Մեկնաբանություն անելս վտանգավոր կարող է լինել. Արդարադատության նախարար
՛՛Ես գնահատական չեմ տա, որովհետև դատական պրոցեսը շարունակվելու է, այդ դատական ակտն օրինական ուժ չունի դեռևս, մեկնաբանություններ անելս վտանգավոր կարող է լինել՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյաը՝ խոսելով Շանթ Հարությունյանի և ընկերների դատավաճռի մասին:
Հարցին, թե քաղաքական ենթատեքստ տեսնում է, նա ասաց. ՛՛Իհարկե, քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում, դա դատական գործ է: Հուսով եմ, որ դատարաններն արդար կքննեն՛՛: Ալեք Ենիգորմշյանի գործի վերաբերյալ նախարարն ասաց. ՛՛Ես ոչ քննչական, ոչ դատական գործառույթ ունեմ, ոչ դատախազ եմ, մամուլով բնականաբար հետևում եմ՛՛:
Հարցին, թե նախարարին չի մտահոգում, որ երկրի դատական համակարգում նման որակ է, նա պատասխանեց. ՛՛Ինձ Հայաստանում տեղի ունեցող ցանկացած վատ բան մտահոգում է՝ սկսած կրիմինալից վերջացրած մարդկանց հոգեբանական վիճակով՛՛: Նա նշեց, որ ամեն մարդ պիտի այն, ինչի համար կոչված է: ՛՛Եթե ամեն մեկս մեր գործն անենք, ամեն ինչ լավ կլինի՛՛: