05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Ադրբեջանական քարոզչությունը սեւեռվել է Քարվաճառի դիվերսանտների դատական գործի վրա”

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշել է, որ Ադրբեջանում վերջերս թուլացել է քարոզչամեքենայի աշխատանքը: Նա այդ փաստը պայմանավորել է քարոզչական դաշտի ղեկավարության փոփոխությամբ:

“Նախկին ղեկավարը մեղադրվեց գյուլենիստ լինելու համար: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, վախենալով, որ ինչպես Թուրքիայում են գյուլենիստները պայքարում Էրդողանի դեմ, այդպես էլ Ադրբեջանում կսկսեն գործել իր դեմ, փորձում է ասպարեզից տարբեր միջոցներով հեռացնել գյուլենիստներին’’,- ասել է նա` նշելով, որ մինչև վերջերս Ադրբեջանում հակահայկական քարոզչությունը ղեկավարվում էր մի անձնավորության կողմից, որը յուրահատուկ գիծ էր ձևավորել ու տանում էր առաջ:

“Այսօր փաստացի քարոզչության գործով զբաղվում է իշխող կուսակցության երիտթևը, և վերջին ամիսներին ակնհայտորեն քարոզչությունը թուլացել է, այն վերադարձել է հին ֆորմալ ձևերին: Հետագայում ինչ ուղղությամբ կգնա մեծ հարց է, բայց այս պահին ունենք վիճակ, երբ քարոզչության որակը կտրուկ ընկել է, ինչի մասին նաև խոսում են հենց ադրբեջանցիները’’,- ասել է Սամվել Մարտիրոսյանը:

Բանախոսը նշել է, որ ներկայումս ադրբեջանական քարոզչությունը սևեռվել է Քարվաճառի դիվերսանտների դատական գործի վրա, ինչը փորձում է ինչ-որ կերպ Հայաստանի դեմ աշխատեցնել: Ըստ նրա` փորձում են ներկայացնել, որ գործ են սարքում, որ այդ մարդիկ պատանդներ են:

“Փորձում են այլ երկրների ուշադրությունը կենտրոնացնել, ու դրա համար “Թվիթերում” բոլոր ադրբեջանցիները տարբեր լեզուներով, նույնիսկ՝ հայերենով, գրում էին՝ “Փրկենք պատանդներին” ու փորձում տարածել, բայց արդյունքի չհասան’’,- ասել է նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ