13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հանրապետության ողջ տարածքում ձյուն է տեղում . Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  3-ին՝ ժամը 09:30-ի  դրությամբ,  հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն:

Սևանի, Դիլիջանի, Գավառի, Սիսիանի  ավտոճանապարհներին և Վարդենյաց  լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Առատ ձյան, սաստիկ քամու և անբավավար տեսանելիության պատճառով     Մարտունու կողմից դժվարանցանելի է Վարդենյաց  լեռնանցքը:
Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ