03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ է պետք ոստիկանությանը

՛՛Փաստ է, որ մեր երկրում ոստիկանության նկատմամբ վստահությունը, մեղմ ասած, անբավարար է, իսկ դրա հիմնական պատճառներն են` կոռուպցիան, ոստիկանության կամայականությունները, որոշ դեպքերում անտեղի ուժի կիրառումը, բռնությունը, խտրական մոտեցումը քաղաքացիների նկատմամբ, ոչ պատշաճ վերաբերմունքը, ոչ արագ արձագանքելը՛՛,-այսօր Ազգային ժողովում ոստիկանության թափանցիկության թեմայով լսումների ժամանակ ասաց անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: ՛՛Ցավոք, ձևավորված կարծիք է նաև, որ ոստիկանությունը շատ դեպքերում աշխատում է ոչ թե ի շահ քաղաքացիների, և պետության, այլ ի շահ իշխանության և իշխանավորների: Այդ ամենը մարդիկ շատ լավ հասկանում են և պատասխանում են իրենց անվստահությամբ՛՛,-նկատեց նա: 

Ըստ նրա՝ ոստիկանության նկատմամբ վստահության ձևավորումը բոլորովին հեշտ գործ չէ, և կախված է ոչ միայն անվտանգության և իրավակարգի ապահովումից, այլև այն սոցիալ-քաղաքական և արժեհամակարգային իրականությունից, որում ձևավորվում է այդ վստահությունը: 

՛՛Անհրաժեշտ է կատարել պրոֆեսիոնալ, գիտական մակարդակի համալիր հետազոտություններ` ուսումնասիրելու համար մեր երկրում ոստիկանության հանդեպ, հանրային վստահության պակասի առավել խորքային պատճառները: Հետազոտությունը անհրաժեշտ է կատարել, միջճյուղային գիտական մակարդակում, այսինքն` երևույթի բարոյահոգեբանական, սոցիոլոգիականից մինչև իրավական ասպեկտների ուսումնասիրություն: Դա կարող է անհրաժեշտ հիմք հանդիսանալ, փոփոխություններ իրականացնելու ոչ միայն ոստիկանության համակարգում առանձին վերցրած, այլև հասարակության, և պետության այլ ինստիտուտների հետ փոխգործողության համատեքստում: Սա շատ կարևոր է ռեալ արդյունքի հասնելու տեսանկյունից՛՛,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ