13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կեցցե խոպանը…

Կենտրոնական բանկը մեկ հայտարարում է, որ ամեն ինչ վերահսկվում է (կանտրոլի տակ է), մեկ ասում է, որ դրամի արժեզրկումը կարճաժամկետ բնույթ է կրում… Ես իհարկե, տնտեսագետ չեմ, բայց էլեմենտար տրամաբանությունն ինձ հուշում է, որ եթե արտարժույթը Հայաստան է մտնում հիմնականում տրանսֆերտների տեսքով, իսկ տրասֆերտները պակասել են 20 տոկոսով, ապա հենց այդ տոկոսով էլ դրամը պետք է արժեզրկվի։

Իհարկե ամանորյա առևտրի աշխուժությունը մի փոքր կզսպի դրամի արժեզրկման տեմպերը, բայց տոներից հետո դոլարը կարժենա 490-500 դրամ… Եթե, իհարկե, տրանսֆերտների քանակը ավելի չպակասի։ Իսկ դա իր հերթին կախված է Ռուսաստանի վիճակից։ Այսինքն, եթե համաշխարհային շուկայում նավթի գինը էլ ավելի չընկնի։ Օբյեկտիվորեն մեզանից ոչինչ կախված չէ։ Եվ քանի դեռ մեր տնտեսության մեջ արտահանման ծավալները մի քանի անգամ քիչ են ներմուծման ծավալներից(օլիգարխների ականջը կանչի), մենք կախված ենք լինելու բացառապես ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԻՑ։ 
Այնպես որ, քանի դեռ մենք չենք զարգացնում ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, պետք է բացականչենք ԿԵՑՑԵ ԽՈՊԱՆԸ:

Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ