29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավելի քան 200 երիտասարդ իր տոնը նշեց անվարձահատույց արյունատվությամբ

  Նոյեմբերի 10-ին՝ Երիտասարդության համաշխարհային օրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված արյունատվական ակցիայով մեկնարկեց երիտասարդական տոներին նվիրված մեկշաբաթյա միջոցառումների շարքը։  Արյունատվական ակցիային մասնակցում են ավելի քան 200 երիտասարդներ՝ տարբեր բուհերից, հասարակական կազմակերպություններից, կամավորներ։ Պատահական չէ այս միջոցառման ընտրությունը, քանի որ կամավոր անհատույց արյան դոնորությունն առողջ ապրելակերպի բաղադրամաս է, մարդասիրական քայլ և […]

Մինսկի գործընթացը ստեղծում է կեղծ խնդիր.Վարդան Խաչատրյան

՛՛Մինսկի գործընթացը հենվում է կոնֆլիկտի պատմության, նրա բնույթի և գործոնների աղավաղման վրա, խեղաթյուրում է, շրջանցում է իրական խնդիրը և ստեղծում է կեղծ խնդիր՛՛,-այսօր Ադրբեջանական ԽՍՀՄ-ից փախստականների համագումարի նախահգահության կողմից հրավիրված կլոր սեղան-քննարկմանը՝  կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական  գործիչ Վարդան Խաչատրյանը: Նրա դիտարկմամբ  իրականում ունենք խնդիրներ, որոնք այդպես էլ չեն բարձրացվում և դրանցից ամենակարևորը կոմպակտ հայերով բնակեցված տարածքների […]

Լրացուցիչ աճի հնարավորություն տնտեսության համար

Հայաստանում տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը (ՏՀՏ)  զարգացման մեծ ներուժ ունի և համարվում է  կառավարության կողմից սահմանված գերակա ոլորտ: Տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը ստեղծումէ երկրի ՀՆԱ–ի 5%-ըև անմիջականորեն  նպաստում է շատ բարձր հավելյալ արժեք ապահովող աշխատատեղերի կազմակերպմանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնել է իր պատրաստակամությունը մեծապես աջակցելու ոլորտի հետագա առաջընթացին, բարձրակարգ կադրերի պատրաստմանը և նոր ծրագրերի իրականացմանը:  Մասնավորապես, […]

Կատալոնցիների 80 տոկոսից ավելին ցանկանում է անկախանալ Իսպանիայից

Նախօրեին Կատալոնիայում սիմվոլիկ քվեարկություն է եղել, պարզելու համար, թե ցանկանում են արդյոք կատալոնցիները անկախանալ Իսպանիայից, թե ոչ: Հարցմանը մասնակցել է ավելի քան 2 միլիոն կատալոնացի, հաղորդում է RT-ն: Հանրաքվեի ընթացքում երեկ անկախանալուն կողմ է արտահայտվել մասնակիցների ավելի քան 80 տոկոսը: Հաշվարկվել են քվեաթերթիկների 88.4 տոկոսը: Հարցաթերթիկում երկու հարց է եղել. «Ցանկանո՞ւմ եք, որ Կատալոնիան պետություն […]

Նիկոլը դուր գալիս է, Զարուհին՝ ոչ

ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի քառօրյայի մեկնարկին այսօր բողոքեց  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից, քանի որ վերջինս անջատում է ընդդիմադիրների խոսափողները, երբ նրանք  քննադատում կամ ինչ-որ մեղադրանք են ներկայացնում իշխանություններին:  Հակառակը սակայն, երբ  քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն են նման ելույթներով հանդես գալիս ըդդիմության դեմ,  ապա Աժ նախագահը երբեք չի անջատում խոսափողը: Փաշինյանը կոչ արեց զերծ […]

Հեռուստամարաթոն 2014-ի նվիրատվություններով կավարտվի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի վերակառուցումը

Նոյեմբերի 27-ին անցկացվելիք` «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2014 համազգային դրամահավաքի հանգանակությունները կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ամբողջական վերակառուցմանը, որը կիրականացվի ծրագրի երկրորդ փուլով: «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 2013թ-ին նվիրաբերված գումարներով ընթացիկ տարում իրականացվել են լայնածավալ հողային աշխատանքներ, որոնք կավարտվեն տարեվերջին: Շուրջ 116 կմ երկարությամբ ավտոճանապարհն ունի 10 մետր լայնություն, որից 7 մետրը […]

Տեղական ինքնակառավարումն առաջին քարն է կառավարման բարդ համակարգի հիմքում

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Տեղականինքնակառավարման օրվա առթիվ ՛՛Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմՏեղական ինքնակառավարման օրվա առթիվ: ՏԻՄ-երը առանցքային դեր են խաղում մեր երկրի մարզերի, տարածաշրջանների ուհամայնքների զարգացման գործում: Անցած տարիների ընթացքում համակարգը կարողացելէ հաջողությամբ կայանալ եւ բավականին հիմնավոր կերտել իր պատմությունը: Տեղական ինքնակառավարումն առաջին քարն է կառավարման բարդ համակարգի […]

Այսօր երիտասարդության համաշխարհային օրն է

Այսօր՝ նոյեմբերի 10-ը, ողջ աշխարհում  նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր։ Ինչպես և մի շարք այլ տոների դեպքում, երիտասարդության օրվա պարագայում էլ կա թե՛ միջազգային օր՝ օգոստոսի 12-ը և թե՛ համաշխարհային օր, որը նշվում է այսօր։ Երիտասարդության համաշխարհային օրվա տոնը սահմանվել է 1945 թվականին։Նոյեմբերի 10-ը նշանավորվում է նրանով, որ 1945թ. հենց այդ օրը Լոնդոնում տեղի […]

Հայաստանը թիրախ է իսլամիստների համար. Վարդան Խաչատրյան

”Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորումը վտանգ է սպառնում նաև Հայաստանի համար:  Այդ մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ դասախոս, կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը: Բանխոսը մասնավորապես խոսեց  ”Իսլամական ծայրահեղության ներկա զարգացումները, վտանգները Մերձավոր Արևելքի և հարևան երկրների քրիստոնյա ժողովուրդների համար. հասարակության գիտակցության մեջ այդ երևույթի ըմբռնման էությունը” թեմայի շուրջ : Կրոնագետը հարկ համարեց հիշեցնել, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի