03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մեկին` տասը, անհամարժեք պատասխան պետք է տանք. ՀՀԿ պատգամավոր

”Ինքնաթիռի անձնակազմի մասին ես կառաջարկեի անցյալ ժամանակով չխոսել, քանի որ դեռ հույս կա և դիակներ մենք չենք տեսել”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը: Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին կատարված միջադեպին և հայկական ինքնաթիռի խոցմանը պատգամավորը հանգամանորեն խոսեց նաև միջազգային արձագանքի մասին:

”Միջազգային հանրության արձագանքը տեղին արձագանք էր: Եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և երկրների արտաքին գործերի նախարարների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի արձագանքը` այս հարցի վերաբերյալ: Սա արտառոց դեպք է, երբ ուղղաթիռ է խոցվում: Սա իսկապես պատերազմական գործողությունների մասին է խոսում արդեն, ուղղակի դիպուկահարների կողմից արձակված կրակոցներ չեն , այլ ավելի լուրջ է”,-նշեց պատգամավորը հավելելով, որ պետք է անպայման  անհամարժեք պատասխան տալ:

Մարտիրոսյանը փաստեց, որ նման ագրեսիան անպատիժ թողնելը հղի է նման գործողությունների կրկնության վտանգով.” Մեկին`տասը պատասխան պետք է տանք, դա պետք է լինի անհամարժեք պատասխան: Հարկավոր է օրինակ վերցնել Իսրայելից”:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, որ երեկվանից որպես բողոքի դրսևորում ”Ժառանգություն” խմբակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը  հացադուլ է իրականացնում ԵԱՀԿ գրասենյակի մոտ որոշակի պահանջով Մարտիրոսյանը ասաց.”Գործողություններ պետք է անի ադրբեջանական կողմը, հայկական կողմը պահանջը ներկայացրել է` միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր կանոններում հակասում է սա: Դիակները վերադարձնելը բխում է միջազգային մարդասիրական իրավունքից, որը բխումէ Ժնևի կոնվենցիայից, որը 49թվականից սահմանված է”:

Պատգամավորի կարծիքով, եթե այդ դիակները Ադրբեջանի տարածքում են, ապա նրանց նույնպես ձեռնտու չէ չվերադարձնելը:

Պատգամավորը կրկին անգամ հավաստեց, որ Մինսկի կողմը պետք միջնորդի, որ դիակները անպայման վերադարձվեն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ