17 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շնորհակալ չե՞ք պրն. Գեւորգյան. հրաժարական տվեց

Այսօր կառավարության նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ փոխվարչապետ, ՏԿՆ Արմեն Գևորգյանը աշխատանքից ազատման դիմում է գրել՝ ցանկություն է հայտնել աշխատել մասնավոր հատվածում: Վարչապետը շնորհակալություն հայտնեց Արմեն Գևորգյանին երկար տարիների աշխատանքի համար: ”Իսկ դուք շնորհակալ չե՞ք, պարոն Գևորգյան”,-հարցրեց Հովիկ Աբրահամյանը:  ”Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, զգացված եմ՝ ըմբռնումով մոտենալու իմ այս որոշմանը: Շնորհակալություն եմ հայտնում […]

Չեխական մամուլն անդրադարձել է Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցմանը

Չեխական հեղինակավոր IDnes.cz համացանցային պարբերականում հայտնի լրագրող Աննա Բարոխովան ս.թ. հոկտեմբերի 13-ին հրապարակել է ՙՙԻսլամիստները ոչնչացրել են Հայոց ցեղասպանության եկեղեցի-հուշահամալիրը, քանի որ այն չէր համապատասխանում իրենց կրոնին՚՚ հոդվածը /ստորև ներկայացվում է թարգմանաբար/, որում մտահոգություն է հայտնել Դեր Զորի Սուրբ Նահատակած եկեղեցու ավիրման առթիվ: Նա անդրադարձել է նաև Հայոց Ցեղասպանության հարցին, հղումներ զետեղելով այս թեմայով նախկինում […]

Լարված իրավիճակ. սպառնում են ջարդել դուռը, փակել են կառավարության մուտքը /վիդեո/

Կառավարության շենքի դիմաց բողոքի դուրս եկած Բուզանդ և Ֆիրդուսի, Եկմալյան փողոցների հարակից տարածքների բնակիչները անցել են դեպի Ամիրյան փողոց, փակել ճանապարհը՝ պահանջելով վարչապետի հետ հանդիպում:  Ոստիկանների փորձերը՝ բնակիչներին փողոցից հեռացնել իզուր անցան: Կառավարության նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը մոտեցավ բողոքավորներին. պահանջեց իր հետ գնալ ընդունարան, ՛՛դերասանություն չանել ու փողոցն էլ չփակել՛՛: Իսկ երբ նա խոստացավ, […]

Իշխանափոխությունը այլևս անհրաժեշտություն է. ՕԵԿ պատգամավոր

՛՛Իշխանափոխությունը այլևս անհրաժեշտություն է: Իշխանափոխության տարբեր թևեր կան, իշխանափոխությունը կլինի արտահերթ, թե ընտրությունների միջոցով դա ժամանակը ցույց կտա՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՕԵԿ   փոխնախագահ, ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը` միաժամանակ նշելով, որ ՕԵԿ-ը Սերժ Սարգսյանի հրաժարական պահանջում:  Մարգարյանը կրկին անգամ հավաստեց, որ իր կուսակցության առաջ քառյակին կամ եռյակին միանալու […]

Թուրքիայի սահմանին իրավիճակն անկառավարելի է դառնում /ֆոտոշարք/

 “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորումը վերահսկում է Թուրքիայի սահմանին գտնվող սիրիական Քոբանի քաղաքի արդեն կեսից ավելին: Քրդական ինքնապաշտպանական ուժերը բավական երկար ժամանակ արդյունավետ պայքարում էին ահաբեկիչների դեմ, սակայն ԻՊ անդամները գնալով ավելի են ամրապնդում իրենց ուժերը: “Ռիա նովոստի” գործակալությունը ֆոտոշարք է հրապարակել Քոբանիից, որում երեւում է, թե ինչ իրավիճակ է տիրում քաղաքում:

Պրահայի քաղաքապետը մասնակցել է ի պաշտպանություն ադրբեջանցի քաղբանտարկյալների ակցիայի

Հոկտեմբերի 14-ին Պրահայի Խաղաղության հրապարակում ՙՙՄարդը կարիքի մեջ՚՚ հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր թաթերականացված բողոքի ակցիա՝ Ադրբեջանի քաղաքական բանտարկյալներին սատարելու նպատակով: ՀԿ-ի համահիմնադիրն է Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան: Հրապարակում՝ Սուրբ Լուդմիլայի տաճարի դիմաց տեղադրվել էր սիմվոլիկ բանտախուց, որին փակցված են եղել Ադրբեջանի դրոշը և ադրբեջանցի մի շարք քաղբանտարկյալների, այդ թվում Լեյլա Յունուսի և Ինթիղամ Ալիևի, […]

Հինգ միլիոն` Մշակույթի նախարարությանը

Կառավարության այսօրվա որոշմամբ` Մշակույթի նախարարությանը հատկացվելու է հինգ միլիոն դրամ: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ հոկտեմբերի 25-31-ը Երևանում կայանալու է “ՌեԱնիմանիա” 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը, և գումարը տրամադրվում է կազմակերպմանն աջակցելու նպատակով: Գումարը տրամադրվելու է կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:    

Կոալիցիոն ուժերը հարվածել են Թուրքիայի սահմանի մոտ գտնվող ԻՊ-ի շենքերին

Թուրքիայի սահմանին կրկին պայթուններ տեղի ունեցել: Շանլըուրֆայում Մուրշիթփընար սահմանային անցակետի մոտ մեծ պայթյուն է որոտացել: Պայթունից առաջացած ծուխը երևացել է նաև թուքական գյուղերից, գրում է Ermenihaber.am-ը: Կոալիցոիան ուժերը հարվածել են “Իսլամական պետություն” ահաբեկչական կազմակերպությանը պատկանող շենքերին: Ermenihaber.am

Վարչապետ իջիր… Աշոտյանին խնդրեցին փոխանցել /վիդեո/

Այսօր դարձյալ կառավարության շենքի դիմաց հավաքվել են Բուզանդ և Ֆիրդուսի, Եկմալյան փողոցների հարակից տարածքների բնակիչները, ովքեր վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպում են պահանջում: ‘’Վարչապետ իջիր, վարչապետ իջիր’’,-գոռում էին բողոքավորները: Մեզ հետ զրույցում բնակիչները նշեցին, որ ՛՛մի քանի անգամ խոստացել են, որ ի վերջո բնակարանների տեր կդառնան՛՛ սակայն ՛՛Գլենդել հիլզի՛՛ սեփականատերը դադարեցրել է շենքի կառուցումը, որտեղ […]

Նախագահը հրամանագիր է ստորագրել՝ զորակոչի և զորացրման մասին

Ղեկավարվելով ՛՛Զինապարտության մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և ՛՛Այլընտրանքային ծառայության մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով` ո ր ո շ ու մ ե մ. 1. 2014 թվականի դեկտեմբեր – 2015 թվականի փետրվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2014 թվականի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված