16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ձմռան ամիսներին մարդկանց ֆիզիկական ակտիվությունը նվազում է, կիլոգրամները՝ ավելանում

Ձմռանը մարդանց քաշը սովորաբար ավելանում է, բացի այդ՝ տարվա այս եղանակը որակվում է որպես օրգանիզմի համար սթրեսային շրջան: Այս մասին այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:

Նա նշեց, որ ձմռան ամիսներին մարդկանց ֆիզիկական ակտիվությունը նվազում է, փոխարենը կիլոգրամները ավելանում են:

՛՛Ընդհանարապես ցանկալի է, որպեսզի ձմռանը ուտելիքները լինեն տաք և ջրիկ: Ամենակարևորն այն է, որ ուտելիքը պատրաստված լինի տեղական բանջարեղեններից: Օգտակար են հատկապես դդումը, կարտոֆիլը, կաղամբը, գազարը, ընդեղեններից՝ լոբին, ոսպը, սիսեռը՛՛,- ասաց դիետոլոգը:

Վ. Պետրոսյանը խորհուրդ տվեց ձռանը սննդակարգում ներառել ցիտրուսները, կանաչ թեյը և մասուրը:

Անդրադառնալով դիետաներին՝ բանախոսն ասաց, որ դրանք խիստ անհատական են և պետք է սահմանվեն համապատասխան մասնագետի կողմից, այլապես եթե ինքնուրույն փորձեք նիհարել, շատ արագ կարող եք նախկին քաշը վերականգնել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ