29 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էբոլայի վարակակիրներից երկուսը “վերակենդանացել են” սեփական թաղման օրը

Լիբերիայում Էբոլա վիրուսով հիվանդացած երկու կանայք արթնացել են սեփական թաղման օրը: Միջադեպը տեղի է ունեցել Գանտա քաղաքում, հաղորդում է RT-ն: 40 եւ 60 տարեկան կանայք վարակվել էին էբոլայով եւ տեւական ծանր վիճակում լինելուց հետո մահացած են համարվել: Սակայն իրենց թաղման օրը կանայք հանկարծակի արթնացել են, ինչը մեծ իրարանցում է առաջացրել մարդկանց շրջանում: Թաղման մասնակիցներից շատերը […]

Ակնհայտ արձանագրվում է, որ 2008-ի մարտի մեկին Քոչարյանի հրամանագիրն ապօրինի է

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կարծում է, որ ՀԱԿ խմբակցության հեղինակած ”Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը չի ընդունվի: ”Որովհետև սա խիստ վտանգավոր նախագիծ է: Եթե ընդունվի այս նախագիծն, ապա ես միանգամից հայտարարում եմ, որ ակնհայտ արձանագրվում է, որ 2008-ին մարտի մեկին Քոչարյանի հրամանագիրն ապօրինի է, որովհետև օգտագործել […]

Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է հայազգի Իսաբել Դինգիզյանին

՛՛Հարգելի տիկին Դինգիզյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Գործընկերների կողմից ցուցաբերված վստահությունը լավագույն գնահատականն է տարիների Ձեր բեղուն գործունեության եւ շվեդական հասարակության առջեւ ծառացած մի շարք խնդիրներում Ձեր ցուցաբերած աներկբա կեցվածքի: Այն նաեւ հանդիսանում է շվեդական քաղաքականության մեջ կնոջ դերի իրական արժեւորման արդյունք, որը ինչպես միանշանակորեն դրական ազդեցություն է ունեցել […]

Տուբերկուլոզի հիմնահարցերը նախարարության եւ ԱՀԿ ուշադրության կենտրոնում

Ամերիկայի միացյալ նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի միջեւ կնքված պայմանագրի շրջանակում եվրոպական տարածաշրջանային գրասենյակը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակն իրականացնում են “Տուբերկուլոզի հսկողության ծրագիրը Հայաստանում” 2014-2016թթ.: Օրերս տեղի ունեցավ առաքելություն` Հայաստանում տուբերկուլոզով հիվանդների բուժման եւ խնամքի կազմակերպման մշակմանն աջակցելու նպատակով:  Առաքելությունն իրականացվեց […]

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը /ֆոտո/

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի  Հանրապետության                նախագահ Կարոլոս Պապուլիասի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով բարձրաստիճան հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ  հայ եւ հույն  ժողովուրդների բարեկամությունը պայմանավորված է դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքով, պատմական ընդհանուր անցյալով, հոգեւոր եւ մշակութային արժեքների, ազգային հատկանիշների ընդհանրությամբ: ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝  Հունաստանի նախագահի […]

Ուկրաինայի ուժաայինները կրակել են սպիտակ դրոշ պարզած մարդկանց /վիդեո/

Ուկրաինայի ուժայինները Դոնեցկում օդանավակայանի ճանապարհին կրակել են Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչների վրա ուղղությամբ, ովքեր, սպիտակ դրոշները ձեռքներին, եկել էին բանակցությունների, գրում է LifeNews-ը: Այս մասին պատմել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինը: Կրակահերթի արդյունքում ինքնապաշտպանության ուժերի ներկայացուցիչներից մեկը մահացել է, կան մի քանի վիրավորներ:

Մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է. Լրագրողներ առանց սահմանների

“Լրագրողներ առանց սահմանների” միջազգային կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության իր ամենամյա զեկույցը: Այս տարի ամենաազատ մամուլ ունեցող երկիրը Ֆինլանդիան է: Երկորդը Նիդեռլանդներն է, երրորդը` Նորվեգիան:  Հայաստանը զեկույցում 78-րդ հորիզոնականում է,  մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանը առաջատար է տարածաշրջանում: Վրաստանը 84-րդն է, Ադրբեջանը՝ 160-րդը: Նախորդ տարի Հայաստանը ավելի լավ դիրքում էր` 74-րդը:

Բողոքող առևտրականներին բերման են ենթարկել

ՀՀ օրենքում փոփոխությունների դեմ բողոքող քաղաքացիների կողմից Նալբանդյան փողոցը փակելու առիթով քրեական գործ է հարուցվել։ Մեզ հետ զրույցում առևտրականները փոխանցեցին, որ բերման են ենթարկվել 4 հոգի, որոնք ազատ են արձակվել հարցաքննությունից հետո: ՛՛ Վաղն էլ կարող է մեզ ոստիկանություն բերման ենթարկեն և հարցաքննեն, բայց սրա վերջը ինչ է լինելու, չգիտենք։ Մենք հասարակական կարգ չենք խախտել, […]

Երկու նախագահների հանդիպում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ: Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին և նշել, որ ջերմությամբ է հիշում իր այցը Հունաստան և վստահ է, որ բարձրաստիճան փոխայցելությունները քաղաքական, մշակութային, տնտեսական, ռազմական և այլ ոլորտներում միջպետական հարաբերություններն ամրապնդելու և համագործակցությունը զարգացնելու լավ հնարավորություն են: Հանրապետության Նախագահն […]

Հայաստանը փոքր երկիր է, բայց անհավատալի փողեր կան այնտեղ. թուրք գործարար

Համաշխարհային բանկի հետ համատեղ Աֆրիկայում խոշոր շինարարական նախագծեր իրականացրած թուրքական հայտնի “Օզթյուրքլեր հոլդինգը” Հայաստանում նույնպես գործունեություն է ծավալում, գրում է Ermenihaber.am–ը: Հոլդինգի գործադիր խորհրդի նախագահ Յուսուֆ Օզթյուրքը թուրքական “Սաբահ” պարբերականի հետ զրույցում նշել է, որ հետագայում նախատեսում է շինարարական ոլորտում ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում: “Հիմա Երևանում սկսել ենք բնակելի շենքի շինարարություն: Այնտեղ գործարարությամբ զբաղվող  առաջին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի