28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քննարկվել են ՏՀՏ ոլորտի զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նվիրված խորհրդակցություն: Վարչապետը նշել է, որ ՏՀՏ բնագավառը մեր երկրում ունի զարգացման մեծ ներուժ և այն գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ոլորտի հետագա առաջընթացին, բարձրակարգ կադրերի պատրաստմանը և նոր ծրագրերի իրականացմանը: Այդ […]

Դեղերի թանկացումն անխուսափելի է

Դեղ արտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել “Առևտրի և ծառայությունների մասին” օրենքը, համաձայն որի ՝ դեղերը պետք է պարտադիր դրոշմավորվեն: Նա կարծիք է հայտնել, որ դա անիմաստ և աննպատակահարմար, մասնավոր հատվածի համար խոչընդոտներ կստեղծվեն: Ըստ նրա` օրենքն արդեն ուժի մեջ է […]

Անգամ հղիների փորն են քերում. Շանթի հետքերով /վիդեո/

Անցած տարի նոյեմբերի 5-ին ՛՛Ցեղակրոն՛՛ կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը և նրա համակիրները  դուրս եկան երթի, որը վերածվեց բախման ՝ ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև: Նույն օրը բերման ենթարկվեցին ակցիայի մոտ 20 մասնակիցներ:  Այսօր արդեն Շանթ Հարությունյանն ու իր 12 ընկերներն անազատության մեջ են՝ դատապարտվելով 1-ից 7 տարվա ազատազրկման: Շանթ Հարությունյանը և նրա ընկերները բազմաթիվ կազմակերպությունների […]

Պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի պատվոգրերով

Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանում հյուրընկալվել են ոլորտի մի շարք աշխատակիցներ։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ջերմորեն շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը բարձր է գնահատել ոլորտի աշխատակիցների բարդ և պատասխանատու աշխատանքն ու շնորհակալություն հայտնել նվիրված աշխատանքի համար։ «Քաղաքապետի որդեգրած ծրագրային քաղաքականության մեջ առանձնահատուկ է ուշադրությունը սոցիալական ոլորտին: Եվ պատահական չէ, […]

Թուրքիայի փոխվարչապետը հայկական սփյուռքը համարել է հայ-թուրքական հարաբերությունների գլխավոր խոչընդոտ

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության ընկերության կազմակերպած համաժողովին հյուրընկալված Թուրքիայի փոխվարչապետ Յալչըն Աքդողանը պատասխանել է արտասահմանցի լրագրողների հարցերին: Հարցուպատասխանն ընդգրկել է նաև հայկական թեմատիկան, գրում է Ermenihaber.am-ը: Լրագրողներից մեկի հարցին, թե որոնք են Թուրքիայի անելիքները Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ,  Աքդողանն ասել է, որ հայկական հարցի վերաբերյալ լուրջ «ապատեղեկատվություն» է տարածվում: Թուրք պաշտոնյայի խոսքով Թուրքիան այդ […]

Մահացել է Վլադիմիր Մովսիսյանը

81 տարեկան հասակում մահացել է Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Իր կյանքի ընթացքում Վլադիմիր Մովսիսյանը զբաղեցրել է բարձր պաշտոններ թե՛ Խորհրդային միության ժամանակաշրջանում, թե Հայաստանի Հանրապետությունում: Վլադիմիր Միհրանի Մովսիսյան (ծնվել է  նոյեմբերի 12, 1933թ. գյուղ Շենավան), սովետական կուսակցական և պետական աշխատող, ՀՀ պետական գործիչ:  Հայաստանի Հանրապետության պետական, քաղաքական  գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել […]

Շփման գծի դիտարկում

Նոյեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի արևելյան ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/: Շփման գծի […]

Տիգրան Պետրոսյանը քիչ առաջ ազատ արձակվեց

՛՛Շանթ Հարությունյանն ու ընկերները՛՛ գործով մեկ տարվա ազատազրկման դատապարտված Տիգրան Պետրոսյանն քիչ ազատ արձակվեց։ Նա իր պատիժը կրում էր ՛՛Նուբարաշեն՛՛  ՔԿՀ-ում։ Տիգրան Պետրոսյանը հրաժարվել է  պատասխանել լրագրողների հարցերին, պատճառաբանելով, որ տուն է շտապում ։ Հիշեցնենք, որ անցած տարի նոյեմբերի 5-ին Տիգրան Պետրոսյանը միանալով «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանին՝  քաղաքական ակցիա իրականացրին, որը, սակայն, վերածվեց բախման […]

Գյուղացիները հետաքրքրված են օրգանական գյուղատնտեսությամբ

Օրգանիկ գյուղատնտեսությամբ հետաքրքրվող անձինք այսուհետև իրենց անհրաժեշտ մասնագիտական, տեղեկատվական, խորհրդատվական նյութերի կարող են ծանոթանալ organicfood.am նորաբաց կայքում։ Կայքի «Օրգանական 911» բաժնում խոսվում է սերմերի նախացանքային մշակությունից, սերմերի որակական ցուցանիշներից մինչև կենսահումուսի օգտագործման մանրամասներ։ «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ» բաժինը ներկայացնում է գենամոդիֆիկացիայի հետևանքները։ Կայքը ստեղծվել է «Դեմոկրատիայի և զարգացման երիտասարդական ակադեմիա» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ […]

ՀԿ-ների հայտարարությունը

      Քաղաքացիական հասարակությունը դատապարտում է ՀՀ–ում ատելության կոչերի և խտրականության պետական մակարդակով խրախուսումը    Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, անթույլատրելի ենք համարում  Հայաստանում խտրականության և ատելության կոչերը, անձանց ֆիզիկական և հոգեբանական շարունակական հետապնդումների ենթարկելու փաստերը, ինչպես նաև այդ առնչությամբ դատական համակարգի ոչ պատշաճ արձագանքը։   Մասնավորապես, հայտնում ենք մեր մտահոգությունը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի