03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Այո, ես կրակոտ եմ, երգիչներն էլ ռաբիզ չեն. Կարեն Ավագյանը՝ երեկվա հրդեհից

՛՛Եթե կա հուր և կրակ, ապա միայն մեր սրտերում և հոգիներում: Մեր երիտասարդական կառույցի բոլոր անդամներն էլ կրակոտ են, այո ես կրակոտ եմ,՛՛,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Կարեն Ավագյանը՝ անդրադառնալով երեկ Մարզահամերգային համալիրում բռնկված հրդեհին: Նա նշեց, որ ի տարբերություն նախորդ դեպքի, եր փուչիկներն էին պայթել, հրդեհը բռնկվել է համերգից հետո: 

Ի պատասխան հարցին, թե արդյոք այդ հետապնդումը ճակատագրի հեգնա՞նք է, պատգամավորն արձագանքեց, որ եթե լինեին մեղքեր, ապա կունենային ավելի վատ հետևանքներ: ՛՛Միջոցառումն սկսվել և ավարտվել է ֆիքսված ժամին, եղել է բազմամարդ, և իրականում, եթե եղել է ՛՛պոժար՛՛, ապա բռնկվել է այն մարդկանց մոտ, ովքեր տեսել են, որ միայն ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն ի վիճակի է հավաքել այնքան մարդ, որքան չեն կարողանանում հավաքել աշխարհացունց միտինգներ կազմակերպողները:  

Հարցին, թե ովքե՞ր էին սաունայում զվարճանում, որ հրդեհ բռնկվեց, Ավագյանն ասաց. ՛՛Ես տեղյակ չեմ, քանի որ դա եղել է մեր միջոցառումից հետո: Չեմ կարծում, թե սաունայում ինչ-որ մեկը զվարճացել է՛՛,- նկատեց նա:
Դիտարկմանը, թե հաշվի առնելով ուղղաթիռի երեք զոհերը և այն փաստը, որ դեռ նրանց ետ չենք վերադարձրել, որքանո՞վ է արդար նման միջոցառումների կազմակերպումը, Ավագյանն ասաց, թե այդ հանգամանքը չի կարող պատճառ հանդիսանալ, որ իրենք չնշեին Ուսանողների միջազգային օրը: ՛՛Այնտեղ հնչել է ռազմահայրենասիրական երգեր, որոնք բարձրացրել են ուսանողների ռազմական ոգին՛՛: 

Դիտարկմանը, թե ներկա ռաբիզ երգիչները ինչպե՞ս կարող էին ռազմահայրենասիրական ոգի բարձրացնել, Կարեն Ավագյանը ուղղեց` ասելով, թե իրենք ոչ մի ռաբիզ երգչի չեն հրավիրել և սկսեց թվարկել: ՛՛Երգել են Ալլա Լևոնյանը, Շուշան Պետրոսյանը՛՛,- ասաց Կարեն Ավագյանը, և երբ լրագրողը պնդեց, որ այդ երգիչներն իր համար ռաբիզ են, Կարեն Ավագյանն ասաց, թե լրագրողը պիտի պատասխան տանայդ երգիչների առաջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին` ժամը 21.25-ին ահազանգ էր ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում առկա է ծխապատ գոտի: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ