17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Որտեղից են աղջիկ գտնելու

Հայաստանում վերջին տարիներին ավելի շատ տղաներ են ծնվում: Տղաների հարաբերակցությունը բավական բարձր է աղջիկների նկատմամբ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը անհանգստացած է.”Վաղը մեր տղաները որտեղից են աղջիկ գտնելու ամուսնանալու համար:Խնդիրը և Աժ-ում, և տարբեր հարթակներում մենք քննարկել ենք: Հարցը շատ հրատապ է, քանի որ մի խնդիր է, որը պատուհասել է մեզ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց պատգամավորը:

Պատգամավորը խնդիրը պայմանավորում է սելեկցիոն աբորտների մեծ թվով:

” Մենք էլ մի քանի տարի առաջ կարծում էինք, որ տղա երեխաների աճը պայմանավորված է նրանով, որ մենք պատերազմ ենք անցել:Սելեկտիվ աբորտների խնդիրը երբ ուսումնասիրվում է, պարզվում է որ մեր երկիրը առաջնային դիրքերում է և թվում է, որ մենք կատաղի պայքար ենք մղում աղջիկ երեխաների դեմ:

Աստծո պարգև է երեխան, բայց նույնիսկ երիտասարդ մայրիկների դեպքում անգամ առաջին երեխայի պարագայում` ձգտում կա ունենալ տղա երեխա: Եթե կարևորում ենք ապագա զինվորի դերը, ապա պետք է կարևորենք նաև ապագա մոր դերը”,-ասաց Աճեմյանը:

Ըստ Կարինե Աճեմյանի՝ պետք է այնպես անել, որ մեր ընտանիքներում առհասարակ սելեկտիվ մտածողությունը վերանա. ”Քանի որ սա ավելի շատ բարոյահոգեբանական խնդիր է”:

Բնապահպան, հասարակական գործիչ Կարինե Դանիելյանը  նկատեց, որ Հայաստանում տղա և աղջիկ երեխաների հարաբերակցությունը այնքան բարձր է, որ միայն մի կղզյակային պետության ենք զիջում:

Դանիելյանը այս հարցին մոտենում է նաև գիտական տեսանկյունից.

”Երբ տղամարդիկ պակասում են, անկախ նրանից թե ինչի արդյունքում, այ մեզ մոտ հիմա մեծամասամբ արտագաղթում են`տղամարդիկ, այս դեպքում առաջանում է բնության մեջ պոպուլիացիայի խնդիր: Պոպուլացիան պետք է պատասխանի: Արդյունքում կրկնակի տղաներ են ծնվում”,-հավելեց Դանիելյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ