիկանին: Դրանից հետո հանցագործը հետեւել է ոստիկանին, նրան երեք անգամ կրակել եւ փախել:  Անդրեյ Սորոկինի սպանության տեսանյութը հայտնվել է համացանցում:

ՀՀ գլխավոր դատախազը պարգեւատրել է Արամ Թամազյանին

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ա. Թամազյանի պարգևատրման պաշտոնական արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը։  Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգում երկարամյա, անբասիր ծառայության համար և Անկախության տոնի առթիվ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արամ Արծվիի Թամազյանին պարգևատրել է հուշանվերով և շնորհակալություն հայտնել համատեղ արդյունավետ […]

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը Շոտլանդիայի կարգավիճակի հանրաքվեի կապակցությամբ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Շոտլանդիայի ինքնորոշման հանրաքվեի անցկացումը: Անկախ արդյունքներից, Շոտլանդիայի հանրաքվեն դարձավ ևս մեկ նախադեպ, որը հարստացրեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառման համաշխարհային պրակտիկան և հաստատեց այն ակնհայտ փաստը, որ  սեփական ճակատագիրը որոշելու ժողովուրդների իրավունքի ճանաչումը նորմ է համարվում ժողովրդավարական հասարակության մեջ: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ հենց Ադրբեջանի […]

Նախագահ Սերժ Սարգսյանը Վատիկանում հանդիպում է ունեցել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ

Սուրբ Աթոռ պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ: Հանրապետության ղեկավարը և Նորին Սրբությունը գոհունակությամբ են խոսել Հայաստանի և Վատիկանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ ամուր հիմքեր ունեցող այդ հարաբերությունները սերում են քրիստոնեական նույն արժեհամակարգից և գաղափարախոսությունից: Զրուցակիցները կարևորել են վերջին տարիներին հաճախակի դարձած […]

“Երեւան ջուր”-ը խաբե՞լ է սպառողներին

Շենգավիթի վարչական համայնքի Գարեգին Նժդեհի 9-րդ շենքի բնակիչները անելանելի վիճակում են: Երկու օր է, ինչ նրանք ջուր չունեն: Henaran.am-ի խմբագրություն ահազանգած բնակիչները նշեցին, որ ըստ “Երեւան ջուր” ընկերության տարածած հաղորդագրության, արդեն պիտի վթարը վերացված լինի: “Պատճառաբանեցին՝ պոմպի փականն է վնասվել, պիտի փոխեն: Բայց իրականությունը այլ է, պարզապես չեն ուզում ջուր տալ: Մասնագետներ հրավիրեցինք, ստուգեցին փականի […]

Գողը, փախչելով անվտանգության աշխատակցից, մեքենայի տակ է ընկել

Պետրոզավոդսկում երիտասարդը փախչելիս է եղել խանոթի անվտանգության աշխատակցից, որտեղից գողություն է արել, եւ ընկել է ավտոմեքենայի տակ: Ինչպես հայտնի է դարձել, երիտասարդը մեկ շիշ լիմոնադ է գողացած եղել, գրում է Karelia.ru-ն:  Ականաստեսները պատմել են, որ վրաերթի ենթարկվելուց հետո թեեւ երիտասարդը վնասվածքներ է ստացել, սակայն կարողացել է վեր կենալ ու փախչել:  

Ավանում առաջին ջերմաարդիականացված շենքն է բացվել

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» փորձնական ծրագրի շրջանակում Ավանի Դ․Վարուժան թաղամասի թիվ 6 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում իրականացվել են էներգախնայողության բարձրացման միջոցառումներ:  Շենքի հանդիսավոր բացմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ քաղաքաշինության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարների տեղակալները, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ […]

Սպանել է դստերը եւ 6 թոռներին /ֆոտո/

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում 51-ամյա տղամարդը գնդակահարել է իր աղջկան ու վեց թոռներին, որոնք եղել են 3 ամսականից 10 տարեկան, ապա ինքնասպան է եղել, տեղեկացնում է BBC-ն: Հայտնի է, որ  Դոն Սփիրիթը, նախքան ինքնասպան լինելը, զանգահարել է ոստիկանություն եւ պատմել կատարվածի մասին:   Թե որն է եղել նման դաժան արարքի պատճառը, առայժմ հայտնի չէ: Հարկ է […]

Սեքս սկանդալում հայտնված Հովհաննես Թոմքաջյանը տուժող է ճանաչվել

“Ֆեյսբուք” սոցիալական ցանցում՝ ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի անձնական էջին ապօրինի տիրանալու դեպքի առթիվ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում Հ. Թոքմաջյանը ճանաչվել է որպես տուժող:  ՀՊՃՀ Տեղեկատվական եւ Հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը 2014 թվականի սեպտեմբերի 05-ին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը, անհայտ անձը, անհայտ եղանակով տիրացել […]

Անկախության տոնի առթիվ Միհրան Պողոսյանի հրամաններով հարկադիր կատարողներն արժանացել են խրախուսանքների եւ պարգեւների

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 23-ամյակի առթիվ ծառայողական պարտականությունները եւ առաջադրանքները պատշաճ կատարելու համար ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության 20 աշխատակից խրախուսվել է շնորհակալագրով, 9-ը հարկադիր կատարող` կոչումով, 7-ը՝ հուշանվերով, 3-ը նշանակվել են ավագ հարկադիր կատարողի պաշտոնում, իսկ 52 աշխատակից խրախուսվել է դրամական պարգեւատրմամբ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի